Thursday, 21 April 2016

Մոխրագույն Ծովածոցը............ 18+



Կգա մի օր ,երբ արևը կմտնի մոխրագույն ու դեղնավուն ալիքների մեջ ,կգա մի օր երբ սառնամանիքը կպատի ծովածոցը ,կհանգչի ծովի եզրին սփռված փարոսը ,կկորի մթության մեջ լույսը ,ու կծեծվեն ալիքները իրար ,կխբեն իրար ,կտանջեն իրար ......
Ես  լռությունից այնքան եմ ծխել ,որ մեր ափին ավազի փոխարեն մոխիրներ են քամուց օրորվում ,ես  լռռությունից այնքան եմ վառվել ,որ տաքացել է ծովը ,ու ես ու դու այնքան ենք լռությունցի հոգնել ,որ կորցրել է ծովն իր երանգը ,ու մոխրագույն է .....իմ ու քո ծովածոցը .....
Բայց ծովը մեծ է ,ծովը չի սպանվում ,ծովը խորն է ....բայց և ալիքների նման խցկվել ու ծեծել ես ինձ ,այնքան ուժեղ ես խբել ափերիս ու մատերիս մեջ ,որ երակներիս մեջ թափանցել ես խորքս .......բայց դու խեղդվել ես ,խորն էր ներսս ....դու սուզվել ես ,բայց չես հասցրել շնչել,ու շնչահեղձ ես եղել ,ու ես քեզ կորցրել եմ ......Ծովածոցս մոխրագույն է .....ու ծովածոցս կորած է ,հեռուներից մի կողմ ,մոտիկներից աննկատ ,ես փարոս չունեմ ,և ոչ կենտրոնում է ափս ու ես ,ու ոչել այնտեղ հարավում կամ և արևմուտքում ,ես կորցրել եմ ծովածոցս աշխարհից ,ծովերից ,ես մոխրացրել եմ կապույտս ,փախցրել եմ ինքս ինձ կյանքից ......ես տառապանքից ծխում եմ ....մոխրագույն է կապույտս .....ես կորցրել եմ քեզ խորքում ,ու փարոսս վառվել է ,դու չկաս .....դու խեղդվել ես ......դու շատ հասարակ էիր ,դու խորը չէիր ....դրա համար խեղդվեցիր ......



Քո չներկայությունը .նման է սառը փոթրկի,ծեծվում եմ ,քո բացակայությունը նման է անջատման ,ես տարանջատված եմ ,կիսած երկու մասի......
 Եվ ինչի է նման այս ամենը ,մեկ բառով ասած մենակության ,բայց լավ իսկ ինչի է նման այս մենակությունը ,վերջապես մենակությունը դա նման է անդամահտման սինդրոմի ,ասես պոկված են ոտքերդ ,ձեռքերդ ,մեջքդ ,բայց պոկված չեն,ի վերջո պոկել են ,ասես քեզ թվում է թե դու կիսատ չես ,բայց և զգում ես կիսատությունը ,քայլերիդ մեջ անհարթությունը ,ձեռքերիդ մեջ թուլությունը ,և այդ ամենի մեջ ավելի ցավոտը ,դա խորքն է ,խորքում լռությունը ,լռությունը սիրուն չէ ,լռությունը քայքայում է ,բառերը մեռնում են .......Ծովս սատկում է ,կծկվում ,լճանում ,ծովս մեռնում է ,ծովս խեղդվում է ,ծովս խեղդվում է ինքն իր խորքում .....


ինչին է նման մենակությունս ,վախի ,մենակությունը մարմին է ,ծանրագույն մի կշիռ ,ծանր մի բեռ ,անհամատեղելի մի իրականություն ,իրականություն որ սպանում  է,բայց մռմռում ես ,որովհետև ցավում է ,բայց դու չես մեռնում,որովհետև զգում ես ցավը ,և զգում եմ ես ,նույնը ,կիսատությունը ,թուլությունը քայքայիչ լռությունը .......
ես մենակ եմ ,ու դա հիվանդություն է ,վախ է ,ամեն ինչն է ամփոփվում ,լցվում ,ասես մենակությունը հեղուկ է ,դառը ու դեղին ,փթած ու գարշահոտ ,հեղուկ որ լցվում է ,մկաներիդ մեջ ,երակներիդ մեջ ,մաշկիդ տակ ,քթերիդ մեջ ,ու դա դու շնչում ես ,արտաշնչում ես ,զգում ես ,փսխում ես ,դա լուրջ հիվանդություն է ,որը քեզ սպանում է ,բայց և սկզբից ցավում է ,հետո բթանում է ,անզգայացնում է ....
Բայց և խորքն է ցավում .... ի վերջո մենակությունը դա տարածություն է ,դատարկություն ,անեանալի մի վիճակ ,որ իմ ներսում է .....
Մենակություն ծովն է ,իսկ ես ել եմ ծով ,ես ծովածոցի ծոցնեմ ,ու ափին խեղդվում եմ ,ափս խորն է ,խորքս անեանալի ու սարսափելի անհատակ ,ու ես վախենում եմ մոխրագույն ծովից ,ես տառապում եմ իմ ծովում ......

դու ինձ խաբել ես ,ու ես հիմա հարբում եմ .....
դու ինձ ջարդել ես ,իսկ հիմա ես վառվում եմ ...
դու ինձ արթնացրել ես ,իսկ հիմա ես անքուն եմ ...
դու ինձ սպանել ես ,իսկ հիմա ես մեռնում եմ ...
դու ինձ սիրել ես ,իսկ հիմա ես եմ սիրում ....
դու ինձ լքել ես ,իսկ հիմա ես եմ ինձ լքում ....
դու ինձ  ատում ես ,իսկ հիմա ես եմ ինձ ատում ...
դու ինձ վերջապես ավերել ես ,իսկ հիմա ես ավերվում եմ ....

Դու կորել ես ,ու ես կորում եմ .........


Դու ալիքների պես խցկվել ես ,իսկ հետո հանդարտվել ես ,դու չկաս ,ու ծովածոցը իմ ծխից մոխրացել է ,ծովածոցս մոխրագույն է ,կապույտս մոխրագույն է ,դու ալիքների պես ծեծել ես ,ճայի նման թռել ու փախել ես ,դու չկաս ........իսկ ես փախցրել եմ ինքս ինձ կյանքից ,ես փախել եմ ,ես ծովն էի ,դու իմ ալիքները ,դու չկաս ,ու ես չեմ ալեկոծվում ....ես տառապում եմ ,խուլ այս հանդարտությունից ,ես տառապում եմ խուլ այս լռությունից ,որը քայքայում է ինձ ,տանում է խորքը ,դու չկաս ու խեղդվում եմ ես իմ ծոցում ,ծովս խեղդվում է ինքն իր խորքում  .......

դու ինձ մոռացել ես ,իսկ ես ել ինքս ինձ ............

Իմ ծխելուց խեղդվում է ծովը մոխրագույնի մեջ ,իմ ծխելուց ափերիս վրա քամիները մոխիրներս ես օրորում ,իմ ծխելուց մոխրագույն է ծովածոցս................




No comments:

Post a Comment