Thursday 8 November 2012

''''Գնում եմ քեզ մոռանալու '''Վերջին Նամակ''''


Զու՛ր է, գուցե արտասանում այն խոսքերը բազում ,որոնք քեզ չեն հասնում ,անգամ դրանց հոտը դու չես զգում ,գրում եմ տողս դողալով ,կարծես վերջին  անգամ է գրիչս գրվում ,թերթս թացանում է ,ախ անվերջ արցունքոտվում :
Վեր՛ջ ,այս անգամ միայն մեկ բառ ,վերջ սիրելիս ես գնում եմ քեզ մոռանալու ,բայց որտե՞ղ եմ գնում ,ինչո՞ւ եմ ինձ խաբում, միթ՞ե աշխարհում այդ տեղնել կա ,միթ՞ե կա տեղ` որտեղ մոռանում են ամենքին ու բոլորին ,չ՛է սուտ է աշխարհն ինքն մի անմոռացություն է ,ինչո՞ւ եմ քեզ հիշում ,գուցե մռմռում է հոգիս երբ հիշում եմ շուրթերդ թաց,ա՜խ սիրելիս միայն հիշելով չեմ զգում կարծես, այս պահին հոգիդ իմ գիրկն առած ,կարծես այս պահին քեզ ու քո մարմինն եմ զգում ,անգամ հիշողությունը իր տեսքն ունի ,իսկ կարոտս ա՜խ կարոտս, ես ու՞ր տանեմ ,աս՛ա սերս, աս՛ա ու՞ր տանեմ քո կարոտ հոգին ,քեզ հետ թաղե՞մ ,չ՛է այն հողեղեն չէ ,ա՛յն , այն ստվեր է ,առավոտվա մեջ քողարկվում է ,իսկ գիշերը արթուն երազ պարգևում ,ու անվերջ տանջում ,ես ին՞չ անեմ քո անտեսք կարոտը ,ես նրան ու՞ր տանեմ :

Վեր՛ջ ,նամակ ուր ծրարում եմ ամեն բան ու ուղարկում հեռու ,չգիտե՛մ էլ թե ուր ,չևոր անհասցե մի տնակում մեղմ քնածես ,մեղմ ննջած,ախ իմ գիշերնես ,ախ իմ երկինքն ես ,ես ինչպե՞ս չսիրեմ քեզ ,չէ ես ինչ իմանամ թե քո սրտի որ կետնեմ սիրում ,ա՜խ գուցե քո սրտի մի կետում ես գտել եմ ինձ ,ուրմեն ապրել չեմ կարող ,չևոր իմ սիրտնել քո սրտով է զարկում :
Հիշումե՞ս ,երբ ձեռքերով փակել էի աչքերդ ,հարցրեցի`- ին՞չ ես դու տեսնում ,ապա գուշակիր բախտս,-  իսկ դու մեղմ ձայնով պատասխանեցիր `-Իմ հոգինեմ տեսնում ,տեսնում եմ իմ սրտի հետքերը ,շունչսեմ զգում ,-ու սկսեցիր համբուրել ,թողեցիր անհոտ քո բույրը ձեռքերիս ,ամեն անգամ երբ տանում եմ ձեռքերս դեպի աչքերս ,ա՜խ զգում եմ քո հոգին ,ա՜խ քո հոգին դեռ կա ապրում  է, ապրում է իմ ափերում :
Շոյում եմ հեռուն ,կույր աչքերով փնտրում հոգիդ ,շոյում եմ աչքերս, որ ձեռքերիս մեջ գտնեմ տեսքդ ,բայց չ՛է ,պատրանք է ,պատրանք մի չքնաղ ,թո՛ղ արթնանամ ,չևոր հոգնել եմ քեզանով ապրել ,չևոր հոգնել եմ քեզանով շնչել ,թո՛ղ արթնանամ առավոտ դառնամ ,ու գրկեմ աշխարհը,պարուրեմ ,պարուրվեմ ,ու աշխարհով ննջեմ ,մոռանամ քեզ,մոռանամ մատներդ ,մոռանամ հոգիդ :

Բայց և այնպես այսօր լռեմ ,ոչինչ չասելով ես անվերջ խոսեմ ,շշնջամ ,գոռամ կամ հեղեղվեմ ,կամ անձրև դառնամ ու քո ցավաց հոգում ես անվերջ արտասվեմ ,միայն թե միքիչ նորից շոյեմ ու զգամ քեզ ,իմ հեռվում մնացած ՄԻ ՕՐ ԵՍ ԿԳԱՄ ,միայն թե շոյեմ քեզ :

Ին՞չ անեմ հոգիս ,քեզ այս ամբոխից ես ինչպե՞ս հանեմ ,ես ինչպե՞ս ձեռքերդ գտնեմ .Դառն է ,դառն է այս փուչ կյանքը ,գուցե իրոք որ կյանքը սխալ է վարվել ինձ հետ ,բայց ես ներում եմ ,ներում եմ ամնեքին ու բոլորին ,ախ կյանք ինչո՞ւ ,միթ՞ե լալ ես դու ,դե խոսի՛ր ,դե աս՛ա ,աս՛ա  ինչո՞ւ հենց իմ ձեռքերում սերս, ա՜խ սերս սպանեցիր ,բայց հանգիստ եղի՛ր Ընկեր ,ես ներում եմ ,չևոր դու էլ ունակես սխալվելու ,չևոր աշխարհն ինքն արդեն սխալմունք է մեծ ,այ՛ո Ընկեր քանիզ ես քո ծոծից չեմ ,ես հեռվից եմ ,հեռու մոտիկներից :
______________________________________
Դե ին՞չ ,ահա ես և դու ,գնում եմ քեզ մոռանալու ,գուցե չհիշելով քեզ գտնեմ ,կյանքում մի տեղ դուռդ թակեմ ,անծանոթ մի խենթի պես քեզ պարի հրավիրեմ ,ե՛կ ավատրվենք ,ե՛կ էլ չլինենք ,նորից ծնվեք ու նոր սիրով մենք ապրենք :
Ձեռքս դողում է ,կարծես հարբած է ցավը իմ ,կարծես դողում է կյանքը ,ինչո՞ւ ,ինչո՞ւ քամին երբ հասավ ինձ հողմեց,ինչո՞ւ երբ ծովը հասավ ինձ անապատեց ,ինչո՞ւ երբ կյանքը հասավ ինձ մահացավ,ինչո՞ւ երջանկությունը հասավ ինձ ու տխրություն դարցավ,ինչո՞ւ սերը հասավ ինձ ու կարոտ դարցավ :
Բայց և Այնպես ես լռում եմ ,վերջին դողացող նամակս կսավառնի հեռուներում ,գուցե օրերից մի օր հասնի քեզ ,ա՜խ միայն թե հասնի ու չուշանա :
Հիշի՛ր, ես քեզ սիրել եմ ,ու սիրում եմ դեռ,սակայն գնում եմ քեզ մոռանալու :
-------------------------------------------------------------------
Իրոք որ սիրում եմ քո քունը ,ամեն անգամ տեսիլքի նման պատումես հոգիս ,ահա դեռ գրվում են  կյանքիս էջերում քո հետքերը ,ամեն անգամ շիրմիդ հպվելով զգում եմ քո ներկայությունը կյանքում ,մեկ - մեկ անգամ հանուն հավատի հերքում Մահը ,բայց ինձ խաբել չեմ կարող, դու չկաս ,չկաս ինչպես մի երազ որ երևաց իմ քնած շուրթերին ,մեղմ հպվեց ու անհետացավ :
Ես արթնանաում եմ ,կործանված իմ երազներից ,ՄՆԱՔ ԲԱՐՈ՛Վ :

Հեղինակ ` `Վանիկ Հովակիմյան
Նամակը ուղված է Գայանեին ,ով մահացավ 2010 թվականին ,ինքնասպանության միջոցով :
Սիրում եմ քեզ գուցե նրանից ,որ սերը պարզ էր ու մաքուր :
Երբ մենակությունը ծովի ալիքնների պես դատարկում է Կյնաքը :

7 comments:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete
  2. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  3. Շնորհակալ եմ զգուշացնելու համար : Իսկ թե ինչքանովեն իմ մտքերը շարադրվում կամ ուղղագրվում դա ես գիտեմ ,եթե կարդալու ընթացքու չեք հասկանում գրվածքը Խնրդեմ կարողեք չկարադալ : Ու թող ոչ ոք ինձ չասի ես ինչպես շարադրեմ ,ես եմ ԳՐՈՒՄ ,ուրմեն ես իմ ՃՅՈՒՂԸ ունեմ ,իսկ եթե ձեզ մոտ լավ է ստացվում մտքերի շարադրանքը ,խնդրեմ կարողեք ձեր գրականությունը ստեղծել "

    ReplyDelete
  4. անսահման անկեղծություն կար , ապրես Վան ջան , փշաքաղվեցի , շատ խորն էր (((

    ReplyDelete
  5. enqan laaaaaaaaaavn er........huzich er shaaaaaaaaat

    ReplyDelete
  6. Ay sa e iskakakan grox@ .mard aranc huzvelu chi kara karda....
    Shnorhakalem dzez...anpayman sharunakeq..!

    ReplyDelete
  7. Երևի լավ է մարմնով մեռնել,բայց հոգով ողջ մնալ,,իսկ ինչ անեն նրանք,ովքեր մարմնով ողջ մնացին , բայց հոգով մեռան,,,,ով կասի?

    ReplyDelete