Tuesday, 18 August 2015

Ծակ կտուրները ................



Մեր պատմությունը սկսկվում է լուսաբացից առաջ,երբեք չէի կարող մտածել ,երբևէ կգտնվի իմ կյանքում մի լուսաբաց ,որ մենակությամբ չի լինի ....և հայտնվեցիր դու ,իմ տան կտուրը նոր էի վերանաորգել ,այն պոկել էր մի քամի ,կոտրել ու ցած էր նետել ,սակայն կտուրիս մնացել էին ծակոտիներ ,հիշում եմ թե ինչպես ես ու դու դրանք փակեցինք .....ինչքան մեծ սեր կար այդ վերանորոգման մեջ ,այնքան կուզեի ,նորից ու նորից միասին փակեինք տանիքի ծակոտիներ ,որ մյուս հոկտեմբերի անձրևները չներխուժեին տունս....
Մեր պատմությունը նաև սկսկվում է,մեկ գավաթ դառը ու կարմիր գինուց ,ես քեզ խաբել էին ,իրականում այդ գինի դառը չէր ,սակայն դու ձայն չհանեցիր ,որովհետև գիտեիր ,որ ես կնեղվեմ .... դառը գինի էինք խմում ,չէինք խոսում ,ես ծխում էի ,իսկ դու խաղում էիր գավաթի հետ ,գինին շրջում էիր ,խմում ........այն ավել էիր տաքացնում ...
Հիշումես մեր երորդ պատմությունը սկսկվեց  կապուչինոից ,հիշում ես ,մեր բակում էինք ,հոկտեմբեր էր ,ծառերը հագել էին գունավոր շորեր ,ես մի վերնաշապիկ էի հագել ,որի կոճակները բաց էին ,իսկ տաբատս մաշված էր ,իսկ դու հագել էիր ընդամենը մի գեղեցիկ զգեստ ......մոխրագույն ....ամենուր բակու շուրջ ցեխ էր ....ու դա չէիր սիրում դա ...
հետո չորորդ պատմությունը ,հիշում ես ,մենք ռոմ էինք վայելում շոկոլդով,նոյեմբեր ամսիներ ,ծնդյանս օրվա առթիվ տվել էիր մի շիշ ռոմ ,որը երկուսով վայելեցինք ,միջև ուշ գիշեր ......
հետո դեկտեմբերը եկավ ,բակում չէինք լինում ,ցուրտ էր ,կամ լինում էինք ճոճանակի վրա ,ես քեզ միշտ գրկու էի ,հիշում ես մեր թույլ տաք շոկոլդաները ,որոնք վառում էին քո լեզուն միշտ ,որովհետև դու միշտ շտապում էիր խմելիս ....
հետո ծնդյան տոներն էին ,դու մեկնել էիր ,մի անգամ նորից քամին պոկեց կտուրս ,ես ամբողջ գիշերը սառել էի ,հետո այն վերանորոգեցի ,բայց չհասցրեցի կտուրիս ծակոտիները փակել ,հունվարին վերադարձար ....
ուշ գիշերով ,սառել էիր ,մեր թեյախմության ամսիներ ,ես ու դու միշտ տաք խնձորի կարականդակով ամեն առավոտյան վայելում էինք տաք ու սև թեյը ....հետո եկավ ձմեռվա վերջը ,սաստիկ ցուրտ էր այդ ամիսը ,մենք օրերով փակվում էինք ծածկոցների տակ ,սակայն դարձյալ չէինք զգում իրար ,որովհետև դու վախենում էիր ,դու վախենում էիր ,երբ շուրթերս մոտեցնում էի քո շուրթերին ....դու վախենում էիր անգամ երբ վերնաշապիկս թեթև դիպչում էր ,քո մարմնին ...
Գարուն ....վերջապես եկավ ....մենք դուրս եկանք բակ ,սկսկեցինք մեր այգին խնամել ,մի պահել իմ կտուրը տարավ քամին ,այս անգամել դու չկաիր ,ու ես իրոք հասկացա ,որ ամեն անգամ երբ դու գնում ես ,իմ կտուրը նույնպես փախչում է ինձանից.....գարնանա կեսերին մենք վերջապես համբուրվեցինք ,հիշում ես ,իսկ ամառաը շոգի պատճառով ,չէինք կարողանում դարձյալ սեր անել ,բայց դու այլևս չէիր ամանչում ինձանից ....նորից հոկտեմբեր ....իմ կյանքի լավագույն ամիսը ,վերջապես ես քեզ զգացի ,դու ինձ զգացիր քո մարմնի վրա .......
հոպ ,մեր պատմությունը ավարտվեց..........գնացիր ,որովհետև պիտի գնայիր ,նոյեմբերին քամին տարավ իմ կտուրը դարձյալ .....ես չվերանորոգեցի այն ,որովհետև դու չէիր գալու ,իմ կտուրը փախավ ինձանից ,լավ հետո որոշեցի այն վերանորոգել ,սակայն ծակերը չփակեցի /......դրանցից անձրևի կաթիլները իջնում էին տանս մեջ ,սակայն մեկ էր  ինձ համար ,պատերս խոնավացել էին ,այգիս ավելի ու ավելի ցեխոտվել ....իսկ հատակը արդեն նույնպես մաշվել էր ջրերից .....ես որոշեցի հեռանալ ,որովհետև այլևս ոչինչ չէր կապում ինձ այդ բակի հետ ,պատմություները այլևս չկաին ...ես հեռացա այդպես թողնելով տունը ......տուն որի կտուրը ծակեր ,ու միշտ անձրևը կաթում էր ...ես հեռացա ....միայն վերջերս եկա նորից տուն ..... այն ավերվել էր ,իսկ մեր բակի ,մեր ճոճարաները արդեն ժանգոտել էին...այնքան մենակ էր տունը........պատմություններ ,որոնք այլևս չկան ,թերթվել են ,փակվել ...իմ կյանքի մի քանի պատմություներ ,չկան այլևս ........պատմություներ ,որոնք այնքան կուզեի նորից ու նորից ապրել ,վերապրել ,զգալ ......
չկաս դու ,ու տանս կտուրնել էլ չկա .....տունել ավերվել է ........երևի տունս քեզ շատ էր սիրում ......

No comments:

Post a Comment