Saturday, 20 June 2015

Տան լույսն էլ թանկացավ...............իսկ հետո ՏՈՒՆԸ մնաց մենակ ........(Քաղաքական) 18+




Նույն փողոցն է ,նույն ճանապարհների վրա նույն փոսերը ,նույն է ամեն ինչ փողոցում ,բայց երբ քայլում ես ,աչքերիդ բիբերի ամբողջ նյարդերը պարզ զգում են ,որը մթացել է մայթերը ,փոսերը արդեն զգում ես ոտքերով ,որովհետև այլևս չի վառվում դիմացի շենքի առաջին հարկի տան լույսերը ,լույսը որը այս պահին քեզ այնքան պետք էր ,չի վառվում փողոցի դիմացի շենքերից արդեն մի քան տան լույսերը ,ու նյարդային զգայարաներդ պարզ հասկանում են ,որ պատերը որբացել են ,նրանց լքել էին ,որովհետև այլևս լույսը թանկացել է ,իսկ հետո կգար ձմեռը,պատերը սառը կմանային ,որովհետև տան տաքություն էլ գինն ուներ ,բայց դա էլ էր թանկացել ,խեղճերը լքել էին տան պատերը ,տան ներսը ,ու տունը մնացել էր ՄԵՆԱԿ ,..........

Սատանա կար ,ինքը ման էր գալիս քաղաքում ,բայց ինքը ուներ մի քանի դևեր ,որոնք հսկում էին նրա անդորը ,ինքը ուներ շքեղ տներ ,որոնք էլի մենակ էին ,բայց այդ տներում կար միշտ լույս ,սիրուն ու գունեղ լուսամփոփներով ,որոնք միշտ վառ էին ,բայց զզվել էր անցնել այն տների կողքով ,չէ որ այդ փողոցները մաքուր էին ,չկաին փոսեր ,չկաին ճեղքերը ,ճանապարհները հարթ էին ,հսկվում էին ,ընդեղ կար լիքը դևեր......նրա տունը միշտ լույս կար ,բայց տաք չէր ,տաք չէր որովհետև նա չէր լինում այնտեղ ,կամ լինում էր ,ասենք մի քանի ծտի հետ ,ժամանակեր անկացնում ,երևի էդ խեղճ պատերը ծռվում էին ,ամեն անգամ նրա պոռնիկ ծտերի ճվճվոցներից ..........

Հետո քայլում էի ,էլի փողոց ծանոթ ,բայց այն այգին ապամոնտաժված էր ,պատնեշներ էին կապել նրա շուրջ ,իսկ հին լուսամփոմները տխուր անջատված էին ,լսվում էր ծանր ձայներ ,երևի էլի տուն էին կառուցում ,տներ որոնք էլի մնալու  են մենակ ........

Լույսն էլ թանկացավ ,ու ոչ միայն տները մնացին առանձ լույսերի ,այլ մարդկանց ներսում էլ այլևս առկայծումներ չեղան ,ամեն ինչ մնաց մենակ .......

նրանք գնում էին ,իսկ նրանց տները մնում էին մենակ ,իսկ հետո այդ տները ապամոտաժվելու էին ,դառնալու էին շքեղ տներ ,լուսավորված ,բայց պատերը սառելու էին ,նրանց մեջ չէին լինելու տաքությունները մշտական ........

ում են պետք դատարակ այդ տները ,որոնք լքված են ,ում են պետք նրանց մշտական ու անվճար լույսերը ,երբ փողոցները դատարկվում են ,իսկ փոսերը հարթեցվում ,երևի միայն սատանային ,որ հանակարծ մի օր գիշերը ծտի հետ չգա ու մութ լինի .........ինքը չի վճարում ,բայց ինքը թանկացրելա լքված տների տաքություններին ու լույսերին ,էնքան ,որ նրանք հեռացել են .,,,,,,

Ես էլ գնամ ,գտնեմ ՏԱՔՈՒԹՅՈՒՆ ,.ու լույս ,որտեղ սատանաներ չկան ..............

No comments:

Post a Comment