Monday 2 November 2015

Բարև Վեն...Շնորհավոր Վեն ..........




Միշտել մեկ բարևով է սկսկվում մարդկանց զրուցները Վեն ...Գիտես մտածում եմ ,որ կյանքում ամենալուրջ ու ամենախորը զրուցները տարվում են ինքներս մեզ հետ ....ու ես որոշել եմ ,քիչ ,կամ միքիչ լուրջ զրուցել քեզ հետ Վեն .... Այսօր ինձ կարելի է ,որովհետև այսօր ծնուդնս է ,մի օր ,որը ինձ հիշեցնում է ,որ մեծանում եմ ,օրը որը կարծես չսպասված մեկի նման ,գալիս է ,ու խցկվում մտահորիզոնիդ մեջ ու դու չես կարողանում մտքիցդ հանել ,որ կյանքը կարճանում է ....Այսօր չենք ամփոփելու ոչինչ ,պարզապես զրուցելու ենք ,ինչպես լուրջ մարդիկ ......Ես չեմ հասկանում ,ինչու է այսքան լացելու չափ ծիծաղելի դասավորված կյանքը ,մարդիկ լռում են ,երբ պետք է խոսեն ,ու խոսում են ,երբ պետք է լռեն ....ու այդպես գիտես ինչ է կատարվում ,ասես ամեն ինչ վերածվում է խառնաշփոթի...կտուրները ծակվում են ,անձրևները խցկվում են ներս ,ու ինչ-որ մեկ հիվանդանում է .....բայց քանի ,որ այդ ինչ-որ մեկը լռության պատճառով կորցրել էր ինչ-որ մեկին,հոգ տանող չունի ,ու այդպես մնում է հիվանդ ....Վեն ....միշտել պետք է բռեցնել պահը,խոսելը ,բայց քիչ ,լռել բայց խորը...այդպես դու երբեք չես կորցնի ոչինչ ....բայց այդպեսել է խառնվում ամեն ինչ ,մարդ չգիտի ,խոսի ,լռի ,խորը լռի ,քիչ խոսի ....միևնույն է ,ամեն ինչ խառնվում է իրար ...որովհետև մոտակայքում ինչ-որ մեկը որոշել է ,որ Սերը լուռ են սիրում ....այդ ես էի ,մոտ երեք տարի առաջ.....ինձ թվում էր ,թե պետք է լուռ սիրել ,բայց գրողը տանի ,մեկ տարի անց ,հասկացա ,որ հիմա այն ժամանակը չէ ,որտեղ խորը սեր կա ,մարդկանց թվում է ,թե երբ լռում ես ,կամ չես սիրում ,կամ ամանչում ես խոսել .......բայց ամեն դեպքում Լռելը սիրուն է ....ու չեմ հասկանում ,թե ինչու եմ խոսում լռության ու սիրո մասին ...հա ,երեք տարի առաջ իմ գրացուցակի վերնագրերի մեջ այդ բառերը չէր պակասում ,երևի դրանից է ,որ այս պահին խոսում եմ դրա մասին ...ինչևէ...մեկ տարի հետո սկսկեցի սիրո մասին բարձրաձայն խոսել ,ահ գրողը տանի մարդիկ ,զարգացել էին ,նրանք լուռ էին խոսում սիրո մասին ....այդ տարի թվում էր թե իրական զգացմունքների մասին պետք է լռել .....ու էլի խառնվեց ամեն ինչ իրար ...հետո Վեն ....ես դադարեցի խոսել սիրո մասին ,ես կիրք էին սիրում .....ահ բայց բոլորին թվաց թե ես խելքս թրցրել եմ ........ախ Վեն գրացուցակիս ամեն մի վերնագիր ուներ էրո սկզիբ ...գրողը տանի ,ես երորդ տարում ,փայլում էի,իմ ռոմանտիկ սեքսի մասին պատմող գործերով.....ես քարոզում էի ,ռոմատիկ սեքս ....պատկերացնում ես .....հետո ես հասկացա ,որ չէ ....ամեն ինչ խառնվել է իրար ...մի պահ հանգաստացա ,ու վերադարցա ,ու ինչ տեսա...գրողը տանի բոլորը սկսկել էին խոսել սեքսի մասին ...ու ինչ սեքսի....ռոմանտիկ սեքսի ...բոլորի գործերի մեջ չէր պակասում կիրքը ,սերը ..վայ վայ........ու էլի բոլորը զարգացել էին .....Լավ ինչու եմ խոսում այդ մասին...
Վեն ասյքան տարիների ընթացքում ,այդպեսել չեմ կարողացել տեսնել իմ երազանքների սիրուն քաղաքը ,որտեղ կլինեն փառթամ մազերով մարդիկ ,որտեղ կլինեն ,գեղեցիկ երեկոներ ,թարմ օդ .....սիրուն այգիներ ,կարմիր շենքներ,կտուրներ ,որտեղ բույն դրած կլինեն լիքը ծիտիկները ....Վեն ամեն անգամ քաղաքի փողոցով անցնելուց ,ինձ թվում էր ,թե ես վերջապես կտեսնեմ իմ երազած քաղաքից ,ինչ-որ մի հատված...բայց ոչ ....կյանքը դառնացրել է մարդկանց ...ես այսպես եմ խոսում ,բայց իրականում ,ամեն ինչ ոչ թե վատ է ,այլ ավելին ,ամեն ինչ շատ վատ է ...մարդիկ հոգնած են ,ինչ-որ բանից ....ասես քաղաքում պակասում է կյանքը ,ու առհասարակ ,ինչ-որ բան այն չէ ......ու չեմ հասկանում ինչու եմ քեզ ասում դրա մասին ....այսօր քո տոնն է .....
Լավ անցնենք ինձ ու քեզ.......
Այսքան երկար տարիների ընթացքում ,ես այդպեսել չհասցրեցի գնահատել այն բոլորը պահերը ,որոնք ունեցա .....ու հիմա եմ հասկանում ,որ կան կյանքումպահեր ,որոնք էլի եմ ուզում ,որ կրկնվեն ...կան պատմություններ ու մարդիկ ,պատմություններ,որոնք այնքան կուզեմ նորից ու նորից վերապրել ...Վեն այդպեսել չկարողացա ,պահը գիտակցել ......միայն դրանից հետո ,երբ պահը գնում է ...հասկանում եմ ,թե որքան անտարբեր եմ սեփական կյանքիս հանդեպ .....
Վեն մենք հաճախ մոռանում ենք սեփական մարմնի հանդեպ շնորհակալ լինել ,Վեն մարմինը մեր տանում է մեզ ,ըմբռնում հասկանում մեր խիղճը ,մեր եսասաիրությունը ,մեր խառնվածքը ,մեր մարմինը հանդուրժում է մեզ ,ամեն ու ամեն անգամ ,սակայն մենք մոռանում ենք գնահատել սեփական մարմինը ....բայց նա էլ ունի համբերություն ,Վեն մարմինը կծկվում է ,ամեն անգամ երբ հրեշավոր քո հոգին ,պատառոտում է սեփական նյարդերդ ,հանուն սիրո ,հանուն խելագարության ,հանուն այն ամենի ու հանուն այն քմահաճույքների ,իսկ սեփական նայրդերդ տանում են դա ........սակայն երկար այս տարիների ընթացքում կորցնում է մարմինդ դիմադրողականությունը ........անտեսելով ու անտաբեր դառնալով կյանքը,խելագարությունները ....սկսում է մարմինդ գոյատևել .........

Ամեն դեպքում ,չենք ամփոփում ոչինչ .....Գիտես Վեն ,կարոտում եմ ......չգիտեմ թե ինչ ,բայց կարոտում եմ ,ասես հայացքս միշտ թեքաված է խաղաղության ,ես կարոտում եմ խաղաղությունը ,պատերազմի է վերածվել ամենուր ,ասես նյարդերս սովի են մատնվել ,ասես նյարդերս խաղաղություն են ուզում ...կամ չգիտեմ .....այն են ուզում ,ինչը չկա և գուցե ....ես էլ Վեն չեմ հասկանում թե ինչ եմ ուզում .....
Մեծանում ենք Վենի .......ու էլ ավելի է գեղեցկանում կյանքը ,խնդիրների հետ միասին .......Մեծանում ենք ,հուսալով գուցե ,մի օր վերջապես կլինի խաղաղությունը ,որտեղ ես հանգիստ կարող եմ լինել ,կլինեմ այնպիսին ինչպիսին երազում եմ ,խաղաղ,հաշտ......հանգիստ ....
Ախ Վենի ....
Ամեն դեպքում ,Շնորհավոր Վեն .....կամ Վենի ,կամ Վան ,Կամ Վանիկ ....Շնորհավոր ......մեկ տարի էլ ...ու մի քանի ժամել ավել.....ասես ոչինչ չի փոխվել ,բայց շատ բան է փոխվել հիմա .........Շնորհավոր Վեն ..............

Գիտեմ ,որ կյանքում ամեն ինչ ունակ է փոխվելու ,չէ իրականում ,մենք ենք փոխվում ,փողոցները նույն են մնում ,պատմութություները նույն են մնում ,մենք սկսում ուրիշ կերպ նայել փողոցներին ....մենք փոխվում ենք կամ հարկադրված,կամ հանկարծակի ...
Մենք փոխվում ենք ,տարիների ընթացքում ,և ես վստահ եմ ,այսօրվանից հետո եկող վաղը ես նույնպես փոխվելու եմ .........Հանկարծակի :) Շնորհավոր ծնունդտ ՎԵՆ .............

No comments:

Post a Comment