Monday 21 December 2015

Դժբախտ Սատանան .......... ( Պոռնիկի Աղոթքը) 18+




Ապաքնիր ....
Ոչ թե մեղքերից ,ու խեղճ ու կրակ արդարության սպասումից ,այլ սպանիր բարությունս ,իմ շուրջ ,և շուրջ աշխարհ .....
Ազատիր ինձ գերեվարված այս խղճությունից ,ցամաքեցրու ողորմության խոնավությունը  լեզվիս ,սպանիր սերս ,տուր կիրքս ,ի շուրջ ինձ.և ի շուրջս աշխարհիս ....
Անիծված այս մտորումից ,ցրիր ուրվականս ,տար քո գիրկը նեղլիկ ,թող ավերվի ուրվականս գեր ,թող ավերվի խեղճ ու կրակ անմեղության մեղքերի նոխազից ...
Գրկիր ոչ թե ողորմածիս ,այլ տուր քո արքայության կիրքը մեծ ,նյարդերս լեզվով զգայացրա ,ինչպես անում ես բարությունը սպանելիս ,թույլ տուր զգամ ,ոչ թե քո չարության պոռտկումը ի շուրջ աշխարհիս ,այլ թույլ տուր զգամ մարմնիդ մեջ կուտակված հրճվանքը ,ի չարություն աշխարհիս ,որ անիծել ես ,քո իսկ ողորմած մի քանի կաթիլ նախանձից ........
Տար ցրի ,ինձ խեղճ ուրվականերից ,բարության խոնավության մեջ խեղդվողներից ,տար ցրի ,ուրվականս մեղկ ,գրկիր Սատան ,քոնն է չարությունը ու աշխարհի փառքը.....Ի Հավիտենիս .....
Եվ ի զորու չես ,բայց և կարող ես ,ազատագրիր ինձ այլ անիծյալ սև ու սպիտակ պատերազմից ,ի հաղթանակ ինձ ...թույլ տուր թաթախվեմ ու բախվեմ անիծյալ քո նյարդերին ,ի զորու լինեմ ,ի կարող լինեմ ,սպանելու ներսս կծկված մի հույս ,թե կվերադառնա մերկությունը ի շուրջ իմ ,ի շուրջ աշխարհիս ......
Եվ անեծքից կծկված այս մեղմ նրբությունը կոշտացրա ,ի հաղթնակ ինձ ,մեռած հավատին նայող իմ աչքերի լույսին ,տուր մթությունը ,ուր կմերկնա ,անմեղությունից ջարդված իմ մեղավոր կոչված ուրվականը ......... Ի շուրջը իմ ,ի շուրջը նրա ....այն մեկին ,ով ախ Սատան ,կգա ու կլայնանա  անմեղ իմ մեղավորիս ,նեղլիկ ու կծկված ,թափանցիկ ու թանձր ,ուրվականիս  մեջը .....անմիջապես ներսը ....անմիջապես մոտիկ ,կպած .ի հանուն ,ու ի հաճույքի ,կրծքիս ,կրքիս ու ցավիս ....նոխազին ...
Տար ուրվականիս ,տար ,տար մոտիկ քեզ ,քո գրկին մոտիկ ....խանգարված քնիս ,տուր հավերժ մի մութ ,խանգարվածիս ,տուր մի փոքր ,մի կում քո հրճվանքից ....ես էլ զգամ աշխարհը քեզ նման ,հրճվեմ ,ու պարեմ ,ցավից տառապող ,բարության խոնավության մեջ խեղդվող ու շնչահեղձ եղնող ,ձևական ու փուչ հավատող ու իբրև թե սիրող ,պարտված ու անիծված մարդկության մահից ............... հոգու մահից .....
Տուր ինձ չարություն ,ի հաղթանակ իմ բարության ,տուր ինձ մորմոքում ,տուր  ինձ մի կես կտոր քո աչքերից ,տուր թույլտվություն ,և ի պատասխան իմ անմեղ մեղքերի համար ,որ չկա ,ու գոյություն չունի ......որովհետև ցավում են մարդիկ ,ոչ թե ցավից ու տառապանքից ,այլ սեփական ,ոչ թե խելքից ու կարեցածից ,այլ ցավում են մարդիկ ,բարությունից ....ձևական ու ծանր բարությունից .....տուր ինձ հրճվանքը ,քո ,քո կիրքը քո , քո չարության կատարելիությունը քո ,տուր ինձ այն ամենը ,այն քո չարությունը ,ինչով տապակել ես ,խեղդամահ արել ,տուր ինձ,բայց տուր քո կիրքը ,որ զգամ կյանքի խելահեղ մերկությունը ,ձևական ու խեղճ օդից տապակված ......
Կիրքս .....
Գիժս ....
Տար ուրվականիս .....մթության ,մերկության .....
Տար ի հանուն արքայության ...
տար փառքի ...
տար  բարձրին ,որ վերևից հրճվեմ քեզ նման ....
Տար ուրվականիս ,մոտիկ քո գրկին ...
Տար ու օրորիր,առաջ ու հետ ....
Տար  ի հաղթանակ ,իմ բարության .....ոչ ձևականին .....
Տար ինձ ,գրկիր ինձ ,ի հանուն իմ արքայության ,ու քո փառքի ...որովհետև մերն է զորությունը ,ի հաղթանակ ...որովհետև փառքն է ,մերը ......որովհետև մերն արքայությունը ի զորություն ....
Տար ինձ ,փրկիր ինձ ,սպիտակներից ,որոնց ներսում է Սևը ...քոնը ......տար ինձ ,ՉԵՄ ՆԵՐՈՒՄ .......և ի շուրջը իմ ,և ի շուրջ աշխարհի ....տար ինձ ........անմեղիս ......ի պատասխան .....տար կքրին ,հաճույքին ու փառքին....
որովհետև իմն է արքայությունը ,և զորությունը ,ու փառքը Հավիտենոս......

Շարունակելի ....................



No comments:

Post a Comment