Ծերացած Գեղեցկություն .Պատմվածք

_____________Ծերացած Գեղեցկություն___________


Նա պարում էր , մոռանալով որ ծերություննը հաշված ժամեր հետո ամեն ինչ կխլեր.Պարում էր իր մահվան կնիքը ձեռքին ,ոչինչ չէր երազում, պարզապես պարում էր ,անճար հոգու պես ,հոգում ոռնում էր ապրելու ցանկությունը,մեկ աջ էր գնում ,մեկ ցախ ,կարծես պարում էր ինչ որ մեկի հետ ,մեկի `ով գրկել էր նրա ծերացած գեղեցկությունը,կարծես նա ու այդ մեկը սահում էին օդում ,երկնքում ,իսկ անցորդնները նայում էին ուշադիր ,կամ խելագար անվանում ,կամ խենություն ,երևի անցորդնները չէին էլ հասկանում, թե ինչ բան է ծերացած երազելը ,ծերի երազնքը շատ խորն է լինում ,ծերացած երազանքը այլ մի երազ է թվում : 
Երգրում էր անվերջ `-երանելի է այն մարդը կյանքում ,ով ծերացել է բայց չի մեծացել ...
Եվ գուցե ,ծերություննը չի խլում մարդու մանկություննը ,պարզապես խլում է մանկություննը մարմնով զգալու կարողություննը: 
_______________________

Քայլում էի այգում ,ոտքերս քարշ տալով մի կերպ համակերպվում էի ոտքերիս տակ գտնվող քարերի ու փոշու հետ .Այգու վերջում միշտ խավար էր , այնտեղ մի նստարան կար, որի վրա փոգրագրված էր իմ հին ու նոր բոլոր սիրելի մարդկանց հետքերը .
Երան՜ի նորից մանկանաի ,սակայն կյանքում ինչքան էլ փորձեմ ամեննը հետ բերել ,երևի Աստվա՛ծ, ստիպված կլինեմ նորից հետ գնալ ,երան՜ի այդ կարողություննը իրոք կարենաի .
 Ծերացած հոգիս նորից մի պահ գրկում է բացի թողած երզաներս ,ու ես ակամայից սկսում եմ հիշել ու ժպտալ իմ անցյալին,երան՜ի անցյալը ապագայից հետո կերտվեր ,նույնն անցյալի կերապարնքով,կյանքից մի նվեր լիներ ,երբ ծերանայինք անցյալը նորից ապրեինք,խենթություն՜ն է ,խենթություն:
 Կյանքում շատ եմ ետ շրջվում ,տեսնում անցած ու գնացած օրերը ,գուցե կարտում ,գուցե երազում ,բայց երբ նորից հայացքս հառնում եմ ներկային, սկսում եմ արտասվել ,չէ՞ որ անցյալում այնքան բան եմ ես թողել ........
Նորից ուզում եմ անմոռաց պարել բեմահարթակի վրա ,մոռանալով ամեն բան ,ես նորից եմ ուզում իշխել ինքս ինձ,քայլերս մեկ առ մեկ գցելով մեղմորեն ես շարժվել եմ ուզում,  նորից մարդականց լեփ լեցուն բեմերում,  ուզում ես լսել նորից ծափերը մարդկանց ու ժպիտնները հեզ ,բայց այս պահին կարծես իմ բեմահարթակը հենց կյանքն է առանձ ծափերի  ...........
-Գեղեցիկ եք պարում տիկին
-Ո՜հ տղաս , ոտքերս էլ չեն աշխատում
-Բայց հոգու` նուրբ ոտքերնն են գեղեցիկ շարժվում
-Եվ գուցե ճիշտես պատանի ,հոգիս հենց այս պահին քեզ է նման ,քո հենց այդ պատանի խենթությաննը .Նստի՛ր կողքիս...
Նստելով նրա կողքին , մի մեծ իմաստությունն էի զգում ,ազատ խենթություն ,ու կարծես նա ավելի պատանի էր քան ես ինքս.
-Ճիշտե չէ՞, որ կյանքը գեղեցիկ է  տիկին 
-Իրոք որ պատանի ,երբեք այն ուրիշ աչքերով չնայե՛ս ,նայի՛ր կյանքին ինչպես ինքդ կնայես քեզ ,ու կհասկասկանաս ինչքան նման եք իրար :- Պատասախանեց նա,փոքր ինչ ծիծաղելով .
-Տատ իսկ ինչն՞ է քեզ ստիպել պարել,շատ գեղեցիկ ես պարում  ...
-Կյանքը սիրելիս: -Ու նա մեղմ նայեց այգում թափվող տերևներին
-Գուցե և կյանքում ,մենքել մի պահ դառնում ենք այս տերևներից մեկը ,ու մենքել մի օր հանգիստ ու խաղաղ իջնումենք ցած.Կյանքս շատ գեղեցիկ է եղել ,այնքան գեղեցիկ որ նրա գեղեցկության մեջ ես անվերջ հարբել եմ ,թե  ուր է տանում այս կյանքը ինձ ,միայն դա է մի պահ սրտումս գաղտնի մնաց .
Նա հանգիստ նստածեր ,նրա մեղմ աչքերի մեջ երևում էր նրա հեռվում մնացած երիտասարդ տարինեիր պատմությունը,նրա ձայնի մեջ դողում էր մի կյանք,սակայն նա դեռ պարում էր ,բայց մտքով ,պարում էր նայելով գեղեցիկ այգուն ,կարծես նա մտովի իր քայլերն էր գցում ,ու պարում մեղմ ,մի պահ իջնում տերևի նման ,ու մի պահ շորորվում քամու խենթությունից ...
-Կյանքում երբ մի պահ սիրումես ,այքան երջանիկ ես ,այնքան գեղեցիկ են դարնում ժամերդ, ես կասեի պատան՛ի ,անգամ ժամանակն է գեղեցիկ լինում ,երբ ինքդ քո աչքերով ես նայում աշխարհին:
-Իսկ դուք սիրել ես՞
-Այո սիրելիս ,ես սիրել եմ ու սիրվել եմ ,ու կյանքում երբեք չեմ փոշմանել ,սիրո հարցում կյանքում չեմ փոշմանել,սերը ոչինչի առաջ ամեն ինչ է ,ու նաև ամեն ինչի առաջ է, ամեն ինչ:

Նրա մատները դողում էին ,սակայն նրա ծերացած կամքը դեռ ապրում էր ,մոռանալով որ կյանքը հաշիվ չի նստում կամքի հետ .Նրա գեղեցիկ աչքերը ,որի շուրջը հավաքվել էր ծերությունը ,մի պահ արտասվում էին ,ծիծաղում ,լռում ,այդ պահին նա ապրում բոլոր զգացումնները ,առանձ վարարելու .....
-Լսիր՛ որդիս ,կյանքում կորցնելուց երբեք ետ չնայես ,գիտե՞ս ինչու ,քանի որ դու ավելին կցավես ,վայելի՛ր կյանքիդ ամեն մի պահը ,վայելի՛ր կյանքում քո ունեցածը, այլ ոչ թե կորցրածը ,ինչը քոննը քնը չէ դա կորում է ,և՛ դեռ, քանի դեռ դա քոնն է վայելիր ու ապրիր ունեցածով,գիտեմ դժվար է կորցնել ու չտխրել.....
Նա նայեց աչքերիս մեջ ,տալով մի մեծ հույս ,որ  չեն վայելում կորցրածը ,այլ վայելում են ունեցածը ,ակամայից կարծես նրա հոգու տեսքը ես առա ,ու ինչքա՜ն հզոր էր նրա ապրումնները ,որոնք հանգրվանել էին նրա ծերացած մարմնի ներսում :
Նրա մեղմ աչքերից անվերջ հոսում էր կյանք տենչող մի պար ,մի պար` որը նա կորցրեց ,իր կյանքի ճանապարհներին ...
Ու դրացյալ դողացող բառերով ու ծերացած նուրբ ձայնով սկսեց պատմել :
-Ես ունեի հինգ տղա ,միայն մեկը մնաց ինձ հետ ...
Զարմացած նայեցի նրան ,նա անթարթ աչքերով նայում էր դեպի այգու խավար կողմը ,ուր լուռ էր ու ամայի ...
-Տատ իսկ ուրեն՞ նրանք .
-Մեկը պատերազմում է մահացել,ու հերոսի կոչում է ստացել,իսկ այն երկուսը ,հիվանդ էին,  պատանի տարինները չոլորած մահացան ...
Ու նա գրպանից հանեց մի ճմրթված թուխթ ,վրան գրված` Քեզ չեմ մոռանա մամ ,բացեցի նամակը  ու սկսեցի կարդալ ...
"" Մամ գիտեմ ,հիմա անվերջ ինքդ քեզ մեղադրում ես ,սակայն ես քեզ համարեմ միայն դա արել,գիտեմ անվերջ մեղադրում ես ու անվերջ քեզ կոտրոում .....Գիտես՞ Մամ ,ուզում եմ մի պահ գգվել քո կրծքին ,ու նորից դառնալ եմ ուզում մի մանկիկ ,ու նուրբ իմ շուրթերով նորից եմ ուզում քամել քո կրծքի կյանքը .Այստեղ միայն լսվում է `ջարդեր ,տառապանքններ .իսկ իմ կարոտ հոգին ուզում է անվերջ լսել քո օրորացային մեղմ ձայննը ...Երանի նորից ծնվեի ,նորից դու ինձ գրկեիր ..Մամ ես երջանիկ եմ ,քանզի քեզ ունեի այս կյանքում, ու միշտել կունենամ  ....""
Նամակի վրա մնացել էր արյան հետքերը ,ու տանջված ձեռքերի հպոցնները .Նամակը հին էր,ինչպես նրա ծերացած հոգին ,նամակի մեջից զգում էի որդու մեծ կարոտը ,որը մահը իր հետ տարվա,բայց կարծես Կարինեն ավելի հպարտ էր ,քանզի `ինչո՞ւ չէ  հերոս է ծնել :
-Տղաս մի բան լավ իմացիր ,կյանքում ամենա մեծ երջանկությունը հետք թողնելն է այս կյանքում ,զավակ ունենալը.......Կնոջ միակ պատճառը այս աշխարհ գալու ,այն է միայն ,որ նա մայր դառնա ,ու նորից ստեղծի Աստծո ծիլերը .....Կյանքը մի չմշակված հող է ,կյանքում դու ես որոշում ,թե ինչ է պետք սերմել ,ավաղ իմ սերմերը տրորվեցին ....
Ես սկեցի կարդալ նամակի շարունակությունը .
"' Մամ գիտե՞ս ,գուցե այստեղ պատերազմը ահավոր է ,բայց մենք անվերջ երազում ենք ,որ արևը ծագի ,լուսաբացը գա ,որի հետ նաև խաղաություն կգա, ախպերներիս լավ նայ՛ի մամ ,նրանց աս՛ա, որ ես անպայման կգամ ,նրանց ջերմ համբուրի՛ր ,նրանց պատմի՛ր, որ արդեն ես հերոս եմ .Հիշու՞մ ես մամ ,ես երազում էի հերոս լիենլ ,ու երազանքս կատարվեց ,հիմա ամեն ինչ, խաղաղ կապրի ես երազեցի հանուն ձեր ազատության .Այնքան բանեմ ուզում ՄԱՄ ,բայց հավատա, երբ նայում եմ քո ծերացած ձեռքերին, ուզում եմ ոչ թե ուզել ,այլ ամեն բան տալ քեզ, երբ նայում եմ հոգնած աչքերիդ ուզում եմ ոչ թե տեսնել,այլ իմ աչքերը տալ քեզ,երբ տեսնում եմ թե ինչպես է սիրտդ մեկ-մեկ կանգ առնում ,ուզում եմ իմ սիրտը քեզ տալ:""Սիրում եմ քեզ ,քո Կարեն ....
Ու նամակի վերջում գրված էր ...` ""Ես ձեզ շատեմ սիրում ""...
-Երան՜ի միջ այս կյանքս փորձություն  լիներ տղաս,երանի նորից ու նորից ապրել կարողանաինք...Քայլեն՞ք տղաս...
Ու նա հանգիստ թևս մտավ,ու լուռ գլուխը վեր հառնեց,երևի կյանքում չէր դադարում հպարտ լինելուց ,ու սկսեց նորից ծերացած ու նուրբ ձայնով անվերջ խոսել ...
-Ու ես կկորչեմ կյանքում այս ,ու ես կցնորվեմ,ինչպես ջրում հանգչող մի վարդ ...Գիտե՞ս տղաս, այս այգու ամեն մի ծաղկի ու թփի վրա թողել եմ իմ վաղեմի պարի հետքերը ,ամեն ծաղիկ ,կրում է իմ մեղմ երազանքի փոշին,երբ պատանի էի պարում էի այստեղ գիշերը քնեցնում կոկոն վարդերը ,իսկ առավոտյան զարթնոք տալիս ,նրանք ինձ սիրում են ,սիրում են ինչպես որ ծաղիկը ջրին ...
Ա՜խ նրա գեղեցիկ խոսքերը ,մի պահ կյանքը իրոք պարահանդես էր թվում ,մի պահ կյանքը իրոք էլ, ավելի գեղեցիկ էր թվում :
-Տատ ,իսկ ու՞ր է ձեր ամուսինը : -Մի պահ նա ծիծաղեց ու սկսեց լաց լինել ...
-Նա չկա ...
Ու ես հասկացա, որ նրան ցավ պատճառեցի ...
-Ահա նայի՛ր որդիս : -Ու գրպանից հանեց նորից մի թերթ ,խոնավությամբ պատաված ,ու ցավերով լի ....Ու սկզբում գրված էր` ներիր .......
"" Ես քեզ սիրել եմ ,ու կարծես թե հավաերժ մեմ սիրել,բայց ինչ որ մի բան, հավերժության մեջ չէր հերիքում ,դա վախն էր,Կարինե ....
Քո անունը ,դաջված է սրտիս խորքերում ,ես քեզ սիրում եմ Կարինե.ու պաշտում ինչպես արևը .....""
-Որդիս նա հեռացավ ,սակայն իմացա որ երկար չի ապրել ,նա նույնպես իմ զավակնների պես հիվանդ էր ,նրանց ներսում `հյծվում էր ամեն բան ......

Զգացի դեռ պատանի սերը ,նա լռեց ,սկսեց արտասվել ,ծիծաղել, հմայվել ,մի այլ բան էր կատարվում այդ գեղեցկության հետ ,կարծես աշխարհի ցավն ու ուրախություննը նրան էլ ավելի գեղեցիկ էին պատկերում ,քան ինքը` գեղեցկություննը :

-Ես հպարտեմ ,քանզի լավեմ սովորել կյանքի դասերը .Գիտե՞ս տղաս, անձրևի հազարավոր կաթիլներն անգամ մեկ անգամ են գալիս ու ոչ ավելին,իսկ միուս անգամ նորն է գալիս.....Ուզում եմ ասել`որ մարդիկ էլ միայն մեկ անգամ են գալիս այս աշխարհ .Ա՜խ տղաս արդեն ծերացել եմ ,սակայն երազս մեկ է, գիժ մի երիտասարդ է ,քո պես,քո մտքերի պես, իմացի՛ր կյանքում ,ստեղծագործել նշանակում է նոր կյանք ստեղծել,իսկ դու նոր կյանք ես դրել ,իրական կյանքի կողքին ......
Նա լուռ նայում էր աչքերիս մեջ ,ու մեղմ վարկյան առ վարկյան ծերանում էր նրա կյանքը ,նրա գեղեցիկ կյանքը .......
-Ուզում եմ պարել ...
Ու նա սկսեց ծիծաղալով պարել ,չէր կարողանում առաջվա հմայքը նորից դուրս հանել իր մեջից ,սակայն պարում էր ,հպվում էր նորից այն ծաղիկներին ,որոնց վրա արդեն թողել էր իր վաղեմի քնշության հետքերը ,նա պարում էր անմոռաց,առանց մեղդու ,նա մեղմ էր պարում .մեղմ ու գեղեցիկ .........
Իսկ մեղեդին հնչում էր նրա ծերացած հոգում ,նա երջանիկ էր ,ու երջանիկ էր քանզի իրոք որ կյանքը գեղեցիկ էր ..........
Նրան տարա տուն ,նա նստեց իր ճոճվող աթոռին ,ու մեղմ նայում էր դրսի անց ու դարցին ...
-Լավ մնա՛ որդիս .....
Ու նրա հագեցած հոգին մեղմ ննջեց ,մայրամուտի թևերի ներքո.......
Բարի գիշեր ծերացած գեղեցկուհի ,բարի գիշեր ծերացած խենթություն ...........
_________________________________


Ա՜խ նրա գեղեցիկ պարը ,այգում երանելի էր տալսի անգամ ծերությունը :
Կարինե ,ինչ գեղեցիկ էր քո վաղեմի ծերացած հոգին ,քո միտքը ,քո ապրած տարիները :
Օր-Օրի նա հանգչում էր ,բայց նրա հոգին ու գեղեցկությունը ,միշտ հպարտ էին ,ու նա թեկուզ և շատ բան կործրեց այս կյանքում ,բայց գտավ այն ինչը գեղեցիկ էր ու մաքուր ,ինչպես այգու խտացած ծաղիկները ,որոնք կրում էին նրա պարի մեղեմ հետքերը ...
Ու ննջում  էր Կարինեն ,կարծես ինքն իրեն գրկած պարում էր լուռ սենյակի դատարկության մե,նա քնած էր, սակայն նրա աչքերը պարում էին մայրամուտից գունազարդված սենյակում ,մոռանալով ամեն ցավ ու վիշտ,մեկ աջ ,մեկ ցախ էր գնում ,գլուխը կորցրած նա այս ու այն կողմ էր գնում ,իր պարելով էր նա միայն ապրում : 
Երբ վերջին անգամ թարթեցիր աչքերդ Կարինե ,մի պահ խորասուզվեցի քո ամայի հոգու մեջ ,այնտեղ դու կուչ էիր եկել ու անվերջ լաց էիր լինում ,հեկեկում էիր ու անվերջ շոյում ինքդ քեզ .Իրոք որ քո պարը լուռ էր ու ամայի ,մենությանը տրված մի խենթ պար ,հարբած ու մաշված: Բարի Գիշեր Ծերացած Գեղեցկուհի:
...Ու ամեն անգամ երբ այգին եմ այցելում ,հիշում եմ նրա գեղեցիկ տերևնները հոգու զեփյուռնները ,կարծես այս այգին փոքր ինչ հոգնել է առանձ նրա պարին ,անձրևը կարծես երկնքից արատասվում է նրա պարը ,ինչքամ գեղեցիկ էր այդ ամեննը :



4 comments:

  1. ինչպես միշտ փայլում ես Վանիկ Հովակիմյան... :-*

    ReplyDelete
  2. ապրի Վանս , ինչպես միշտ սիրուն ես գրում , հատուկ քո ոճին ...

    ReplyDelete
  3. Bravo,keces Vanik huzich er ev shat gexecik,Inchpes teracat Gexechkuhin....

    ReplyDelete
  4. apres_hrashali_er_inchpes_misht_shad_em_sirum_qo_gracnere_kardal

    ReplyDelete