Sunday 26 August 2012

Ուզում եմ մի քիչ արտասվել....


Բարև . Ուզում եմ մի քիչ արտասվել,չհարցնես ,թե ինչու,  մրսում եմ  արևի տակ ,եկել եմ ընդամենը քեզ մոտ լաց լինելու համար..ուզում եմ ասել ,հոգնել եմ ,աչքերս քարացել էին ,իսկ հիմա ուզում եմ, որ միքիչ թացանան ...Ա՜խ հոգիս ,հեռվից շատ հեռվից ,զգում եմ նրա մեղմ բույրը ,նրա մեղմ կանչը ,ուզում եմ մի պահ նստել քո կողքին ,չափել ինձ ու քեզ. Հոգի՛ս,այնքան եմ մրսում եմ ,գրկողներ չկան ,միայն քծնողներ կան....ընկել եմ ես կյանքում այս,պարտվել եմ ու հանգչել...ուզում եմ լսել անձրևի մեղմ ձայնը: Բարև՛ ,իմ անցյալ ,ինչու եմ քեզ այդքան սիրում ,կապվել եմ քեզ գիտես. քեզանից այն կողմ ես աշխարհ այլևս չեմ տեսնում ...այօր ես և հոգիս ենք միայն ,եկեք միասին մենք այսօր մի քիչ լաց լինենք ,մի քիչ թեթևանանք ու հետո ,մեղմ իրար նայենք ու տեսնենք  ինքնրս մեզ ...Երեկո ,արդեն սփռվել են աստղերը երկնքում ,եկեք միասին երազանք պահենք,միգուց է այս անգամ կատարվի: Ես պահում եմ `ուզում եմ որ նա  գա ....ուզում եմ մի քիչ լաց լինել ,դժվար է ,ինչ է ,իմ աչքե՛ր, մի քիչ գոնե դուք սփոփեք ինձ ..Իսկ ցավը չափելն ,անհնարին է ,քանզի ցավս անսահման է ,լսե՛ք ,բայց ցավը չեն չափում ,միթե կարելի է նույն ցավերի մեջ կշիռ դնել ..ինչ տարբերութություն. ցավը մեկ է ,ցավ է ...Անիծում եմ կյանքը այս , չէ՛ իրոք շատ եմ հոգնել,ինձ անվերջ մենակ եմ զգում կյանքի այս անսահամնությունում ...Իսկ երբ կորցրեցի ամեն ինչ, միայն մի բան մնաց ինձ՝ դա ես էի ինքս ինձ հետ ...Ախ այս աշխարհի ,անգամ սերը որ պարզ էր ու մաքուր ,դա էլ հարամվեց ,դա էլ չքացավ . գլուխը առած նա նույնպես փախավ ,անգամ հետքերը ծածկեց ու անհետացավ .....հոգիս տխուր է ,նորից  ինքս ինձ գրկել եմ ու լացեմ լինում ,չգիտեմ թե ինչու .հիշում ես ,քո ամեն մի զանգից հետո ,ես մի պահ վախենում էի ,քիչ էր մնում պատերը քանդվեին գլխիս վրա ու փլվեին երազները մեր ...չէ՛, իմացիր այս կյանքում նորից մենք մի օր կնայենք իրար ,իսկ ես հպարտ մի քար է սիրտ կձևանամ ու միայն կնայեմ քո աչքերում մեղավոր ...անծիր է սերը իմ ,կարոտս նույնպես ,եկել եմ այսօր ոչ թե ցավալու ,այլ արցունք թափելու ,զգալու մի քիչ թացություն ,եկել եմ այսօր ոչ թե խոսելու կամ լռելու ,այլ եկել եմ մի քիչ մտածելու ....մի քիչ գցել ու բռնելու .....
Չէ՛, այս ինչ եմ ես խոսում ,ես միայնակ եմ. ոչ ոք չկա ,միայն ես եմ և մենությունը ,ես և նա ենք միայն խոսում ,իրար նայում ,իրար լում ....Քեզ մի բան կասեմ ,երբեք ինձ չտրորես՛,լսում՛ ես,մենակություն ,քանզի այս կյանքում քո լեզուն չևոր բոլորնեն հասկացել,լսիր՛ ինձ  ,ես ատում եմ քեզ,քանզի ատում եմ դատարկությունը,հա ՛,դու դատրկես ,քո պատերին են միայն մնացել ,մաշված `լիության հետքերը ...սպասիր՛ ինձ ,ուր էլ որ լինես ,լսում՛ ես մենակություն ,սպասիր՛ անգամ եթե քեզ էլ ցանկացողներ չլինեն ...ես ատում եմ քեզ ,բայց մեկ է ,քո գրկում ես ննջում եմ որպես մի դատարկություն ...Ուզում եմ լացել այսօր ,առանց պատճառի ,ուզում եմ հենց այնպես ,գլորել աչքերիս տակ մնացած տխուր տարիներս ...միքիչ լաց լինել ու նորից խառնվել կյանքի ամբոխին ....Բարև ,հոգիս ,ես այսօր մի չձուլված մարմին եմ քեզ,արի՛, մենք ձուլվենք մի պահ, գրկենք իրար ,հերիք՛ ինձ քննադատես ,ես այն եմ ,ինչ որ կամ ....արի՛ուսերդ ,դեմ տուր աչքերիս թող արձունքներս իզուր չկորչեն ....թող՛ դրանք հոսեն ,հոգնած ուսերիտ,հոգնած ,այո քանզի ինձ գրկած քանի անգամ ես վաղ տվել այս դառը կյանքում ....ներիր հա ՛,չեմ կարող ես այլևս այսպես,ինձ բրդում են ,ու քծնում ,ընկնելուց ոչ ոք չի կամենում որ ես բարձրանամ .....ներիր հոգիս ,որ քո ծանրացած բեռին ,նորից բեռեմ ես դնում ,խոստանում եմ հաջորդ անգամ ,մեկ աչքով ես լաց կլինեմ ,որ էլ ավելի բեռդ չծանրացնեմ ....խնդրում ՛եմ ,այդպես լռիր ,քանզի ուզում եմ լռության գրկում ,ու քո ուսերին թողնել իմ ցավոտ տարիների արձունքները ,որորնք մնացել էին իմ աչքերում .....
______________________

No comments:

Post a Comment