Saturday 2 January 2016

Վեն Մաքելվին (Հատված Սառը Քամիներ ) Գրքից .......18 +



Նա գլուխը կախեց ,նայեց ինքն իր դիմանկարին ու գլուխը աջ թեքելով վառեց կարմիր ու թունդ մալբորոն ,աչքերը փակեց ,գլուխը հենեց փայտե աթոռին,ծանր տնքաց ,հետո ձեռքերով գրկեց գլուխը ,ծխում էր առանձ ձեռքերի ,ծխախոտը շուրթերի արանքում դրված ,մի քանի րոպե լռելուց հետո ,սկսեց խոսել , դրա հետ մեկտեղ քորում էր գլուխը ,մարմինը անկանոն շարժում էր ,ասես չէր կարողանում հարմարվել նեղլիկ աթոռին,գլուխը քորելուց մատերի արանքում մնում էին մազերի փունջը  ,նրա մազերը թափվում էր ,զայրացած նայում էր ձեռքերի մեջ թափված մազերին -գրողը տանի ,տանի գրողը  ...այս դավաճան գլխին ....ասում էր ինքն իրեն ,ու կրկնում նույնը անընդհատ ,առանց մոռանալու նույնը կրկնել այնքան ժամանակ միջև ինքն իր սեփական զայրույթը իր դեմ մեղմացներ ,նա նորից չէր կարողանում հարմարվել այդպեսել աթոռին ....կծկվում էր ,հետո ամբողջ մարմնով փռվում ,հետո հանգիստ նորից նստում ,սակայն այդպեսել չէր կարողանում հարմարվել նեղլիկ աթոռին ...........ասես նրա նյարդերը ցավում էին փայտից ,կամ անհանգիստ էր ,ինչ-որ մի բանից ,որը խեղդում էր նրան ....
-Մեզ թվում է թե իրականում մենք ԱԶԱՏ ենք ,երբեմն այնքան է թվում որ կարծում ենք թե աշխարհում էլ չեն մնացել սահմանափակումներ որոնք մենք հպարտորեն կոտրել ենք ......չէ փոքրիկս  ,մենք ազատ չենք ,մեր կյանքը նման է այս նեղլիկ աթոռին ,մենք ազատ չենք ոչ կյանքում ,ոչ սեքսում ,ոչ մեր տանը ,ոչ այստեղ կամ այնտեղ ,ավելին մենք ահավոր ու զզվելի անազատ ենք .......  Անազատ ,անգամ խորքում ,որտեղ չկա և ոչ ոք ,մենք անգամ ինքներս մեր առաջ ,ինչ-որ կերպ երբեմն շիկնում ենք ,ու երբեմն էլ պահում ենք գաղտնիքներ ինքներս մեզանից ......Մենք ազատ չենք իրոք ....

Նայելով նրան ինձ թվում էր թե նա խաբում է ,չէ որ դա ասում էր ինձ մի մարդ ,ով այնքան ազատ էր ,որ զուրկ էր պարզապես անազատ կոչումը ունենալու համար ,չէ նա ինձ խաբում է ,մտածում էի ես ,բայց սակայն չէ որ նա աթոռին այս քանի ժամ է չի կարողանում գամվել ,անգամ երբ ամբողջ մարմինը հազիվ երևի կշռում էր 60 կլգ.,կամ խաբում էր ,կամ ոչ .......
-Մենք ազատ ենք միայն այնտեղ ,որտեղ մեզ չեն ճանաչում ,մենք առավելություն ունենք ազատ լինելու համար միայն այնտեղ հավատա փոքրիկս ........ մեր կյանքը նեղ է միշտ ,անգամ երբ սեքսի համար նախատեսված ամբողջ մեծ ու շքեղ սենյակը հյուրանոցում ,շքեղ պատերով ,մեծ ու սիրուն ննջարանով ,միևնույն է դա նույնպես մեզ քիչ է ազատ լիենլու համար ....
Մեզ թվում է թե ազատությունը մեծ ու հսկա տարածություն է ,բայց սխալ է թվում ,ազատությունը այնտեղ է որտեղ մենք լիարժեք անում ենք այն ամենը ,ինչը սիրում ենք ,այլ ոչ թե այն ինչ հարկադրված ենք անել .......

Վենը նորից կախեց գլուխը,քիչ -քիչ արձակելով սպիտակ վերնաշապիկը ,այս անգամ աթոռին նստելու փոխարեն  ամբողջ մարմնով պարկեց հատակին ,գեղեցիկ բուխարու մոտ ,նորից վառեց ծխախոտը ,ու սկսկեց մատերով շոյել ինքն իր կրծքավանդակը ,հատիկ առ հատիկ ասես հաշվում էր ոսկորների թիվը որոնք դուրս էին ցցվել նրա մարմնի վրա .......հետո դարձյալ շարունակեց

-Այս դիմանկարը դուրս շպրտիր ,այն ցույց է տալիս միայն այն ամենը ինչը մարդիկ ուզում են տեսնել ,ինձ չի հաջողվել առերեսվել մարդկանց հետ ,ուզում եմ իմ դիմանկարը լինի այն ինչ կամ ,ու մարդիկ տեսնեն միայն այն ինչ ես կամ ,ոչ թե այն ինչ ուզում եմ տեսնեն ,կամ ուզում են տեսնել.....Ինչ խոսք ,գեղեցիկ է Էնի ,բայց չափից դուրս մակերսային է ...
_վեն դուք խոսում եք մի բանի մասին ,որից գաղափար չունեք
-Էնի եթե նկաատի ունեք նկարչությունը ,ես չափից դուրս խորն եմ ,ու ես վստահ եմ ,որ կարող եմ հասկանալ ,դիմանակրը ,բայց դա երկրորդական...ես ինձ լավ եմ ճանաչում ,ես նման չեմ այս նկարի Վենին ......
-Բայց այս դիմանկարը ամենահաջողվածն է Վեն ...
-Էնի դու կարծում ես ,թե ցանկացած լավ գործ խորն է լինում ,իրականում սխալ ես կարծում ,գեղեցիկը  երբեմն չէ որ Խորն է ,խորությունը չեն չափում գեղեցկությամբ ,խորությունը չափման նիշ չունի ,հասկանում ես
-Գոնե ուշադիր նայիր դրան Վեն ...
-Էնի ,ես իրական կյանքում գուցե նման եմ Դիմանակրի հերոսին ,բայց ես ներքուստ նա չեմ ....
-Վեն ամեն մեկը չի կարող նկարել խորությունը ,ամեն մեկը չի զգում դա ...
-Եվ դրա համար ոչ ոք մեղավոր չէ Էնի ...
-Դու եսասեր ես ,երբեմն էլ ինքնասեր
-Դու դրանց տարբերությունը գիտես Էն
-Հա գիտեմ ,դու սիրում ես որ քո շուրջը ամեն ինչ լինի կատարյալ ,դա քո ինքնասիրությունն է ,և դու ինքդ քեզ  կատրյալ ես զգում ,և դա էլ քո եսասիրությունն է Վեն ....
-Կյանքում ամեն ինչն է Կատրյալ Էն ...
-ՈՎ ԱՍԱՑ
-Իրականում մենք չենքել կարող պատկերացնել մարդկային կատարելիությունը
-Մարդիկ կատրյալ չեն Վեն
-Գրողը տանի ,առհասարակ աշխարհում ամեն ինչն է կատրյալ , նայիր կյանքին ,զգա գեղեցիկը ,ու դու կհիանաս կատարյալով ....Ուզում եմ մենակ մնալ ....դուրս գնա ....Իսկ դիմանակարը շպրտիր ....

Դուրս եկա ,առանց նրա ցանկությանը հակառակվելու ,դռան արանքից նայում էի նրան ,նա չէր հարմարվում հսկա հատակին ,նա այս ու այն կողմ էր շուռ գալիս ,մտածում ,մազերը խառնում ,անգամ պոկում էր ....նա չէր կարողանում այդպեսել հարմարվել ,ոչ նեղլիկ աթոռին ,ոչ մեծ հատակին ......
Իրականում ես չէի հասկանում նրան ,նա չափից դուրս տարօրինակ էր ....Գուցե իրականում նա կատրյալն էր տեսնում ,միայն նրա համար ,որ ինքնին կատրյալ ստեղծագործություն էր աշխարհիս վրա ,նա իրոք կատրյալ էր ,նա գիտեր գեղեցիկ ծխել ,գեղեցիկ զգալ ,գեղեցիկ մտածել ,գեղեցիկ շարժվել ,անգամ նրա մաբողջ կյանքի դժբախտություն էր գեղեցիկ դարձնում նրան ....

Նա Վեն էր .................

No comments:

Post a Comment