Saturday 31 October 2015

Եվ եթե իմանաիր ............



Եթե իմանայիր ,որ իմ ինքնության տակ այնքան խալխլված երազներ կան ,որքան փոշոտ ու կեղտոտ գաղտնիքներ կան .....գուցե ավելի սիրեիր ,կամ գուցե անտաբեր դառնայիր ,զուտ մի քանի օրով կամ տարով....եթե միայն իմանայիր ,թե որքան մեծ ու խաղտված եսասիրություն կա ինքնությանս տակ թաքնվող,գուցե հասկանայիր ,կամ գուցե չէ ,լքեիր ու գնայիր.....ու եթե հանկարծ պարզ դառնար ,որ իմ եսասիրության տակ կա սեր ,գուցե հետ դառնայիր ,վերդառնայիր նորից....իսկ եթե իմանայիր,որ սիրո տակ կա գուցե հիստերիկ ու գժական մի հիասթափություն,գուցե հետ գալուդ ցանկությունը վախից կծկվեր ,չգաիր դու վախից ....իսկ գուցե հիասթափության տակ պարզվեր ,որ կա մի հույսի նման մի լույս ,գուցե վախդ փարատվեր,ազատվեր կծկումներից ,ու հետ գաիր ....ու գաիր դու նորից ........իսկ գուցե պարզվեր ,որ հույսի այդ մի կաթիլի տակ ,կա մի մեծ անզգայություն ,գուցե նորից վախենաիր ......կամ գուցե գայիր ,միայն թե մնալու համար .....ինքնազոհեիր վախերդ ,ինքդ քեզ ...միայն թե մնայիր ....


Իսկ գուցե խաբում եմ .......եթե իմանայիր,որքան ու որքան ,լռություն կա ,որոնք պետք է ասվեր,խոսվեր ,փարատվեր ու հանգաստանար .....գուցե զուտ լսելու համար գայիր .......կամ գուցե խնդրեյիր ,լսափողով խոսեինք ...բայց չէ ,որ ասելիքները աչքերին են ասվում ,ու դա զուտ ոչ թե ցանկությունից ,քաղաքավարությունից ու սովորականի պես ,այլ դրանք ասվում են դանդաղ ....խոսվում են մեղմ ,ծանր ...դրանք ասվում են աչքերին զուտ  սիրուց հարկադրված ....
Եվ եթե իմանայիր ,թե որքան ունեմ կարիքդ քո ...գուցե դա իմանալուց չգայիր.....մեկ-մեկ գայիր ...կամ գուցե չէ ....թե իմանայիր ,որքան եմ կծկվում այն մտքից միայն ,որ դու չկաս...զուտ նրա համար .....որ ..ախ ես էլ չգիտեմ թե ինչու չկաս...գուցե հանդիպենք ...գուցե և խոսենք ,կամ գուցե և լռենք ....ասելիքները հետո ասենք ....գուցե մեզ սպասի ,ամեն անգամ նորից ու նորից ,փոքր կտուրը ,ժանգից մաշված մեր երկաթե նստարանը...գուցե մենք մրսենք նորից կտուրում ...ու հարկադրված գրկենք իրար ,այս անգամ ոչ թե կրակոտ ու բոց սիրուց ,այլ զուտ մրսելուց.....Աշուն է .....գուցե հանդիպենք ,զուտ ցրտից, ցգրկվենք ու գրկենք ....եթե միայն իմանայիր ,թե որքան ցուրտ է ,այսօր ,և ցուրտ կլինի հենց վաղը նույնպես...ու ես չգիտեմ ,թե ով գրկի մատերս նորից ......չգիտեմ ,ու ես վախենում եմ ...որ դրանք կսառեն ....ու կսառեն գուցե քո մատերը ...կամ երևի չէ ....եթե իմանայիր,այսօր որքան ցուրտ է առանձ քեզ....առանձ մեզ.........գուցե դա իմանալուց չգայիր .....բայց և եթե գաս ..իզուր ես գալու....
որովհետև մենք կյանքում հարկադրված հարամարվում ենք ,և դա զուտ ոչ թե ցանկությունից ,այլ ապրելու փոխարեն ,եկած գոյատևումից ......իզուր ես գալու...և դու էլ նույնպես անցել ու գնացել ես ..........եթե իմանայիր ,որ մեծ մի ցանկություն ունեմ ,գտնելու մեկին ,ով չի անցնի ու գնա ,անգամ այն պահին երբ պիտի գնա ....գուցե ժպտայիր ,բայց ծածուկ սկսեիր մտածել .....վախենայիր ,ինձ կորցնելուց ...չմտածելով արդեն ..որ մենք չկանք ՍԻՐՈՒՆՍ .....զուտ նրա համար ,որ որքանել ցավոտ է հնչում ...միայն անծանոթ մարդիկ են ,որ միշտ մնում են ....մնածաները ,գնում են .....որովհետև պիտի գնան ...

Եվ եթե իմանայիր ...որ առանձ քեզ ցուրտ է ՄԻՇՏ .....գուցե գնալուցդ առաջ վերարկուդ դնեյիր մի  երևացող տեղ .....որ աչքերս երբեք չսառեին ,քեզ հետ բերող իմ մուտքի դիմաց....այլ միշտ նայեյին  վերարկուիդ .....ու միքիչ զգային ներակյություն քո ,քո բացակայության փոխարեն .............

Եվ եթե իմանայիր ............


No comments:

Post a Comment