Friday 18 November 2016

Պարում էին ցավից...........





ցավ կար օդից կախված.
և կախված կար նաև վրեժ
նաև ցասում
այսօր մենակ էիր
որովհետև մենակ էին
և բոլորը .
օդից կախված կար չասված և խոսքեր
և հազարավոր գոռոցներ կային կախված
տերեր ունեին
 լռությունը
ճիչը
ցավը
 ցասում
 վրեժ
տերեր ունեին
բայց և օդից կար կախված
սեր
կարոտ
սպասում
կիրք
ուրախություն
բայց տերեր չունեին
ոչ կիրք
ոչ սեր
ոչ կարոտ
ոչ սպասում
ոչ ուրախություն
տերեր չունեին
որովհետև մենակ էին
մենակ էին և բոլորը
այսօր պարում էին խենթերը
լռություն կար օդում կախված
ցավ կար
պարում էին ցավից
վրեժ կար
այսօր և ոչ ոք չեր ներում ոչինչ
ցասում կար
այսօր սեր չկար
ճիչ կար որ պտի խոսվեր
ցավ կար
որ պտի փարատվեր
բայց այսօր մենակ էին խենթերը լուռ
որովհետև այսօրը մենակ էին բոլորը .

պար կար
ցավ էր հիշեցնում
հիշողություն կար
որ չկար հիմա
այսօր պարում էի խենթերը
այսօր պարում էին ցավից ..

ցավ կար
ճիչ
վրեժ
ցասում
այսօր մենակ էին և բոլորը .
ու ոչ ոք ոչ մեկին չներեց........
և աշխարհնել չներեց և ոչ ոքի
սեր էին սպանում խենթերը այսօր
խենթերը տխուր չէին
խենթերը հոգնել էին զգալուց .
խենթերը պարում էին
որ դուրս գա ցավը
և դեղնավուն թարախի նման
դուրս ծծվի վերքերից .
պարում էին ցավից .
խենթերը այսօր .....

No comments:

Post a Comment