Wednesday 2 November 2016

Ես Այսօր ....





Ես այսօր .Մի տեսակ նեղված քիչ հարբած .
սև վերնաշապիկ իսկ վերևից երկար ու սև մի վերարկու .որի գրպաների մեջ խցկել եմ ձեռքերս ու քայլում եմ .ծանոթ փողոցներով որտեղ ամենուր ձեռքեր կան տաք ,իրար կպած ու գրկած .որտեղ անկյուներում քաղաքի նեղլիկ ,իրար գրկել ու սիրում են իրար .
իսկ ինձ ծանոթ կաֆեներում ,իրար գրկած համբուրվում են ,հազար ու մի այլ ուրիշներ,ովքեր նման չեն մեզ .ու մենք էլ նման չենք մեզ .
ուղղակի մտածում եմ ,եթե հասցնեինք գիշերները բերել այսօր ,իմ ծնդյան օրը սիրելիս ,դու ինչ կնվիրեիր ,սիրառատ ևս մեկ գիշեր ,թե մի լուռ գիշեր ,սովորականից ուրիշ ,կնստեինք ,կհավաքվեինք իրար գլուխ ես ու դու .ու սովորականի պես չեինք լափի իրար ,այլ կլռեինք ,իմ ու քո եղանակի նման .
թե մի կտոր դառը շոկոլադ .թե մի շիշ սև ռոմ .թե քե խոստացված երեկոն գինու .թե պարզապես հազարից ավել տուփ ծխախոտ ,որ ամենից շատ եմ սիրում աշխարհում .
թե պարզապես ոչինչ .
ինչ իմանամ .աշխարհը քեզանով չեմ չափում ,որովհետև աշխարհը նեղ է ,իսկ դու ,խորքով ու ներքով լայն ու այլ .
ինչ իմանամ
գուցե այսօրը հենց այս պահին լինեիր իմ կողքին
ու մենք քայլեինք ու անվերջ ծխեինք .
մինչև լուսաբաց .
իսկ լուսաբացին երբ բոլորը արթնանային
ես դու կքնեինք .տաք վերմակների տակ իրար կպած .
բայց և այսօր մեր տան մեջ քեզ չտեսա .ու սենյակում քեզ չգտա դրա համար դուրս փախա .
գուցե պատահաբար տեսնեմ քեզ դրսում
ասում եմ ինչ լավ է չէ ,որ պատահականություները կան ,թեչե ինչպես քեզ կարող էի տեսնել այս փոքրիկ քաղաքում ,եթե ոչ պատահական
գրողը տանի .
քայլում եմ .մեծ գլխարկը գլխիս դրած .
ձեռքերս գրպաներումս փակած .ասես դրսից ծածկվել եմ վանդակներով ,ու չեմ կարող թևածել ու թռչել .
քայլում եմ ու ծխում .մարդիկ զարմացած նայում ինձ վրա .որ մենակ եմ .այնել այս դարում .
նրանք չգիտեն ,որ սերը դար չունի .եթե եկավ պտի գնա .իսկ եթե գնա .գրողը տանի էլ սեր  չի գա ու կմնա ոչինչ .
հետո հիշեցի նորից .որ այսօր ծնունդս է .հիմա մտածում եմ ինչ նվիրեմ ինքս ինձ .
սովորականի նման մեկ շիշ ռոմ ,թե մի տուփ ծխախոտ .թե անսովոր լինեմ .մինչև լուսաբաց քայլեմ միայնակ  .
իսկ երբ լուսաբացը գա ՝գնամ տուն .
մարդիկ արթնանա ու ես քնեմ ,
մեն մենակ .
առանձ քեզ
ծածակվեմ տաք վերմակների մեջ ,ու անվերջ մրսեմ ,քեզ չունենալու ցրտից ՍԻՐԵԼԻՍ ...

տուն որի դուռը ամեն անգամ բացելիս սպասում եմ, որ դու կսպասես ինձ մուտքի առաջ .ու կգրկես ուժեղ ՈՒ ԱՆՎԵՐՋ ...  ՍԻՐԵԼԻՍ ....
Բայց հո գիժ չեմ ինչ է .ախր դու չկաս :) գրողի տարած

իսկ ես սև վերարկուս հագած ,ծխում եմ ու քայլում .ձեռքերս էլ խցկած գրպաների մեջ .ու կողքիսել ուրիշները ,մեկը մեկի ձեռքը բռնած այս աշնանա ցրտին տաքանում են .........


No comments:

Post a Comment