Wednesday 2 November 2016

Ես ու դու .ու վերջում ՆԱ .


Նստած ենք
քաղաքից հոգնած
մարդկանց շարժերից լցված
ես ու դու ենք
իսկ դեպի այնտեղ նա մենակ նստած.
Ծխում ենք
բայց մի ամբողջ տարիներ ենք ծխում
մոխրամանում էլ տեղ չկա
ասես ոչ թե մոխիրների վրա ենք հանգցնում ծխախոտը
այլ այսօր տեղացած ձյան առատ տեղումներ մեջ .
աշուն է
բայց ձյուն է գալիս
ասես ամեն բան տեղի անտեղի
պոկվել է օրենքներից
ու ազատ ապրում է
աշնանը ձյունը գալիս
իսկ հաջորդ առավոտ գարուն է լինում
այս ինչ է կատարվում .
բայց այսօր ամեն դեպքում մեծացել ենք
ես ու դու ու նա ով հեռվում նստած ծխում է
անկախ մեզնից
մեծացել ենք
ու մի ամբողջ կյանք ենք թվում է թե ծխում
դու արդեն հարբած ես
իսկ ես դեռ լուրջ
իսկ ահա նա
քեզնից ու ինձնից ավելի հարբած
տխուր է այսօր
մի տեսակ լուռ
մի տեսակ ամպոտ
ասես աշունը եկել է ու խցկվել նրա մեջ
կենցա ենք ասում
կենաց ենք լսում
կենացներ լռում
տխուր ենք կարծես
այն մտքից միայն որ մեծացել ենք մեկ տարով
բայց հիմար ենք այնքան
որ չենք գիտակցում
որ ամեն վայրկյան
մեծանում ենք .ամեն վայրկյան
գրողը տանի
ասում  է նա
ու գալիս փռվում մեր վրա
ծանր է
բայց հոգսերով
իսկ ահա դու գլուդ դնում ուսերիս
ու համառորեն փորձում համոզել
որ կյանքը խաղ է
մենքել դերասան .
ես ու դու ենք
ծերացած քաղաքը հին
իսկ նա էլ այս անգամ փռված մեզ վրա
ես
դու
նա
բայց մեկ մի կյանք
մեկ մի մարմին
մեկնել կա
ով մեզ իր մեջ
Աստծո նման հոգատար
ծնել է
ու մեծացրել
սնել ծխախոտով ու սև ռոմով
տապակել իր հոգսերով
սիրել ու փայփայել անվերջ
ես ու դու Մաքելվին
ու նա
ԱՆԱՆԱՈՒՆԸ
մենք միասին
մեծացել ենք մենք ԱՅՍՕՐ ............
մենք իսկական ընկերներ ենք ամեն դեպքում  ...............








No comments:

Post a Comment