Friday 28 October 2016

Մահախուց .......... մաս առաջին ......... 18+




Ես ու դու էինք 
և աշխարհը .
զոհասեղանին դրված մի երկու կտոր կապտած գլուխ 
մանուկներ էին 
մարդ էին ի վերջո 
մեկի գլխին մի երկու գնդակ .
մյուսի գլուխը մեջտեղից կիսած .
ու ոչ դու 
ու ոչ ես 
ոչ մի կերպ չէինք խոսում ու շարժվում .
որովհետև քարացել էր լեզուն ճկուն 
որ ամեն կերպ փակում ու կոփում 
բայց ատամներիս արանքից դուրս էր թափվում .
պատուահնից ներս էին ցցվել ,երկու մի շող .
մենակյաց լուսնից պոկված երկու մի լույս .
որ հասնում էին գլուխներին .
ու թվում էր թե երկու գլուխ ,որից մեկը կիսված երկու մասի .
մեզ չէին ներում.
քեզ որ արարել ես աշխարհը այս .
ինձ որ մարդ եմ .
այսօր,ու այս կես գիշերին .
դու չես ներելու .դու որ չպտի ներես .
այսօր առանձ քո կամքի ու փառքի .
այսօր դու ես ներվող ու չներվողի տեղում .
ծովերդ որ սահամներ չունեն .
այսօր լցվել են կարմիներով .
լեռներդ որ քիչ էլ կհասնեն քեզ ,այսօր հող չեն .այլ մեռյալների հսկա մի լեռ.
որ վերածվել են խոսքերի ու բառերի .
ու կանգնել են կոկորթիդ .
այսօր դու չես տեր քո իսկ ստեղծածի
այսօր մահն է փառքին ու գահին 
այսօր քոնը չէ արքայությունը ու զորությունը 
այսօր փառքը նրան է հավիտյան .
ես չեմ դատում 
ես լռում եմ .
հիվանդ եմ այսօր .
կամ զայրացած
այսօր այն չեմ ինչ երեկ էի 
այսօր այն եմ 
ինչ կլինեմ միշտ .
ես ու դու ենք 
աշխարհն է կողքիս .
զոհասեղանին դրված մարդկային մարմին.
մեկ մի մարմին 
բայց դու լացես լինում .
ավելի խորը քան երբևէ.
ավելի դրամատիկ 
քան երբ զավակիդ էին հագցնում խաչին 
ավելի մենակ 
ավելի տխուր 
չէ տար ինձ այստեղից 
հեռու աշխարհից 
տար այնտեղ որտեղ 
ծովերը կապույտ են 
մարդիկ ողջ 
տար ինձ այս հոտից 
որ սպանում է ինձ 
տար ինձ այստեղից 
որովհետև ես էլ չեմ ներում 
ինձ որ մարդ եմ 
քեզ որ այս աշխարհն ես ստեղծել .
և ինչպես ներեմ 
եթե երազանքից դեռ կարգին չկշտացած երկու գլուխ ցրիվ եղած ,արդեն մահացած .բայց մահ են խնդրում 
մեկ մի մարմին ,մարդուց հոշոտված .արդեն մեռած .բայց խաղաղություն է խնդրում 
մի ամբողջ մի լեռ .մեռյալների հսկա կույտով ,արդեն մեռած .բայց քեզնից ու ինձնից պատասխան է խնդրում .
մի հսկա կույտ ,որ ծնկի իջած անվերջ ու լուռ ,քեզնից խնդրում էր կյանք ու ջուր .ինձ ինձնից որ դադարեմ սպանել .
մի հսկա կույտ ,լռություն դարցած հսկա մի աղոթք ,որ պտի հասներ ականջներիդ խուլ 
հսկա մի լույս ,որ պտի ծնկեր ,ոչ թե գնդակից ու կրակից ,այլ պտի ծնկեր հանուն քո փառքի ու հավիտյանի.
և ինչպես ներեմ 
չէ որ ես ել եմ մարդ .
ես ունեմ մարդու կոչում 
որից ցավոք նեղսրտում եմ ու ամանչում .
և այսօր դու պտի հարբես 
հարբես արյունից 
որ ծովեր դարձան 
ու դեռ մի բանել ավել 
մեծացան ու.
ու ինչ երկինքներիդ տարան ու անցան 
այսօր դու պտի հարբես 
մարդու նման 
չէ որ քո կերպարանքը տվեցիր նրան 
քո նմանությունը 
բայց վախեցար տալ քո կատարելիությունը 
դրա համարել այսօր չգիտեմ ինչու ՛
հասկանում եմ որ ամենից շատ սխալվել ես 

գնում էի քնելու
բայց լռությունը զգացի
մահվան լռություն 
որ իջել էր ականջներիս ու գլխիս 
սրտիս 
և մինչև այսօր անքուն եմ 
ու հոգնած
ես ու դու ենք 
ու աշխարհը մեղկ
աշխարհը որբ 
աշխարհը բոբիկ 
աշխարհը հոգնած
զոհասեղանին սերն է դրված 
ու մասնատված 
սպանված 
քարացած 
ու սառած 
սերը 
սերը 
ՏԵՐ 
որ պտի փրկեր 
բայց սպանվեց 
հետո դրված էր հավատը քո 
սառած ու որբ 
հավատը 
ՏԵՐ 
որ պտի բերեր քո արքայություն 
քո անմահություն 
բայց դա էլ կերան 
հետո դրված էր հույսը մերկ 
բայց անլույս 
որ պտի ծաղկեր մեծնար 
ՏԵՐ 
հույսը ՛
դա էլ լափվեց ու չմարսվեց 
ու ամենից շատ 
զոհասեղանին ինձ սպանեց 
քո լռությունը 
ՏԵՐ 
որ պտի խոսվեր 
դա ինձ սպանեց ամենից շատ 
ես ու դու ենք 
ու աշխարհը էլ չկա .
այսօր դու որ չպտի ներես 
այսօր դու ես ներվող ու չներվողի դերում 
այսօր դու ներված ես 
բայց դու ինքդ քեզ գուցե չես ներում 
այսօր ու կես գիշերին 
քոնը չէ արքայությունը զորությունը 
այսօր փառքը հավիտենական ցավն է 
ցավն է նստել քո գահին 
ցավն է այսօր քո փառքին
ՏԵՐ 
զոհասեղանին էլ տեղ չկա 
իսկ դու ասում էիր թե կապույտ երկնքում 
ամեն ինչ անծիր է ու անսհաման .
էլ տեղ չկա ........՛
ՏԵՐ .էլ տեղ չկա ...
ԲԱՎ Է՛ 






No comments:

Post a Comment