Wednesday 26 October 2016

անսուրբ......... 18+



Երբ նորից կգա .
կգա գիշերը .մութը կոկորդումդ խրված ,
անիմաստ կյանքի հեգնանքից հոգնած, գլուխդ կդնես
պոռնիկի կրծքին
ու հաստ շուրթերը նրա կխրվի
կխրվի՝ հենց նոր մաքուրից մաքրված շուրթերիդ մեջ
ու դես չես հասկանա որ պարտվել ես .
գինուց այլանդակված գլուխդ կցավա
ու դու կհեգնես
կծիծաղես լացից
որովհետև և էլ ոչ մի ելք չկա .
րոպե առ րոպե մեծ թափքով կհրես նրան
միջև կոկորդը կխրես ինքդ քեզ
ու ցավը չի մեղմանա
ցավը կշատանա
բայց դու չես զգա
մթում չես տեսնի
որ արդեն լույսը
լույսը քո միջի
կմութանա
կդառնա ձայներ
որ լռության մեջ
կհեգնեն հենց լռությանը
կտնքաք
կտնքաք միջև կեսգիշերը
սառնությունից մի պահ կսիրեք իրար
բայց երբ տականաք
կիրքը կգա ու էլի կգա
ու դուք ամեն ինչ կմոռանաք նորից
որովհետև մեկդ սուրբ ,մյուսդ արդեն էլ չէ
նախապշարմունքներ
որի դիմաց
որի դիմաց թույլ եք ու տկար
մեկդ պոռնիկ
մյուսդ մարդ
կյանքի անիմաստ հեգնանքի դիմաց
քարի պես կանգնելու
փոխարեն
ախ գրողի տարած
դու ծախում ես կապույտդ մաքուր
ինչ է թե այսօր գիշերը այլ է .
ինչ է թե այսօր գիշերից է թե ,որ ցավդ սոսկալի մռմռում է
ու երբ բացվի առավոտը թաց
քնից կարթնանաս
ու կհասկանաս որ դու պարտված ես
կփախչես անվերջ
վազել ու վազել
բայց լույս
որ տանուլ տվիր մթին
կորավ
ձայների հետ կորավ ու գնաց
կվազես
այնքան
որ ոտքերիցդ դուրս ծծվի ուժերդ
կվազես դեպի լույսը մեռած
լույսնել իր հերթին կվազի դեպի մահ
ու ոչ դու կհասնես նրան
ու ոչ էլ նա կձգվի դեպի քեզ
դու որ կորցրել ես կապույդ մաքուր
գիշերում  հենց այն
թողել ես լույսդ
այսօր դու ստիպված
կապրես մերկ
մերկ ու անտերև .
մեղկը չեն գործում Աստծո ու կյանքի դիմաց
մեղկ գործում են ինքդ քո դիմաց
ու այսօր
ու վաղը
ու անվերջ
պտի ոռնաս
այն ցավից
որ զգում էիր
բայց այն մեծացել
ու սոսկացել է
այսօր
ու վաղը
ու անվերջ
դու պտի ոռնաս
որովհետև իրական ցավը այն է ՝
երբ այլևս ոչինչ չես զգում ...
սերը որ կուլ տվեց
գիշերվա պոռնիկը
ու դու անվերջ
պտի գնաս
սերը
լույսը
վազես դեպի այն
իսկ այնել իր հերթին չի ձքվի և էլ ոչ մի ձև
դեպի քեզ .
անսուրբ ՄԱՐԴ ............
դու կգնաս հավերժ դեպի լույս
իսկ լույսն էլ արդեն հասել է մահվան .............









No comments:

Post a Comment