Եվ ձյուն կգա ,մեր շոգ ու խաշոցի օրերին ,մենք կնստեք վառվող արևի տակ ,ու կհովանանք ,մենք կվայելենք ձյունը....................կթացանանք իրար նայելուց ,կհանգստանաք իրար աչքերով գրկելուց ..........
Եվ ձյուն կգա խոստանում եմ ,չեմ թողնի ,որ նուրբ մարմինդ շոգեխաշվի ,ու որքան անգամ արևը վառի ,միևնույն է ձյուն կգա ,ու միայն մեզ համար ..........
իսկ երբ ձյուն կլինի ,խոստանում եմ ,որ սառը օդի մեջ ծիտիկները կծլվլան ,թռչուները չեն չվի ,իսկ սառն ու թաց գետիների վրա ,խոստանում եմ ,կանաչ ու վառ ծաղիկներ կբուսնեն ,մենք տաք կլինեք ,և չեմ թողնի որ նուրբ մարմինդ սառչի ,ես գրկեմ ,ես կխառնվեմ քեզ...........
Իսկ եթե ամպերը պոռտկան ու անթիվ կաթիլներ իջնեն ,ես խոստանում եմ ,այդ անհաշվելի կաթիլները կհաշվենք ,և դրանց թիվը միայն մենք կիմանանք.........
իսկ եթե դադարեն եղանակները հաջորդաբար տանջել մեզ ,մենք դատարկ ու խուլ աշխարհում ,կնկարենք եղանակները մեր ,անթիվ կլինեն դրանք ,հորինված միայն ինձ ու քեզ համար ............
մենք կլինենք այո ,ինչպես ասենք կլինի ձյունը շոգին ու կրակին .........կլինենք այդքան անհնարին ,բայց և կլինենք մենք ..........
---------------------------------------------------------------------------------------------------------
Կնիքվել է ,քո անձնանունը ,քո սեփականը կնիքվել է այստեղ ,ու ինչ-որ տեղ մոռացել ես անձնագիրդ ,այստեղ ,մոտիկ .......
քո իսկ սեփականից մի քանի կտոր ,թողել ես այստեղ ,մոտիկ ,վզիս մեջ ,ու խեղդվելու չափ այդ նուրբ կտորանքները ,մնացել են այո ,կոկորդիս մեջ ,ու ես հազում եմ ................
Քո իսկից մի քանի բան ,տրորվում է այստեղ ,քո իսկ հոտից մի քանի հոտ այստեղ է ,քթիս մեջ ,ու շնչահեղձության չափ ,սիրում եմ հոտդ ...........
____________________________________________________
եթե մնայիր ասենք բոլորվին ուրիշ մի ձև ,ամբողջովին ,եվ ձյունը կգար ,չէի տապակվի շոգին ու կրակին ,ձյունը կգար ..................
եթե ասենք անձնագիրդ մի կտորի փոխարեն ,մնայիր ինքդ անձնականով ,ձմռան ցրտին չէին չվի և ոչ մի թռչուն ..........այստեղ մոտիկ բույն կդնեին խոստանում էի ...........
_______________________________________________
անձրևային պոռտկումների ,թիվը ասես մոռացել եմ ,փոխարենը սկսկել եմ ասենք հաշվել տարողունակ ժամանակի վարկյաններն ու թիվը ,հատիկ առ հատիկ ........
մոռացել եմ ասենք քեզ հետ ,տարել ես թիվը ,փոխարնեը սպասման մեջ ինձ դնելով........
_____________________
խոստանում էի ............
անհնարի չափ խոստանում էի ..........
ասենք իրոք մի ինչ որ կտոր քո անձնականից ,այստեղ է կոկորդիս մեջ ,ու նյարդերս ջղաձգվում են ,ամեն անգամ հազում եմ հազում ,բայց և սիրտս ոչ մի կերպ ,կտորանքներդ չի փսխում ............կոկորիդիս է մնացել ,փշարանքները մեզանից ........
եվ եթե հաջրոդ գալուն պես ,ինչ-որ մի կերպ փնտրես անձնագիրդ ,խոստանում են այն կթողնեմ իմ ու քո շոգին ու կրակին ,այտեղ որտեղ ձյուն էր գալիս ,ինձ ու քեզ համար ,այսինքը երբեք դու չես տանի անձնագիրդ ,մեր անհնարին է ,մեզ համար էլ դարձավ անհնարին ,ու մեր անցյալից պոկված մի քանի բան ,մնացին այնտեղ ,ուր էլ երբեք ոչ մի կերպ ,ոչ իմ ,ու ոչ էլ քո ,մարդկային ու ոսկրոտ ոտքերը չեն հասնի ,մենք այնտեղ եղել ենք ,բայց հիմա չկանք ............
այտեղ շոգ է ,ու ձյուն է գալիս .....բայց ոչ ինձ համար ,ու ոչ էլ քո ,ու ոչ էլ ոչ ոքի ,
պատահաբար թողել եմ անձնագիրդ այնտեղ ,գրողը տանի .......
էլ չկա .............
__________________________________________
մեր իսկ հորինած հեքիաթային եղանակների մեջ ,մենք կկորենք ,ու կվազենք ,կխառնվեն մազերը մեր ,կբռնվեն մահ ու չափ ցավող մկաները մեր ,ու մենք կգժվենք ,այո կգժվենք ,մեր իսկ հորինած ամռավա շոգին երբ տեսնենք հանկարծ ձյուն է գալիս,կգժվենք ասենք ,երբ հանկարծ տեսնենք ,որ իմ ու քո ,ստեղծած եղանակները վաղուց արդեն քշել տարել են ,մեր իսկ անձնագրերը ,ու մենք մեր իսկ բաժանումից գժված կսկսենք փնտրել մեր ինքնությունները ,բայց վաղուց առաջ ,մեր իսկ սիրո ձեռքով կոտորած ոչ մի ինքնություն,ոչ մի անձնագիր ,ինձ ու քեզ ,հետ չի բերելու ........
եվ քո թողած քեզնից մի քանի պատառ կմնա կոկորդս ,ու սիրտ երբեք չի փսխի ,ու ես կհազամ ............
գրողի տարած քո անձնագիրնել ,կմնա կորած ,իսկ անձրևային կաթիլների հաշվարկը ,որ միայն ես և դու գիտեինք ,կմոռանանք ,մեր իսկ ինքնության հետ .......
զգում ես ..........մենք մեռել ենք ...........
քո նուրբ մարմինը շոգեխաշվում է ,իսկ իմ մկաները սառում են շոգից .........
եվ ձյունը կգա .................. ու ամեն ինչ կլինի տաք...........
.
No comments:
Post a Comment