Կնստեմ ,խամրած ու մաշված ուրվագծերով պատուհանների առաջ ,կնստեմ այնպես ասես պարզապես նստել եմ ,ու սենյակիս անկյուներում մի քանի հոգի մենակություն անունով կծխեն ,օդս չի հերիքի ,կնստեմ ,չեմ շարժվի ,կհազամ ,ջղաձգված կնայեմ պատուհաներից դուրս ,որ ոչ մի վայրկյան բաց չթողնեմ քո վերադարձը ,կնստամ ,որ տեսնեմ հեռավորթյունից եկող ,քո գալը .......մուտքի առաջ չեմ դիմավորի ,այլ նստած ,անգամ երբ ներս մտնես ,չեմ շարժվի ,ձև կտամ իբրև կույր եմ ,չեմ խոսի ,ձև կտամ ասես լեզուս պոկվել է ,ձև կտամ սերս ,որովհետև ուզում եմ խղճաս ինձ ,քո երեխայական ու մաքուր ձեռքերով կփակես աչքերս ,կհարցնես ով է ,բայց ես սկսկեմ անկապ շարժումներ անել ,քեզ համոզելով ,որ համր եմ իբրև ,ու դա դու հասկանալով կխճաս ,կմնաս ,կգրկես գլուխս ,հոգատար քո քայելորվ կքշես սև ծուխ դարձած այդ մենակություններին ,կսկսեմ շնչել ..........
չէ սա ընդամենը թուլություն դարձած պատկերացում է ՍԵՐՍ .........
մեկ օր է չկաս ,ու վախենում եմ այլևս չծխել ,վախենում եմ շարժվել աթոռից ,քայլել սենյակի մեջ ,վախենում եմ ,քեզ չտեսնելուց ,ԿՄԵՌՆԵՄ ...........
մեկ օր ու կես է ,ինչ չկա քո գոյությունը այստեղ ,ու ակամայից սկսում եմ զզվելի մի ձև ընդունել ,ձև իբրև թե կույր եմ ,լեզուս պոկված է ,ձև ......... չէ վախենում եմ տեսնելուց ,խոսելուց ,վախենում եմ մի կես վարկյան անգամ տեղից պոկվելուց ..........չեմ ուզում չտեսնել քեզ ,ԿՄԵՌՆԵՄ ...............
Բայց չէ որ ժամն է ,դու պիտի գաս ,դու չես կարող չգալ ,դու պիտի որ գաս ,պիտի քայլես ,պիտի ծխես ,պիտի քշես հրշեյաին այս մենակությունը ,պիտի խնամես ,պիտի որ....... չէ որ ես քոնն եմ ,միայն քոննը ,ու դա քեզ պիտի որ բերի ...մուտքիս առաջ ..... հարբած եմ և ,բայց և կդիամվորեմ քեզ ,կաշվե մաշված վերակույով պիտի ծածկեմ թույլ ու թափանցիկ քո մարմինը ,պիտի գրկեմ ,պիտի այնքան ուժեղ գրկեմ ,որ լուսավորվի սենյակիս մուտքը ,պիտի քնենք ,պիտի զգամ ,պիտիք տնքաս քո նուրբ ձայնով ,պիտի որ ....... չէ որ ժամն է ,ու պիտի գաս ...........
բայց և չկաս ,ու էլ ավելի խորն են ճնշում մենակությունները ,էլ ավելի խորն են ճզմում ինձ .ու շոգ է ......... եթե չգաս ,այսօր չեմ ների ,բայց եթե վաղը գաս ,կներեմ ,իսկ եթե չգաս էլի կներեմ ,բայց այսօր չէ ,շոգ է մի ձևի .......
հարբած եմ ,էհ ինչ անեի ,կարող էի անել ,չէ չէի կարող շարժվել ,տարողօունակ ստամոքսս քամել է շիշը ,ու եթե քայլեմ կնգնեմ ,ես վախենում եմ ընգնել ,եթե իմանայի ,որ պիտի գաս ,կշարժվեի տեղիցս ,ու առաջին իսկ քայլից կնգնեյի ,ու դու կգաիր հարբածիս ,կխփերի ոտքովդ ,ապա կգրկեիր գլուխս ,հո դու չես գժվել ,կասեիր ու կհամբուրեի քեզ ,կկպնեի շուրթերիդ ,ոչինչ որ բուրեր բերնաս ,կհամբուրեի քեզ..........
ու պիտի գաս ............. բայց չկաս............
դուրս եմ գալիս փողոց ,այնքան անհոգին են մայթերը ,այնքան վախենալու .......բոլորը ասես ինձ նոր են տեսնում ,ասես նոր մի երևույթ եմ ,ուղիղ չեմ կարողանում քայլել ,քո չլինելուց է ,ոչինչ ժողովուրդ հարբած եմ ,կանցնի ............
ինչու եմ դուրս եկել փողոց ,քեզ դիմավորելու ,թե գտնելու քեզ ,ինչու եմ դուրս եկել ու քայլում ,եթե միայն դա քայլել է ..............չէ այստեղել չես ,ու ոչել այնտեղ.......................ախ գրողը տանի ՈՒՐ ԵՍ ............. էլ չես գալու .......
շտապում եմ ,վախից շտապում եմ սենյակս նորից ,ախ այդ մենակությունները դեռ ծխում են սենյակիս անկյուներում ............ախ աթոռս ...........պատուհաններս .............. զզվելի է այս լռության հոտը ,որը գրկել է քիթս ...............
քեզ չեմ ներելու այսօր .......
չեմ ուզում ,զգալ ,տեսնել ,խոսել ...........ուզում եմ գամվել աթոռի վրա .........
Միքիչ տարօրինակ է, այս գիշերային մենությունը…չկաս, ու դրանից ճզմվում է օդը, դժվար է շնչելը, երբ ամեն մի նյարդով ցանկանում եմ քեզ, տենչում ….
ինչո՞ւ օծանելիքդ ավելի շատ չփչեցիր,անցած առավոտ , քիչ-քիչ հոտդ գնում է, ու ճզմված լռության հոտը գրկում է քիթս…..
ինչ՞ անեմ ես, քնեմ, միթե՞ կարող եմ, չէ՜մարիմնս շոգում է, քրտնում, քնել չի լինում, քո սառը նուրբ մկաներն եմ ուզում, ես էլ եմ ճզմվում …..
ու դու չկաս, դրանից խաղտվում է օրս, առավոտս ուշանում է, իսկ գիշերս կանգնած մնում ….
չեմ ներում քեզ այսօր, շոգ է, դու ես մեղավոր այս շիկացման համար ……
դու …..
)))))) շոգ է ))))
վաղը կգաս կներեմ ,իսկ եթե չգաս կներեմ նորից ........ու դու ոչ թե վաեցիր իմ չներելուց ,այլ ներելուց դու վախեցիր ՃՈՒՏՍ .............
ու այս շոգի համար դու ես մեղավոր ............
չկաս ............ բայց պիտի որ գայիր .........
չէ որ ես ,քոնն էի..........
պիտի քշեիր մենակությունը ինձ գրկող ,պիտի մաքրեիր լռության թոզը իմ շուրթերից ,կպնեիր ինձ ,ու մենք տնքայինք............................
Շարունակելի ......................
Վանիկ Հովակիմյանի անձնակն էջին կարող եք բաժանորդագրվել ՝ Այստեղ
No comments:
Post a Comment