Ես հաճախ էի մտածում ,պատկերացնում մարդկանց ,ովքեր ապրում են ,քայլում,մտածում ..... հենց այս պահին ........
սիրում էի ներքուստ նկարագրել նրանց դեմքին միմիկաները ,նրանց մկաների շարժումները ,սիրում էի մարդկանց անուներ տալ ,նմանացնել ինձ ,նմանացնել իրերի .....
Միշտ նրանց բաժանում էի խմբերի , այդպեսել կյանքում չկարողացա հավասար նայել նրանց ,չէի կարողանում հավասարեցնել նրանց ,մեկը գեղեցիկ էր ,մեկը անհոգի ,մեկը քայլող ուրախություն ,մեկը դժբաղտ ,իսկ հետո ավելի դժվարացավ հավասարեցումը ,երբ ավելին հասկացա ,որ չեն կարող հավասար լինել ,մի քանիսը հոգով լկտի էին ,մի քանիսը լրիվ հոգով պոռնիկ ,մի քանիսը սուրբ էին ,մի քանիսը պարզապես մարդ ,չէ չի կարելի հավասարցնել նրանց ,դա անհնար է ......դա մաթեմաթիկական խնդիր չէ ,դա անլուծելի անհավասարեցում է ,դա անհնարինի չափ մի բան է ,որը սահմանում չունի ,չունի բացատրություն ,և այդ խնդիրը լուծելու դեպքում ,չկա արդարցում ,չկա գոյություն չունի բացատրություն ,թե ինչու չի կարելի հավասարեցնել նրանց .............
Ես ատում եմ այդ անհավասարությունը ,բայց մեծացա ,հասկացա ,որ ոչ ոք պարտավոր չէ նման լինել մյուսին ,ոչ ոք ունակ չէ զգալ այն ինչ զգում է մյուսը ,և մյուսնել ունակ չէ զգալ այն ինչ զգում է ՆԱ.............
մարդիկ չէին կարող հավասար լինել ,սուրբը կմեռներ եթե դառնար պոռնիկ ,իսկ պոռնիկը եթե դառնար սուրբ .......չէ չի կարելի ...............չի կարելի հավասարեցնել մարդկանց................
Ես սիրում էի աշխարհը ,երբեմն հոգնում մտածելուց ,թե ինչու է այդ այդքան կլոր ,հասկացա ՀԻՄԱ ,կլոր է ոչ թե նրա համար ,որ երկրագունդ է ,այլ կլոր է ,որովհետև կյանքի դրվածքն է այդպես ,.,,, դու այսօր ճանաչում ես քեզ ,իսկ հետո կգա մի պահ ,որ ինքդ քեզ տեղը չես բերի ,հետո նորից կսկսես ճանաչել քեզ ,ապա նորից կգա մի պահ ,որ ինքդ քեզ կհարցնես ,սա ես եմ միթե ............
Կյանքը կլոր է այո, և ինձ տանջում էր այն միտքը ,որ ես չգիտեի ,թե ինչ կլիներ եթե ես լինեի մի քանի օր հետո այս պահից ,ես փոխվում էի ,և դա ոչ թե ժամանակն էր անում ,այլ անկախ ինձանից փոխվում էի ,երբեմն մեծանում ,իսկ հետո դարձյալ զգում ,որ չէ ....նույն է տարիքս ...........
Չի կարելի ,կյանքը ուղիղ չէ ,և ոչ էլ սահմանափակ ,չկա որևէ եկրաչափական մի գիծ ու մի տարր ,որով կարող ես նմանացնել կյանքը ..........այն կլոր է պարզապես կլոր ,բայց և առանձ սահմաների ,մենք հաճախ ենք շտապում հասկանլու համար թե ով ենք մենք ,բայց մենք չենք հասկանում մի պարզ բան ,որ մեր կյանքը կլոր է ,մենք այսօր այսօրնենք ապրում ,բայց երբ շարժվում ենք ,վաղը նորից այսօրնենք ապրելու ,մեկ տարի հետո նորից այսօրնենք ապրելու ,այո սակայն ուրիշ շորերով ,որիշ գույնի ,և ուրիշ չափի ...........
պարզ մի բան ,որը այդպեսել չենք կարողանում գիտակցել ու ընկալել ,չէ որ չի կարելի ,չէ որ մի քանի բան ,չի կարելի շատերին ......
Ես հիմա հանգիստ եմ ,գիտեմ ,որ միայն գուցե ինձ համար է կյանքը կլոր ու առանց սահմանների ,իսկ երբ հիմա նորից նույն առաջվա նման պատուհաններից սիրում եմ հետևել մարդկանց ,այժմ պատկերացնում եմ ,թե ինչ տեսք ունի կյանքը նրանց համար ,բայց նրանք բնավել չեն հասկանում ,որ վաղը նույն օրն է լինելու ,բայց նրանք արդեն ուրիշ շորերով կլինեն ..........
չի կերլի ........... նորից չի կարելի ,հավասարեցնել մարդկանց .........
ԱՆՀՆԱՐ Է .........
( Հատված ՝ Վանիկ Հովակիմյանը Սառը քամիները գրքից...... ) Շարունակելի ՝ ....................
Վանիկ Հովակիմյանի անձնական էջին կարող եք հետևել ՝ Այստեղ.......
No comments:
Post a Comment