Tuesday 13 December 2016

Սիրելի Վեն ... 18+





Ես քեզ տեսա այն գիշեր,երբ մերկ փռված էիր անկողնում մեջ ,ես գիտեի թե ինչէիր զգում .Դու ոչինչ չէիր զգում,միայն նայում էիր առաստաղին ու մտովի հաշվում ժամանակը ,թե երբ պետք է լուսանա ,որ այս գրողի տարած հերթական մոթելից դուրս պրծնեիր .
Քունդ չէր տանում ,որովհետև քթերդ փակ էին ,չէիր կարողանում նորմալ շնչել ,բացի այդ մոռացել էիր տանը քո քնաբերը .Բայց մեկ էր քեզ համար ,որ առավոտյան աշխատանքի ես .մեկ էր որովհետև այլևս չես հոգնում քո աշխատանքից ,որովհետև այն անգիր ես արել ,գիտես ով ինչ է խմում ,ու գիտես անգամ թե ով կբարևի քեզ և ով ոչ .Բայց դա մեկ է քեզ համար .որովհետև Վեն սիրելիս այս քաղաքը քոնը չէ .
Նա քնած էր քո կողքին .ձեռքը դրել էր մարմնիդ ,կպել քեզ ,ասես վախենում էր ,որ չես դիմանա ու դուրս կգնաս ...Նա նույնպես մեկ էր քեզ համար,որովհետև դու վաղուց արդեն հոգնել ես սիրախառը խաղերից ,որովհետև հոգով ես խաղում .իսկ մնացածները ուղեղով.Ուղեղը սիրո հարցում մտածել չգիտի ,դա շատ լավ գիտես .ուղեղը տեսնում է գեղեցկությունը ընդամենը դա .իսկ այ հոգով սերը այլ է Վեն ,դա լավ գիտես .հոգին զգում է գեղեցկությունը .
Այդպես էլ  չքնեցիր ,անգամ չմտածեցիր արթնացնել նրան .պարզապես վեր կացար ,հոգնած գլուխդ առար ձեռքերիդ մեջ ,ու հասկացար ,որ այդ պահին ամենից շատ կուզեիր այս ամենը վերջանա .հոգսերը ,սերախաղերը ,մտածումնքները ,հազարավոր դոլար պարտքերը .բայց պրծում չկա Վեն .դու խրվել ես .
Նա արթնացավ ու հաբուրեց քեզ .դու կեղծ ժպտացիր ,նա դա չզգաց ,որովհետև հիմարի պես  նրան թվում էր թե վերջ քեզ ունի արդեն .
Բայց դու դուռը բացեցիր ,ու ամեն ինչ ավարտվեց գրողը տանի .նրան մոռացար .որովհետև դու մարդկանց լավ ես ճանաչում ,դու սիրում ես միայն նրանց ,ովքեր նպատակ են ,ում դու հասնում ես .անումես գործդ էժան մոթելում ու վերջ ...
Դուրս եկար փողոց ,երկար շալֆդ այնքան գեղեցիկ է ,այնքան համահունչ ցրիվ եկած մազերիդ հետ ,որ թվում է թե կտավ է քայլում Երևանյան փողոցներում .Բայց դա մեկ է քեզ համար ,որովհետև դու զզվում ես նկատվելուց .դու փողոցի անկյուներով էիր քայլում ,որ ոչ քեզ չնկատեր .Գնեցիր քո սիրելի սուրճը ,կեղծ ժպտացիր վաճառողին .հետո քո սիրելի մետրոն ,ամեն անգամ դու սիրում ես նայել մարդկանց ,գուցե այն մտքով որ կգտնվի նրանց մեջ այն անցորդը ում դու սպասում ես .Բայց մարդիկ գալիս են ու գնում .իսկ դու աչքերդ կախ,լուռ ու մունջ քայլում ես .Վեն սիրելիս ,գուցե քաղաքը քեզ չի սիրում .այնքան փոքր է այս քաղաքը ,որ բոլոր կրպակներում քեզ ճանաչում են .որ փողոցներում քեզ փնտրում են .գուցե վերջ տաս այս ամենին ,ու գնաս տուն .քնես վերջապես ու լաց լինես .ես զգում եմ դա Վեն .
դու ուզում ես ուժեղ լաց լինել ,բայց չես կարողանում .որովհետև ուժդ մեծ է .գուցե պարտվես .մի պահ ջարդվես անկողնու մեջ մեն մենակ ,ու ներես ինքդ քեզ .
Չէ որ ես տեսնում եմ ,որ դու հոգնել ես .դա դու չես զգում .որովհետև անվերջ պայքարի մեջ ,հաղթահարում ես ամեն բան ,ու չես էլ մտածում ,որ հոգնել ես .Ծանր ես շնչում Վեն .
Գիշերները երբ պահի տակ աչքդ կպնում է քնաբերից ,ես զգում եմ որ շնչահեղձ ես լինում .որովհետև մենությունդ խեղդում ես քեզ .
Նույն Երևանը ,նույն մարդիկ ,նույն  փողոցները .բայց ամեն օր նոր պայքար .ասես այստեղ պատերազմ է ,քո ու քաղաքի մեջ .ծանր ես քայլում ու ցավեցնում քաղաքը .որովհետև քեզ լքած մարդիկ այս քաղաքում են ,բայց քեզ չեն փնտրում .որովհետև այդ մարդիկ այստեղ են ,բայց դու չես տեսնում ,տեսնելուց էլ չես նկատում .դու ատում ես այս քաղաքը .փողոցները ատում ես ,որովհետև ժամանակին այդ փողոցների շենքերի տան նեղլիկ սենյակներում երջանիկ էիր .անհոգ .ու սեր հոգով .
Բայց գլուխդ բռնում ես ,վազում դեպի քո սիրելի փաբը ,ու անվերջ խմում .
Գիտես հիվանդացել ես .հազում ես .բայց ամեն կերպ բերանդ փակում ես ,քեզ թվում է հազդ ցավ է ,որ դուրս կգա ,ու դու կդատարկվես ու այլևս չես լինի .
Մարդկանց թվում է թե քաղաքավարի ես .բայց ոչ .դու վախենում ես .
Հիվանդացել ես .ու խմում ես .
Գիշերները տեսնում եմ ինչպես ես դուրս գալիս փաբից լռիվ մոլորված ու կորած .դուրս ես գալիս ու երերալով քայլում դեպի տունդ .թևերիցդ գրկող չկա .որ քեզ տանի տուն ,գցի լոգարանում սառը ցնցուղի տակ ,որ սթափվես .հետո ծածկի քեզ ու ների քեզ .չկա հասկանում ես .ոչ ոք չկա .

Վեն .սիրելիս ինչես անում մեզ հետ.ես քո ներսի հավատարիմ մի բնակիչ .պարզապես չեմ ցավում քեզ համար .ախր դու սպանում ես մեզ սիրելիս .
Ու դու դա գիտակցում ես .բայց մեկ է քեզ համար.որովհետև հոգսերդ այնքան շատ են ,որ մոռացել ես ինքդ քո մասին .մենակությունդ այնքան խիտ է ,որ տեսնում ես միայն ինքդ քեզ ...

Երեկ տեսա որ գնացիր հիվանդանոց .մի երկու սրսկում ընդունեցիր .ու նորից վազեցիր դեպի փաբ.

ուղղակի Վեն .Վեն սիրելիս .թուլացիր ,ուժերդ թող .գնա տուն .ծածկվիր քո սիրելի ծածկոցով .քնաբերդ դեն շպրտիր ,մտքերդ ծրարիր թղթյա ինքնաթիռի մեջ ու պատուհանից բաց թող .ու քնիր Վեն .լաց եղիր Վեն .որովհետև ուզում ես լաց լինեն .ես դա զգում եմ .որովհետև աչքերդ ուռել են .իսկ ձեռքերդ դողում են.գնա տուն Վեն .ախ սիրելիս ինչ ես անում դու մեզ հետ .
Գիտեմ ,որ դժվար է.թուլանալ .գիտեմ ,որ դժվար է ներել իւնքդ քեզ.այս անզորությունը խեղդում  է քեզ .գիտեմ ամեն ինչ .ամեն բան գիտեմ սիրելիս .տեսնում եմ ,որ կանգնում ես ժամերով հայելու առաջ ,նայում ինքդ քեզ .ու հասկանում ,որ հյուծվել ես .Գիժ վառում ես ծխախոտդ ու հեքնանով հայելու մեիջից նայում ինքդ քեզ ու մեծ կումերով ուտում ծխախոտդ .հեգնանաքով քմծիծաղ տալիս ինքդ քեզ .ու ապացուցում որ մեկ  ես քեզ համար .

Նաև տեսա ,որ զանգ եկավ քեզ .դա մեկ այլ ուրիշները քո հներից .խոսեցիր հետը.ու հաջորդ երեկոյան հանդիպեցիր նրան .բայց էլի մերկ փռված անկողնում ,նայում էիր առաստաղին .ու հաշվում թե երբ է  գալու առավոտը .

Բայց այդ առավոտ ուրիշ էր ամեն ինչ .դու գնացիր կայարան .նստեցիր աթոռին .ու նայեցիր արևածագը .հետո որոշեցիր գնալ տուն .
ես տես քեզ տանը.
նախ բազմոցին գամվեցիր ,սկսեցիր ծխել .խմեցիր քնաբերդ .ու գնացիր քնելու .իսկ առավոտյան ,շոշափեցի բարցդ .դու լաց էիր եղել գիշերը .իսկ այս առավոտ ,դու շարուանակաբար կեղծ ժպտացիր ,սուրճդ վերցրեցիր ու գնացիր գրողի ծոցը .
Վեն սիրելիս .այս ինչ ես անում  մեզ հետ ....





No comments:

Post a Comment