Sunday 18 December 2016

Վեն Մաքելվինի և Որդու զրույցը ....(Հատված Սառը Քամիներ գրքից)




ԱՄՆ Չիկագո 19/12/11

Երկար տարիներ հետո պետք է հանդիպեի  հորս .Լոնդոնից մեկնեցի Չիկագո ,երկար այդ ճանապարհին ինձ տանջում էր այն միտքը ,թե ինչու է նա որոշել խոսել ինձ հետ .Ի վերջո նա երբեք իսկական հայր չի եղել ,հեռվից հեռու միայն կառավարում էր մեզ ,իմանում մեր քայլերը ,բայց երբեք ոչ մի կերպ չէր տալիս ծնողական ջերմությունը .Չիկագո հասնելուն պես հսկայական թիկնազոր էր ինձ դիմավորում ,ուղեցկում էր դեպի նրա նստավայրը .
Թիկնազորի գլխավորը խնդրեց ,որ սպասես մի քանի րոպե ,հայրս հանդիպում ուներ Միացյալ Թագավորության արքայազնի հետ .

Եռեսուն րոպե սպասելուց հետո ,ինձ ուղեկցեցին նրա սենյակը.Հայրս չէր փոխվել ,միայն թե իր բնավորության համաձայն հագին կար սև թիկնոց ,որը ծածկում էր հատակը գրեթե ամբողջովին .Փռված էր աթոռին .Գլուխը թեքեց դեպի ինձ ,ապա մեղմ ձայնով ,ինչը բավականին տարօրինակ էր ասաց՝ 
-Ներս արի Ռայն .
Մոտեցա մեր ընտանիքի ավանդության համաձայն ձեռքը մեկնեց  ,համբուրեցի ձեռքը .Ձեռքը դողում էր .Ապա խնդրեց սեղանին դրված ռոմի բաժակը մոտեցնել .Տեղավորվեցի անմիջապես աթոռին ,որը դրված էր մի քանի մետր հեռու նրանից ,խնդրեց որ ավելի մոտենամ .մոտեցա .խոսեց ՝ 
-Երբ փոքր էի ,սիրում էի գլուխս դնել հորս ոտքերին ,նայել նրա սառը հայացքին ,ու ապրել այդ անտանելի իրականությունը .Ռայն հայրս խմող էր ,նկարիչ էր .մի օր ինձ ստիպեց ,որ ամբողջ գիշեր մերկ նստեմ աթոռին ,որ նկարի ինձ .հետո երբ նկարը տեսա ապշած էի ,որովհետև այնտեղ կին էր նկարված ,մորս նման էր Ռայն .Երբ հարցերի թե ինչու ,նա պատասխանեց ՝-դու թույլ էակ ես,կանացի ու նուրբ ,քեզ տղամարդավարի չես պահում ,ձայնդ էլ նուրբ է .-հասկացա ,որ նա ատում է ինձ .որովհետև իր երազած որդին չեմ .Երբեմն հարվածում էր մեջքիս ,մտրակում մեջքս .երբեմն ապտակում անտեղի .իսկ երբեմն պարզապես անտարբեր էր իմ հանդեպ ,ինչը ավելի ցավոտ էր ,քան այն բոլոր տեսակի ֆիզիկական տանջանքները ,որոնք գլխիս էր թափում .Տաս տարի առաջ ,երբ բավականին հասուն էի ,ու ազդեցիկ ,հյուր գնացի Լոնդոնյան արվարձաներում գտնվող ծերանոցը ,որտեղ ապրում էր նա .Գիտես ինչ ասաց ,որ ես չեմ ներել նրան .Այդ տարիների նոր ծաղկունք էր ապրում իմ կյանքը .շատ հանդիպումներ ,հսկայական բիզնեսներ մի խոսքով .Նստեցի նրա կողքին ,երկար ժամանակ լռեցի ,ու հետո այլևս չէի դիմանում .խոսեցի ,ասացի նրան ամեն ինչ ,ինչ զգացել եմ այդ տարիների ընթացքում .ասացի՝ Դու այս կյանքում միայն մեկ է բան ես սովորեցրել ինձ ,որ այս կյանքում ամենից առաջ պետք է լինես այն ինչ կաս .ես շատ բան եմ տեսել իմ կյանքում ,սով ,որբանոց ,այն ամենը ինչ կարող ես պատկերացնել .ես քեզ չեմ ներում միայն նրա համար ,որ դու երբեք այդպեսել չսովորեցրեցիր կարևորագույնը ,լինել Մարդ .այդ դրա համար միայն քեզ չեմ ներում .Խեղճի հայացքով նայեց վրաս ու սկսեց լաց լինել ասաց ՝ դու աշխարհի ամենաուժեղ մարդն ես ,բոլոր իմատսներով .մարդիկ անվերջ տառապում են ,բայց քչերին է հաջողվում հաղթահարել կյանքը ,հաղթել աշխարհին ,ու մնալ այն ինչ կաս .Նայեցի նրան ,առանց խղճի խայթի ,մոտեցա համբուրեցի այտերը ,ո ակաջների մեջ շշնջացի՝-իմացիր ,այս աշարհում ամենամեծ հաղթնակը այն է ՝երբ հաղթում ես ,ոչ թե աշխարհին ու կյանքին .այլ այն սիրելի հայր ՝ երբ հասկանում ես ,որ ամենից առաջ ինքդ քո դեմ ես պայքարում .քեզ թվում է թե դու լավ ես ճանաչաում ինքդ քեզ ,բայց գալիս է մի պահ ,որ հասկանում ես ,առաջին հերթին ինքդ քեզ պետք է նախ սիրես ,հետո հասկանաս ինքդ քեզ ,ու վերջում ամեն կերպ փայփայես ինքդ քեզ ,որովհետև այս աշխարհում բոլորը միայն հեռանում են ,գնում են .Սիրելիս վերջում միայն դու ես մնում .այ դա է կյանքում հաղթանակը.Նայեց վրաս ,գլուխը թեքեց ,ու ասաց ՝ -Աստված թող ների քեզ Վեն .
Դուրս եկա ծերանոցից ,հաջորդ օրը իմացա ,որ նա ինքնսպան է եղել .Բայց դա ինչ չեր հուզում .դա իրոք ինձ չցավեցրեց .որովհետև ես կյանքում  միայն անվերջ պայքարում էի ,դա թույլերի մենաշնորհն էր .

Նայեցի Վենին .ամբողջ ընթացքում պատկերացնում էի այդ ամենը .հետո հարցրեցի ՝
-Ինչու ես ինձ կանչել .
Նայեց վրաս քմծիծաղ տվեց ու ասաց 
-Մի կարծիր թե քեզ այստեղ եմ բերել խրատելու .Ռայն դու ատում ես ինձ ,ու բավականին շատ.
-Այո Վեն .ես քեզ ատում եմ ամբողջ հոգով,միայն այն պատճառով ,որ դու աշխարհում այս աշխարհում կեղծ ու ողբալի էակ ես .այո դա ես պարզ եմ ասում .դու ստոր էակ ես Վեն .Ախր դու .
-Ախր ես ինչ .Քեզ թվում է թե դա ես չեմ հասկանում .ես դա գիտեմ ամենից լավ .բայց լավ իմացիր ,Այս կյանքում դառը իրականությունը դա ճշմարտություն է ,այն քաղցր պատառիկն է ,որը պտի համտեսես .Ես միշտ գլուխս բարձր եմ քայլում ,ոչ թե այն պատճառով ,որ դրա իրավունքը ունեմ բոլորից շատ ,այլ նրա համար սիրելիս ,որ այս կյանքին ես հաղթել եմ .գիտես ինչու .որովհետև ես հիմարի նման չեմ ծնկել ու նայել երկնքին ,ես հաղթել եմ ,որովհետև ցավից հետո ,այդ առհելի անկշիռ ցավից հետո ,այն ամենը ինչ անում եմ ,դա արդարացի է ...Այն ինչ ես ունեմ ,դու չես կարող ունենալ ,ոչ էլ մյուսները կարող են .նկատի չունեմ այն առհելի կշիռը աշխարհում ,որ ունեմ .այլ նկատի ունեմ ՝ ես ուժեղ եմ զգացածիս չափով .դա նկատի ունեմ .իսկ ես շատ ուժեղ եմ .
-Ուժեղ ես .այդպես ես կարծում .բայց դու ,դու անգամ ունակ չես մաքրելու քո իսկ կեղտը.
-Ոչ Ռայն.ես իմ ամբողջ կյանքում անվերջ պայքարի մեջ եմ եղել .անվերջ պայքար .որից հետո մտածում էի թե առանձ դրա չեմ կարող ապրել .պայքարը այնքան մեծ էր ,որ դրանով էի ես ապրում .պայքար սիրելիս .ես պայքարում էի ոչ թե այս կշիռի համար ,այլ որ կարողանամ ներել ինքս ինձ .իսկ ես ներում եմ ,որովհետև դու չեսել կարող պատկերացնել ,թե որքան որբ եմ ու միայնակ այս աշխարհում .անկախ ձեզանից .դուք ապրում եմ ,վայելում կյանքը ,հասարակության սերը ,ճոխ երեկույթները .դուք երբեք ոչնչի համար չեք պայքարել .գիտես ինչու ,որովհետև ես բարի եմ գտնվել ձեր հանդեպ ,ու թույլ չեմ տվել ,երբևէ զգաք դառը իրականությունը .այստեղ եմ քեզ բերել ,որ ասեմ,ես ձեզ զրկում եմ բոլոր տեսակի հնարավոր լավ կյանքից .որովհետև ժամանակն է ,որ մեծանաք .չափից դուրս անրդար հպարտություն եմ զգում քո մեջ տղա .որը ինձ դուր չի գալիս .ես ձեզ զրկում եմ ամեն ինչից .փոխարնեը տալիս եմ հնարավորություն ,որ դուք էլ կարողանաք գտնել ինքդերդ ձեզ .
-Զրկում ես ամեն ինչից .գժվել ես Վեն .
-Ոչ ժամանակակն է ,որ անհոգ կյանքից ապաքինվեք .
-Դու ծաղրում ես ինձ Վեն .
-Ոչ .ես լուրջ եմ .
-Ինչու Վեն 
-Որովհետև տառապաքի հետ է քայլում ուժը .Մենության հետ է քայլում իմաստությունը .անքուն գիշերների ու հավերժ պայքարի հետ է քայլում հպարտությունը .Մի օր դու ինքդ կգաս ինձ մոտ ,ու շնորհակալ կլինես .որովհետև ես այս կերպ ,քեզ եմ տալիս աշխարհի ամենամեծ հարստությունը .պայքարը ,սերը ,միայն այս ամենից հետո դու ինքդ կորոշես ,որքանով եմ վատը ,թե լավը ես .
-Դու
-Այո .ես Վեն Մաքելվինն եմ .դա միշտ հիշիր.հիշիր միշտ .որովհետև ես եմ .ու կարող եմ ,ամենակարողներից եմ ,իսկ դու ընդամենը իմ որդին ես .բայց ոչ ես .այս ամենը արվում է ձեզ համար .ամեն դեպքում ,ուզում եմ մի պարզ ճշմարտություն հիշես այս խոսակցության մեջ .մեկ ճշմարտություն՝ հպարտությունը ոչ թե բնավորություն է ,այլ ճանապարհ ,այն ձեռք ես բերում ոչ թե զուտ քո կշիռից .այլ քո տառապած ամեն մի վայրկյանից .դու իրավունք ունես հպարտ լինել ,ոչ թե անտեղի,այլ միայն ու միայն քո տառապանքի կշիռից .միայն այդ դեպքում .
-Հիմա ինչ .
-Ոչինչ Տղա .դու այս պահից ի վերջ ոչինչ չունես .այս պահից ի վեր,դու ունես ամենալավ հնարավորությունը ,սեփական կյանքդ լցնելու ու ինքդ քեզ գտնելու .Այս պահից ի վեր դու ավելի կատես ինձ .բայց վերջում միևնույն է ,հետ կգաս տուն ,ու ձեռքս կհամբուրես ոչ թե պարտադրված ,այլ մեծ սիրով .որովհետև ես քեզ տվել եմ աշխարհի ամենալավ ճանապարհը.ինքդ քեզ գտնելու ու ինքդ քեզ հաղթելու համար .
-Վեն .
-Հիշիր որ ես քեզ համար Հայր եմ ,այլ ոչ թե Վեն .ու դու դրանից պետք է երջանիկ լինես ,որովհետև աշխարհի միլիարդավոր մարդկանց մեջ ,քեզ բաժին հասած այդ նվերը .Բոլորի համար Վեն .Բայց քեզ համար Հայր .
-ոչինչ չեմ կարող ասել ,ես հիասթափված եմ .ես ոչինչ չեմ զգում .
-Իսկ դու գիտես թե ես ինչ եմ զգում .ոչ չգիտես ,որովհետև դու ոչինչ չգիտես կյանքի մասին .միայն այն կերտելուց հետո կարող ես իմ մարդ տեսակը պիտակավորել .միայն կյանքի իրական համը զգալուց հետո կհասկանաս ,թե որքան թույլ ու անակրող էակ ես .ինձ դատելու համար .Հաջողություն քեզ Ռայն ....


Շնչակտուր դուրս եկա տնից .գլուխս պպտվում էր այն մտքից ,որ այս պահից ի վեր ես ոչինչ չունեմ .չէի հասկանում ոչինչ .միայն տարիներ հետո ,հասկացա ,որ իրոք ոչինչ չունեի ,որովհետև ես ոչ մի կերպ ոչնչի համար չէի պայքարել .Հայրս ՝ Վենը .աշխարհի ամենաուժեղ մարդ էր ,ինձ համար.ու ոչ միայն ինձ .տարիների հսկայական բացակայությունից հետո մի օր որոշեցի այցի գնալ ,տեսնել թե ինչպես է .բայց չկարողացա ,որովհետև նա խիստ հսկողության տակ էր .ասում էին թե հիվանդությունը չափից դուրս խորացել էր .աշխարհում այդ տարիների քաոս էր ,անորոշություն .այդ պահին հասկացա ,որ եթե չլինի Վեն Մաքելվինը .աշխարհը կավերվի .նա հսկայական ուժ էր ,անկախ ամեն ինչից .Հասկացա ,որ նա ամեն դեպքում ճիշտ էր ,նա Իմ հայրն է ,իսկ միլիարդավոր մարդկանց համար Վեն .դա ամենամեծ նվերն էր իմ կյանքում /ամենից լավ նվերը .....



No comments:

Post a Comment