Sunday 1 January 2017

Երբ գաս .....



Երբ գաս
խոստանում եմ ուղիղ քայլել .
Սիրել արև
անկախ նրանից որ դա անտանելի է .
Երբ գաս կմաքրեմ կոշիկներս
ու դու  ամեն անգամ տուն մտնելիս
դրանք չես տեսնի կեղտոտ .
Երբ գաս
խոստանում եմ շատախոսել
անկախ այն մտիքց որ ես միշտ լռակյաց եմ .
Երբ գաս
խոստանում եմ ամեն երեկո տուն չեմ մտնի հարբած
ու դու ստիպված չես լինի
ինձ սառը ցնցուղի տակ սթափեցնել
մեջքս տրորել .
Երբ գաս
խոստանում եմ
քո սիրելի վերնաշապիկը հագնել
քո սիրելի տաբատը
քո սիրելի ձեռնոցներն ու պիջակը հագնել
ու մաքուր պահել դրանք .
երբ գաս
խոտսանում եմ քեզ հետ միասին ամեն առավոտ
խմել տաք կապուչինո
անկախ այն մտքից
որ ատում եմ կաթով սուրճը .
երբ գաս մազերս ցրիվ եկած չեն լինի
դրանք կլինեն փառթամ
ու փափուկ
որ ամեն անգամ ստիպված չլինես մատերով խճճվել դրանց մեջ.
երբ գաս
խոստանում եմ
քո սիրելի երաժշտությունը միացնել
ու քեզ հետ պարել ամբողջ գիշեր .
երբ գաս խոստանում եմ հաճախակի կսիրեմ քեզ
միքիչ ավելի .
երբ գաս
խոստանում եմ
այլևս չեմ խմի սև ռոմ
ու քեզ հետ անվերջ կխմեմ կարմիր քո սիրելի գինի
անկախ այն մտքից որ ատում եմ գինին .
երբ գաս խոստանում եմ
կսկսեմ սիրել գարուններ
քեզ միշտ գեղեցիկ ծաղիկներ կբերեմ
գիտեմ դրանք շատ ես սիրում .
քեզ քո սիրելի շոկոլադները կբերեմ .
խոստանում եմ քեզ գրկել
ու բամաբասել աշխարհից .
սիրել քեզ այնքան
որ կապվես մաշկիս
ու այլևս չպոկվես .
խոստանում եմ քեզ հետ անվերջ քայլել անձրևի տա ժկ
հետո պիջակս գցել ուսերիդ
որ չմեռսես
վերցնեմ քեզ թևերիս տակ
ու վազվզենք ամբողջ քաղաքով մեկ .
որ գաս
խոստանում եմ
քիչ ծխեմ
ամեն անգամ չես հազա իմ ծխախոտի հոտից .
խոստանում եմ հոգ տանել այգիների մասին
քեզ հետ անվերջ գլորվել լեռներից ցած
քեզ հետ թրջվել ծովերում .
սպասել քեզ հետ
լուսաբացին .

Ինչու եմ այսքան երկարացնում .
Կուզեի այս պահին
այստեղ լինեիր
ու գրկեիր ինձ
դա կուզեի ամենից շատ .
փակեի շատախոս բերանդ
ու անվերջ համբուրել քեզ .

Կուզեի բայց չկաս .

երբ գաս խոստանում եմ
ես կերգեմ քեզ համար
ամեն առավոտ աղոթք կանենք .

Երբ գաս
ուղղակի երբ գաս
ես կսկսեմ ապրել ...
Կսկսեմ սիրել կյանքը
սիրել այն քեզ հետ .
դուրս գալ մթությունից
ու քեզ հետ անվերջ սուզվել օրերի ու պահերի մեջ .
քեզ այնքան սիրել
որ կպնես մաշկիս ու էլ չպոկվես .
երբ գաս
կսկսեմ ապրել սիրելիս ...

Երբ գաս
ուղղակի երբ գաս
ես կսկսեմ ապրել Սիրելիս ....

Իսկ հիմա ես՝
իմ սև ռոմը
իմ անթիվ ծխախոտները
ու ինձ սիրող իմ մենությունը .
զրուցում ենք .
չէ որ
իրոք աշխարհի ամենախորը
զրուցները տարվում են ինքներս մեզ հետ
մենության մեջ ...

Երբ գաս
կսկսեմ ապրել .............


No comments:

Post a Comment