Saturday 25 November 2017

Կարինե ........



Վերադարձիր
քո գնալուց ի վերջ այսօր
արևն այնքան արհեստական է
քամիներն այնքան աննշան
ծովերն այնքան փոքր
երկինք այնքան անգույն
և լեռները այնքան հատելի
և թվում է թե կյանքը կես քայլ է հիմա .
թղթերն այնքան անօգուտ
հոգեբաններն այնքան սրտաճմլիկ
և հայելիներն այնքան անորոշ
և հագ ու կապս այնքան մի ձև
և ոտքերս այնքան սառը
և մատերս այնքան չոր
ես այս ավերակների վրա ՜...........

Վերադարձիր
գնացնքերը չեն դադարում քեզ տանել
տանել տանել այնքան հեռու
որ մտքիս ձևն անգամ
չի կարող ձգվել
մեկ կամ երկու քայլ քեզանից հետ.
ծխվում են ուղղակի ծխախոտները
և լցվում են մոխրամններն ուղղակի
այս եղանակը ՜
և ճանապարհները չեն դադարում քեզ տանել
տունս ինձ չի տեղավորում առանց քեզ
և քնում եմ ուղղակի
և արթնանում եմ ուղղակի
և այս թղթերը որ չեն գրվում
չեն կեղտոտվում
առանց քեզ ...

վերդարձիր
երբ այլևս տեղ չմնա ապրելու

եթե կարող ես ...

եթե ոչ

անքեզ կտուրներ
անքեզ մայրամուտններ
և անքեզ ես
անքեզ մտքեր

և գնացքները քեզ տանում են

լուսաբացի արթնացումը
քեզ կորցնում է
վերադարձիր
եթե կարող ես

և չկա ծիծաղ
և չկա ոչինչ
և այստեղ են բոլորը
և քո տեղը
քո փոխարեն .

և ինչպես լցվեն ծովերը
և ինչպես ծաղկեն գարունները
և ինչպես տունը լցվի
և ինչպես եղանակները գան ու գնան
և ինչպես օդը հերիքի

վերադարձիր
երբ այլևս տեղ չլինի ապրելու
լցվում են սրտերը
բաժակները քեզ հիշող
հիշողությունները առանց քեզ
և միայն երազներ
երազներ
խորը քնում ...

աշխարհը քնած է
ես քնած եմ
բոլորը քնած են
քո պես

առանց քեզ .....

վերադարձիր

ես խոստանում եմ
երջանիկ կլինենք մի օր
երևի մի օր
մի օրորվ ..........





No comments:

Post a Comment