Monday, 16 June 2014

Իմ ու քու Մենակությունը................... 18+


Իմ ու քու Մենակությունը...................

Վազում էին վայրկյաները ,լույսը դանադաղ մխրճվում էր մթության մեջ ,ու դանադա բացվում էր լուսաբացը :
Լուռ ու անխոս շուրթերդ ծխում էին ,գեղեցիկ ,նուրբ ,իսկ փոքր աչքերդ կարծես թախծով լի սպասում էին ,ներսում խեղդելով երկար սպասման արցունքները :
Մենակություն էր ,համր մենակությունը ,որը իր թեթև թևերով գրկել էր նուրբ ուսերդ ,ու կարծես դանադաղ ջարդում էր սիրտդ ,մենակութունը ,այն այնքան գեղեցիկ էր ընդգծում ստվերդ ,երկար մազերդ ,այնքան գեղեցիկ էր ընդգծում սպասող  լուռ փայլող աչքերդ :
Մենակ էիր ,անխոս, միայն ծխում էիր ,ինչ որ բան սպանելով,ու ինչ որ բան սպասելով :
-Գեղեցիկ է չ՞է ,գուցե կյանքում իրոք գեղեցիկ է սպասումը
-Չէ լուսաբացը
-զգում եմ ,թե ինչպես է տխրությունը այն լույսի նման ,որը ճեղքում է մթությունը ,նման այդ լույսի ,տխրությունը ճեղքում է հոգիդ :
-Տխուր չեմ
-Գիտեմ ,պարզապես լուսաբացն է ,խորհրդավոր
-իսկ միգուց՞ե սպասումը
-էհ գրողը տանի ,ոչ ոք չի գժվել լուսաբացին իր քուն թողնի և գա
-Բացի քեզանից
-Ես գիժ եմ գուցե դրանից է
-Գժվել ենք ին՞չ է
-ինչո՞ւ ,և ինչու չգժվել,տանի այդ գրողը:

Լռեցիր ,նուրբ շուրթերդ փակեցիր ,ու նորից վառեցիր ծխախոտը ,դրեցիր նուրբ շուրթերիդ արանքում ,ու ծուխը սկսեցիր խորհրդավոր կերպ քաշել դեպի ներս ,ու նույն խորհրդավորությամբ այն դուրս քաշեցիր :
-Գեղեցիկ ես ծխում
ժպտացիր
-մենակ եմ
-ինչո՞ւ ,չեմ երևում
ծիծաղեցիր ,նուրբ ու այնքան գեղեցիկ
-երևում ես ,բայց դու նման ես ուրվականի ,ով գալիս է ,և կարող է միևնույն ժամանակ այլևս չլինել:
-սիրում եմ ներակ լինել լուսաբացին ,իսկ երբ սկսում է առավոտը բացվել ,սիրում եմ չքանալ ,իսկ դու գիտես երբ առավոտյան քնում ես ,ես նուրբ կաշվե  վերրկուս գցում եմ վրադ
-գեղեցիկ է
-գուցե նաև խորհդավոր լուսաբացի նման
-դեռ մեկ ժամ կա ,գեղեցիկ է չէ այս մենակությունը ,որտեղ ոչինչ չկա,չկա պատճառ ,չկա ոչ մի բան ,որը քեզ կխանագարի ,թեկուզ մի քանի ժամով ապրես:
-միթ՞ե սա ապրել է ,գրողը տանի ,սա ապրել չէ ,սա միայն շնչել է
-սուսսսսսսսսսսսսս՛ս
-ինչո՞ւ
-լռի՛ր ,խոսքերը խանգարում են ,ու ոչ մի խոսք չի նկարագրում այն ամենը ,ինչը կատարվում է հիմա
-մնաց 44 րոպե ,ու գուցե նաև մի քանի վայրկյան
-ին՞չ կլինի եթե բացվի առավոտը
-պարզապես ես կքնեմ
ու նորից խորհրդավոր ծիծաղեցիր ,չնայած ,դեռ տխրությունը ,այդ թեթև տխրությունը դանդաղ ջարդում էր սիրտդ
-դողում են ձեռրքերդ ,մրսում ես
-այո ,այս միայնությունից եմ մրսում
-ցուրտ է չ՞է ,այս միայնությունը,ցուրտ է և սառը:

բացվում է առավոտը դանադաղ ,միայնությունը էլ ավելի է ընգծվում ,միայնությունը կարծես այս պահին կարելի է  չափել,զգալ ,շոշափել ,մթությունը որքանել որ ծածկում է միայնությունը ,միայևնույն է մթության մեջ լուսաբացի չնչին անգամ լույսը ,սկսում է դանդաղ ընգծել միայնությունը ,ստիպելով գիտակցել ,որ բոլորը ննջել են ,քնել ,և ոչ ոք ,և ոչինչ ,լուսաբացին որևէ կերպ երբեք չի գա ....դժվարը չսպասելն է ,բայց սպասում եմ ,ես և դու ,լուռ նստած իրար կողքի սպասում ենք ,ոչ թե ինչ որ մեկին ,այլ ինչ որ մի բանի ,ինչ որ մի լույսի ,որը դանադաղ կճեղքի իմ ու քո այդ խորհրդավոր միայնությունը :
մնաց 30 րոպե ,ոչինչ ավելին ,ժամանաակն էր միայն շտապում այդ ընգծված լռության մեջ ,միայն ժամանակ էր շտապում ,քիչ էլ ,ու կչքվեի,քեզ թողնելով քո հանգիստ քնի հետ ,քեզ թողնելով ,մենակ ,կչքվեի ժամանակի հետ ,բայց չէի շտապում ,այնքան գեղեցիկ էր այդ պահը ,այդ ընգծված լռությունը ,որ մի պահ ժամանակը հետ կտայի ,ու հետ կբերեի այն 2 կամ 1 ժամը ,որը այլևս դարձավ 30 րոպ է ,սակայն շտապում էր ժամանակը ,վազում,չնկատելով անգամ ,որ այստեղ ,հենց այստեղ ,կան ,կան մի երկու մենակություն ,որոնք սպասում են ,գիակցելով նաև ,որ ոչինչ չի գա.........




-Շտապի՛ր խոսել ժամանակը թռչում է ,շտապի՛ր
-սուսսսսս՛ս լռիր ,ոչինչ պետք չէ ասել ,լռությունը կասի ,իսկ մենք արի լռենք ,ոչինչ վաղը ,մյուս լուսաբացին խոսքեր կասենք:
-խնդրում եմ խոսիր
ու սկսեցիր խոսել ,սակայն աչքերով ,սկսեցիր խեղդել այդ լռությունը թափել աչքերից ,լացել ,հեկեկալ
-ցավում է ,ինչ որ մի բան ցավում է ,այս մենակության մեջ ,ինչ որ մի բան ցավում է ,ես էլ չգիտեմ
-խոսիր
էլ ավելի սկսեցիր հեկեկալ ,ձեռքերով փաթատվել ինքդ քեզ ,ու լաց լինել ,երկար մազերով ծածակելով մարմինդ ,աչքերդ ,գլուխդ,ու իմ քո ,այդ երկու մենակությունը ,էլ ավելի էին ,ու էլ ավելի են ընգծվում ,ինձ ու քեզ ,մեզ ,մենք որ միասին էինք ,սակայն միայանակ ,սակայն բաժնված երկու մենակությամբ :
ընդգծվում էր
մնաց ընդամենը 16 րոպե
լաց լինելով ասացիր ,վերարկուս կաշվ է քիչ-քիչ հանում էի ,դանադաղ մոտենում քեզ ,որ գցեի ուսերիդ ,իսկ դու դանադաղ ծածկվեցիր ,փաթաթվեցիր ,ու նորից սառը հայացքով դանդաղ սկսեցիր վառել,էհ որերորդ ծխախոտդ
մնաց 1 րոպե ....ժամանակը այնքան արգեր թռչում
-կհասցնես ծխել ,այո ժամանակը մի րոպե է  տվել ,մնալով քեզ հետ ,մեկ րոպե ,ու դու լուռ կքնես
-ես,գիտեմ ես չգիտեմ ,ես չգիտեմ ուր եմ գնալու,ուր եմ փախչելու ,ժամանակը գուցե գիտի ,մեկ րոպե  ու այլևս ես չեմ լինելու ,գիտես գրողը տանի ,այս մեկ րոպեն այնքան դանդաղ է անցնում ,քան 44 րոպեն կամ մի քանի ժամը ,գրողը տանի ,ժամանակը ,որքան գեղեցիկ է նա խաղում մեզ հետ:

-չեմ ուզում
-գիժս ,մնաց 30 վայրկյան ,սուսսսսսսսսսսս՛ս
քայլում էի դանադաղ դեպի դուռը ,հեռվից նկատելով թե որքան գեղեցիկ է փակվում աչքերդ ,թե որքան գեղեցիկ է քնում մարմինդ ,շուրթերդ ,այնքան համահունչ էր առավոտը և դու ,բայց տարբ էր էիք ,առավոտը նոր էր զարթնում ,իսկ դու դեռ նոր էիր քնում ,մեղմ ու նուրբ ,դանադ:
վերջ ժամանակը ինձ տանում էր ,սակայն չգիտեմ ուր,գուցե օրեցիր մի օր ,մի լուսաբացին ,իմ ու քո այդ գեղեցիկ մենակության մեջ ,ինչ որ լույս գա ,որ կճեղքի իմ ու քո մենակությունը ...
բառի առավոտ ԳԻԺՍ ........







մենակություն ,անկարգելի ապրում ,լռությամբ ,ցավի ու տխրությամբ լի մենակություն ,ընգծված մենակություն:
Գիտես ժամանակը ինձ տարավ մի այլ տեղ ,մի այլ լուսբաց ,որտեղ դարձյալ քո պես ,մնացի իմ լուռ մենակության հետ ,լուռ ու անխոս մենակության հետ;
սակայն ես այդպեսել չկարողացա քնել ,ժամանակը այքան դանդաղեր շարժվում գիտես ,այնքան դանադաղ ,որ ամբողջ էությունս լցվում էր սպասումով,ոչ թե ինչ որ մեկին ,այլ ինչ որ մի բանի ,որ կճեղքի իմ այդ ըդնգծվող մենակությունը ......

սուսսսսսսսսսսս ,քնիր ,առավոտ է ,քնիր փոքրիկ ,քնիր մյուս լուսաբացը դեռ կսկսվի :


Իմ ու քո մենակությունը ,իմ ու քո միջև...........

Վանիկ Հովակիմյան (Անանուն) 

No comments:

Post a Comment