Saturday 4 May 2013

Ուղեկցիր դուրս ,ուզում եմ ծխել...........18+






Դու անբնական ես ,անմարմին ,դու ոչ ոքի նման չես ,դու հոգի ես ,բայց անհոգի,դու շունչ ես բայց անօդ ,դու խեղդում ես ,շնչահեղձ անում ,ա՜խ դու տանջում ես .գիտես դու զգացմունք ես բայց անզգա ,դու` հենց դու սիրտ ես բայց անզարկ ,ա՜խ գուցե դու չգիտեմ ,գուցե դու սեր ես բայց անսեր ,հիշողություն ես բայց անանցյալ ,ինչի՞ց է որ այդքան բնական ես բայց անբնական ,ինչի՞ց է դու իրական ես բայց անիրական ,դու մոտիկ ես բայց շատ հեռու ,ին՞չ անեմ ,քեզ տարբերել եմ բնականի կյանքից ,քեզ առանձնացրել բոլորից ,ին՞չ անեմ ,ինչպե՞ս քեզանից ես վանվեմ երբ կապված եմ քեզ ,ես ինչպե՞ս կապերս կտրեմ երբ հոգիս դու ես ,երբ սիրտս դու ես ,ա՜խ իմ անիրական ու անբնական իմ էություն....դու որ շնչում ես ,բայց թվում է թե դու այլևս չկաս ,լոկ անշնչացել ես, ցավոտ իմ իրական կյանքում ..........

իսկ դու գիտե՞ս ,թե ինչ է զգում մենակությունը առանց մարդու ,զգացե՞լ ես .չ՛է մենակություն չկա առանց մարդու ,մենակ չի կարող կոչվել մենակությունը առանց մարդու ,իսկ դու տեսելե՞ս տխրությունը մեն -մենակ առանց մարդու ,չէ նա չի կարող տխրել երբեք առանց մարդու ,իսկ դու տեսելես ամենա ցավոտն աշխարհում ,դու տեսել՞ս մարդուն առանց մարդու ,դու զգացելե՞ս այն ինչ նա է զգում ,իսկ անձրևը `նա գեղեցիկ չէ առանց մարդու ,հասկանաում ես ես առանց քեզ չկամ ,ես առանց քեզ ոչ մենակ եմ ,ոչ տխուր եմ ,ախ առանձ քեզ ես լոկ չկամ ,լոկ կա միայն մարմինս ,իսկ հոգիս չգիտեմ թե ուր է ,գուցե հեռունների կողքին է ,իսկ տեսելես կարոտն առանց հեռվի,չէ երբ կարոտում ես անգամ մեկ վայրկյանը թվում է հեռու ,տարբերություն չկա ,ժամ ու հեռավորություն ,մեկ է կարոտի ժամանակ ամեն բան հեռու է ,դատարկ ու մռայալ.........

հոգիս հարբած է ,շուռ ու մուռ է գալիս ,մեկ գլորվում ,մեկ այնքան հոգնած է լինում, որ ինքն իրեն գետնին է փլում ,ու ցավոտ փոշին ուսերից գցում ,իսկ դու տեսելե՞ս հոգի ,կամ զգացելես նրան քո վրա ,զգացելես որքան է ծանր հոգին երբ տխուր է նա ,զգացելես որքան ցավոտ է նա երբ մենակ է .ախ գիտես երանի հոգի չունեցողններին ,այսինքն քեզ ,որ հոգի չունես ,որ մարմնիդ յուրաքանչյուր բծի ու բջջի վրա չկա հոգի ,որ աչքերիդ ներսում է չկա հոգու արատասունք ,երանի քեզ ,որ իրական ես ,ապրում ես ,բայց այնուամենայնիվ ձևական ես ,երանի քեզ,ախ հազար երանի քեզ նմաններին, որ չունեն հոգի ,իրականա են բայց անբնական  ու ձևական.........



Լավ իսկ զգացլե՞ս անհոգին հոգին քո մաշկի վրա ,երբ նա գրկում է քեզ ջերմացնում բայց խաբում է քեզ ,զգացելես դա ,թե զգացելես ապա կիմանաս ինչ բան է լուռ տանջվել ,իսկ տեսլե՞ս լռություն առանց ճչի ,չէ ինչ եմ խոսում ,դու ին՞չես տեսել ,երևի ոչինչ ,դու չես տեսել այն խորը լռությունը որի տակ ամենա բարցր ճիչն է թաքնված ,որ ամեն պահ կարող ճեղքվել ու այնպես գոռալ ,որ աշխարհն գուցե խլանա ,կամ այնպե՜ս, այնպես պայթի, որ բոլորի քար է սիրտը ճաքի ,տեսլես ,միթ՞ե տեսելես այդ տեսակ լռությունը որի տակ կա պայթող ասելիք ,որի տակ թաքնված է ավելին քան ճիչը ,հոգու ճիչը .....
ոչինչ չես տեսել ,քո փոխարեն ես եմ տեսել ,ոչինչ չես զգացել ,քո փոխարեն ես եմ զգացել ,ոչինչ չունես ,քո փոխարեն ես ունեմ ,ես իրականամ եմ ու բնական, առանց ձևույթի ,իսկ դու անիրական ես կեղծիք ու ձևույթ ,բայց մեկ է պաշտելի ես ,քանզի ես եմ քեզ բոլորից զատել ,ես եմ քեզ բոլորից վանել ,այո ես  եմ քեզ սովորկանից անսովոր սիրել .....

Գուցե լավեմ ,ին՞չ իմանամ, գիտես ոչինչ չեմ զգում ,ամենի վրա կարծես աչքեմ փակել ,ծիծաղում եմ ,եթե ցավը կոծկող ծիծաղը երջանոկություն ես համարում ,երևի լավեմ ,գուցե լավեմ, ես ինչ իմանամ ,ես ինչ իմանամ գուցե և վատեմ ,չ՞է որ չեմ զգում ոչինչ ,ինչել զգում եմ հոգով ու սրտով չեմ զգում ,դատարկ քայլերեմ տեսնում ,լավ իսկ դու տեսելես դատարկ մարդու ,տեսելես թե նա ինչպես է տանջվում ,կասես դատարակ մարդն ինչպես տանջվի երբ չունի ոչինչ ,բայց դա միայն քեզ կթվա ,գիտես դատարկ մարդն զգում է ամեն ինչ ,ամեն բան բայց դատարկ է ,կորստից է նա դատարկվել ,նրա քայլերը թեթև են ,անձայն ,իսկ այտերին նկարված է դատարկ ժպիտ ,որ նա ցավ չտա նրանց ովքեր սիրում են իրեն ,արդյո՞ք զգացելես ինչ են զգում, երբ ցավում են բայց ժպտում ,տեսելես արդյոք այդ ժպիտի արցունքնները որոնք միայն երջանկություն են թվում ,չէ չես տեսել,զգացելես արդյո՞ք մռմացող ցավի ժպիտը քո այտերին ,չե չես զգացել ,զգում են միայն զգացողնները ,իսկ ցավ տվողնները երբեք չեն զգում ,ախ երանի նրանք ովքեր ցավ են պատճառում, զգային ու նոր պատճառեյին ,գուցե այդպես նրանք ցավ չտային .........



Չեմ զգում ,ոչինչ քեզ պես արդեն չեմ տեսնում ,քեզ պես չեմ զգում ,քեզանից հետո քո պես անսիրտեմ դարցել ,անհոգի ,բայց բնական, ինձ ոչ ոք չի հորինել ,ի տարբերություն քեզ ինձ ոչ ոք իր հոգում չի կառուցել իր ուզածի նման ,դու իմ ունեցվածք ,մի պատառիկ,  որ չունեմ այսօր ,ինչու՞ է կյանքում ամեն բան այսքան իրական ,ինչո՞ւ այն անիրակնը երբ երզում ենք չկա ,իսկ այն իրականը որը ատում ենք, հենց մեր մեջ է, մեր կողքին ,ինչ անբանական է կյանքը ,բայց իրական ,գիտես ինչ է զգում արևը երբ ջերմություն չունի այլ սառն է ,իսկ գիտես ինչ է զգում անձրևը երբ կաթիլ չկա ,միայն կա հավաքված ամպեր ,որոնք լուռ լցվում ու լցվում են ,իսկ հետո գիտե՞ս ինչ է զգում երբ այդ հավաքված արցունքնները թափվում են ցած  ցավ է զգում ,անվերջ ցաՎ,իսկ գիտես ցավը ինչ է զգում ,ոչինչ -ոչինչ չգիտես ,ես էլ չգիտեմ ,ախ ինչ իմանամ ,զուր է իմանալը մեկ է արևից ջերմություն չեմ զգա ,ախ այդ ջերմությունը ու՞մ հետ կիսեմ ,չէ ոչինչ պետք չէ ,ու ոչինչել պետք չէ իմանալ ,ավելին գուցե ապրել է պետք ,այն պատրանքը ,ու այն կեղծիքը ,որ անբնական է բայց բնակվում է ,բնկավում է մեր մեջ ,ես էլ չգիտեմ թե ինչ է զգում մարդը ,երբ այտերին արցունք կա ,բայց նա ժպտում է ,որ չգժվի ցավից .կամ գուցե լոկ այտերնեն ցավում ,որ ստիպված լայանաում են ,իսկ հոգին ,գիտես հոգինել է ցավում ու գժվում ,ախ ո՞վ է ասում որ հեշտ է կյանքում գեթ մեկ անգամ ժպտալ լռին ,քան բացատրել այն ինչ հոգին է ուզում ,չէ հեշտ չէ ,հեշտը ամեն ինչ թողնել ու հեռանալն է ,ոչ ոքի կողքին չմնալն է ,այդպես այնքան մոտիկ ես լինում ,այդպես քեզ միշտեն կարոտում :
հեշտ չէ ոչինչ ,ոչ լռելը, ոչ խորհելը, ոչ էլ անգամ շնչելը ,երբ գիտես որ օդը ծանրացած է մենակությամբ ,երբ գիտես քամու մեկ վայրկյան հպոցից հավերժ մրսում ես ,հեշտ չէ ,անգամ դժվարել չէ ,ուղղակի պետք չէ ,պետք չէ այս ամենը ,բայց մեկ է կողքիդ է ,ու քեզ հետ,այդ չպետքը քոնն է ,որ պետք չէ ,բայց մեկ է ունես.....
Ախ ինչ անբնական ես դու ,ու անբնական է կյանքը ,քեզ կորցնելուց հետո դժվար է ապրել այն ինչը անցյալում ապրում էի հեշտ ,քանզի քեզ հետեի ,չէ անիրկան է ցավս անգամ բայց ցավում է ,գժվելու չափ ուզում եմ մոռանալ ,չհիշել,չապրել ,մի փոքր սենայկում մի տուփ սիագրետ ,մի դառը գինի ու էլ ոչինչ ,այդքանն եմ ուզում ես միայն զգալ ,միայն  թե էլ չտանջվեմ ......






Ավարտվեց հանդեսը ,անկեղծ ու կեղծ թատրոնը ,մի ծափահարեք ,ուզում եմ լռեք, ես լռում եմ ,սգում եմ այն երջանկությունը որ այսօր ցավ է ,լռե՛ք ...

 -Լսի՛ր ցույց տուր դուռը ,ուղեցկիր դուրս ,ուզում եմ ծխել.....



8 comments:

  1. xosqer chkan bravo apreq shat lavner uxaki apshac em shnorhavorum em gexecik er shat ...srtic bxac toxer en shat shnorhakalutyun vaxuc esqan hianali toxer chi kardacel

    ReplyDelete
  2. Խնդրեմ Գևորգ ջան :) ես նույնպես շնորհակալ եմ

    ReplyDelete
  3. Դատարկությունը ընդամենը մեկ լավ հատկանիշ ունի այն պետք է լցնել :
    Եվ միայն դու չէ, որ գիտես և զգում ես այն ինչ վերևում գրված է... :) :(

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. Կարոտն այն մեծ ցավն է, որից ազատվել անհնար է.
    Անգամ մենակության մեջ այն չի' մեղվում, չի' հանդարտվում, այլ հակառակը` թեժանում է և իր խորը ազդեցությամբ ավելի ու ավելի է քեզ իշխում...
    Կարոտից է ծնվում ՑԱՎԸ, իսկ ցավը չի' կարող լինել մեծ ու փոքր...
    Ցավը գալիս է հեռվից` առանց զգուշացնելու, և այն գալիս է իր մասին հիշեցնելու, բայց ո'չ երկրորդ անգամ քեզ ՑԱՎԵՑՆԵԼՈՒ համար...
    Կարոտը սիրում է մենակաություն, իսկ մենությունը երբեք չի' կարոտում, այլ` ԿԱՐՈՏԻ ՑԱՎՈՎ Է ԱՊՐՈՒՄ, ՇՆՉՈՒՄ ու ԳՈՅԱՏԵՎՈՒՄ...
    Մենակություն... Կարոտ ... Ցավ - երեք հավատարիմ ու անբաժանելի ԸՆԿԵՐՆԵՐ, առանց որոնց գոյություն չունի ՏԽՐՈՒԹՅՈՒՆԸ ...
    Իսկ տխրությունը քո զգացմունքների այն բանալին է, որով կարողանում ես բացել հոգուդ թախծության դռները և ներս ու դուրս անել առանց վախենալու, վստահ լինելով, որ քեզանից չեն կարողանա գողանալ հույզերդ ու հույզերիդ կենդանություն պարգևող արցունքներիդ ԹԱՓԱՆՑԻԿ այն ԲԱԺԱԿԸ, որը միշտ լիքն է, որը միշտ ծանր է, որը միշտ լքված է ու անգույն, բայց միևնույնն է` մաքուր է տաք ու պաղ արցունքներիդ նման ...
    ԱՐՑՈՒՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԿԱՆ ...
    ԱՐՑՈՒՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՄԻՇՏ ՔՈ ԱՉՔԵՐԻՑ ԱՆԲԱԺԱՆ ԿՄՆԱՆ ...
    ԱՐՑՈՒՆՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ԴՈՒ ՉԵՍ ՍՊԱՍՈՒՄ, ԲԱՅՑ ՆՐԱՆՔ ԴԵՌ ԿԳԱՆ ...
    ԴԵՌ ԿԳԱՆ ... ... ... ... Arsi

    ReplyDelete
  6. es en zgacmunqi bardzradzaynumna,vor@ cavoq srti shatern en zgum,bayc chen karoxanum barerov artahaytel ((( shnorhakalutyun

    ReplyDelete
  7. Մարդ երբ սիրում է և ադ սերը միակօղմանի է կամ էլ ընդամենը նրա զգացմունքների հետ ինչ որ մեկը ուղակի խաղացել է այ դրանից վատ բան չկա աշխարհում. Եվ ահա է տեղից էլ սկսում ե հոգու ցավը կարոտը եվ ամեն ինչ ու մարդ արդարացի տանջանքները. ..ապրես ամեն ինչ շատ ճիշտ էր գրված

    ReplyDelete