Thursday 9 May 2013

Անառակ է կյանքս ,անառակ մի կուսություն ...18+



Երբեմնի գեղեցիկ ժպիտը, որ փայփլում էր հայելու արանքներից միջև աչքերս, այլևս չկա ,կարծես ես ինքս իմ ժպիտին կարոտ եմ մնացել ,կորցրել եմ նրան ,կամ թողել ինչ որ մի տեղ, որտեղ այլևս ես չկամ ....
Ինչ դաժան է կյանքը ,երբ դու երջանիկ ես անկոտրուն ,երբ վայելում ես ու սիրում ,հենց նույն րոպեին այնպես է անում ,որ քիչ է մնում մատներս ,մարմինս,մեջքս ,ոտքեր պատռեմ ,պատռեմ այնքան, որ ցավն ինքը արյան փոխարեն երակներս դադարկի,ինչ ծանր է երբ արյան հետ` մեկ տեղ հոսում երկաներումդ մի ցավ ,անկախ քեզանից ծանր է մարմինդ ,հոգիդ ,ծանր է շնչում սիրտդ ,ծանր է կյանքն ու աշխարհը թվում ......
Չ՛է ես տխուր չեմ ,ցավալիս` ոչ տխրում են, ոչ ժպտում ,այլ սառում են ,դատարկվում, ու էլ ոչինչ չեն զգում .չ՛է ես ուրախել չեմ ,պարզապես գիտե՛ք ես ես չեմ ....
դժվար է գիտեք այն բառերը որոնք գրկում են թուղթը դժվար է այդ բառերը մեկ առ մեկ խոսել ,պատմել ու լսեցնել ,երևի ամենա դժվարին բանը դա է ,ես այդքան ուժեղ չեմ ,որ խոսեմ իմ ցավը բոլորիդ առջև ,ես մտածել եմ` գրել ձեզ,թե ինչու ,ես ոչ տխուր եմ ,ու ոչ երջանիկ .....
Տեսելե՞ք երբևէ մի այնպիսի սենյակ ,որտեղ` օդի փոխարեն մենությունն ես շնչում,որտեղ ապրելու փոխարեն չես ապրում ,ու ոչել մեռնում, պարզապես լուռ ինքդ քեզ գրկած սառում ես ,ու ոչինչ չես զգում ,ես այդ սենյակին անուն եմ կնքել ,նա մահիցել ու կյանքիցել վեր է ,նա այնքան դաժան է, որ չի ստիպում ապրել ,ու չի սպանում ,նա դաժան է միջև ողն ի ծուծ ,այդ սենայի անունն եմ դրել` ԱՆԱՆՈՒՆ..........
Կարծում՞եք հեշտ է լսել ու զգալ անձրևը ,կարծում եք հեշտ է չորացած արցունքնները նորից արթացնել,իսկ եթե ասեմ ոչինչել հեշտ է չէ ,կամ եկեք ասեմ` որ ոչինչել այն չէ ,ինչ որ մի բան իր տեղում չէ ,չէ ամեն ինչ կա ,բայց ոչ ամենինչն է ,որ իր տեղում է .
Մոռացել եմ թե ինչպես են ապրում հասարակ ,մոռացել եմ թե ինչպես են զգում ,մոռացել եմ թե ինչպես են շնչում ,մոռացել եմ թե ինչպես են շարժվում ու առաջ գնում ,ես կանգ եմ առել ,հին մի ժամացույցի նման ,որի սլաքնները հոգնել են տկտկալուց,որի վայրկայնները այնքան են հոգնել, որ անգամ այնքա՜ն դանդաղեն շարժվում որքան տարինները ,ես կանգ առած ժամացույց եմ ,իմ սլաքնները վաղուցեն կանգնել ......

Ինձ հետ մնաց կյանքում մի անանուն ցավ ,ինձ երբեք չլքեց ,անգամ մեկ-մեկ ուժեղ գրկեց ու տաքացրեց ,անգամ մեկ -մեկ սփոփեց ու առաջ մղեց ,թվում էր թե նա իմ ժամանակն է ,իմ կյանքը ,իմ ունեցածը ,նա ինձ ստիպեց դուրս գալ կյանքից ու աշխարհից ,սովորեցրեց ժամանակից դուրս գալ ու խաղալ,սովորեցրեց, որ ցավերին ոչ դիմանում են ու ոչել պայքարում, այլ ունենում են ,սովորեցրեց ոչ թե ապրել ու մահանալ ,այլ սովորեցրեց` ստեղծել ,կյանք ստեղծել իմ ուզած ժամանակով ,ստիպեց անսահման լինել,լինել այս կամ այն ,իսկ `իսկ վերջում սովորեցրեց զգալու ու չզգալու տարբերությունը ,գիտեք երբ չեմ զգում,դա չի նշանակում ես դատարկ եմ ,չունեմ ոչինչ ,ոչ զգացում, ոչ հոգու ճիչ ,այլ երբ դատարկ եմ նշանակում է հասկանում եմ ,ահա այս ամենը նա սովորեցրեց ,ո՞վ է ասել Անանունս ցավ է ,այն որքանել որ ցավ լինի ,ցավ տալու հետ մեկ տեղ, նա կսփոփի,ցավը երբեք շատ չի ցավացնի,այլ ցավի միջոցով քեզ ,քեզ շատ բան կսովորեցնի........
Երբեմնի գեղեցիկ ունեցածս ,այսօր չկա ,գիտեսք շատեմ կորցրել ,այնքան շատ որ անհաշվելի են կորստոններս ,կորցրել եմ այնքան քուն ,ու այնքան սեր, այնքան հույս ու լույս ,անգամ կորցրել եմ ինքս ինձ ,երբեմնի ,ախ երբեմնի .
ես չեմ սոսկում ոչինչից կյանքում ,այլ վաենում եմ ,մեկ-մեկ թե սառում եմ ու չարանում եմ, դա անում եմ որ չկորցնեմ ,ախ վախենում եմ ,ցավս միայն մեկ բան չսովորեցրեց կյանքում ,չվախենալ ,նա երբեք չսովորցեց ինչպես կարելի է չվախենալ:
իրոք վախեում եմ, որ էլ կայքնում չվախենամ ,որ էլ կյանքում չզգամ ,որ լինեմ անզգա ,դատարկ ու չար ,դրանից եմ վախենում ,վախենում եմ լինել այն ինչ չկամ,ախ առանձ իմ ԱՆԱՆՈՒՆԻ ԳՈՒՑԵ ես լինեմ դատարկ ու անզգա ,տեսեք կյանքում անունուն ցավերը որքան են հոգում մեր մասին ,պաշտպանում ու սփոփում ...
Կյանքում շատ բան եմ հասկացել ,նաև երազել եմ ավելի շատին ,ցանկանցել եմ կյանքում ավելի շատ հասկանալ քան հասկանում եմ ,երազել եմ լինել ավելին քան կամ ,բայց քիչ- քիչ կյանքում ես զգում եմ ,որ չեմ մնում այն ինչ կամ ,օր -օրի ,վայրկյանը -վայրկյանի ես ուրիշ եմ դառնում ,գուցե մեծամտանում ,կամ գուցե չգիտեմ փոքրամտանում ,ախ այսպես եմ կարծում `մարդը մեծամտանալուց փոքրամտանում է ...
բարդ է անգամ այն ինչ զգում ես իրականում տալ որևէ մեկին ,անգամ թղթին ,պահ է գալիս անգամ մտորում եմ` գուցե մի օր խլեն ինձանից այն ինչ ունեմ ,ու ԱՅԴ պահին Անանուն ցավս գրկում է ինձ ,ու օրորում հասկացնելով `որ դու ուրիշ ես ,դու մնալու ես այն ինչ կաս ,եթե անգամ քեզանից խլեն քո ողջ էությունը ,դու նորից կստեղծես ինքդ քեզ,դու նորից կլինես դու ..
բարդ է իրոք հասկանալ, որ երակներիդ մեջ ցավ է հոսում ,կորստի ու դատարկության ,մեկ-մեկ ուզում ձեռքերս պատռել ,այնքան պատռել որ հանսեմ ոսկորներիս ու ցավաց ոսկորներս ջարդեն ,միայն թե էլ չզգամ ,չզգամ կորուստ կարոտով լի.......
բարդ ամեն ինչ բառերով ասել ,երանի մի գիրք լինեի ,ամեն մեկի սեղանին դրված մի գիրք ,բացելիս զգայիք թե ինչեմ զգում ,կարդալիս զգաիք թե ինչեմ լացում ,հպվելիս զգաիք թե ինչն է ցավս,երանի մի գիրք լինեի ,սովորկան մի գիրք ,լցված մտքերով ու բառերով լի,լինեի այո լինեի գիրք ,այլ ոչ թե մարմին ու հոգի......

ախ եթե անգամ գիրք լինեի թերթերս հպվեին իրար ,անվերջ կցավեին,բառերս կարտասվեին ,ախ եթե անգամ գիրքել չլինեմ ,լինեմ մի քար ,այդժամել ես կցավեի ,լինեի անգամ ծով ու ալիք ,միևնույնէ ալիքներս կտայի իրար ,ցավից կգրկեի կյանքի ափերը ,եթե լինեի անգամ անձրև ,անհդատ կգայի կթափվեի ցած ,կդատարկեի կյաքնիս ամպեր, որ էլ ցավ չզգայի ,եթե անգամ ,ախ եթե անգամ չլինելէի մեկ է կցավեի ,երան՜ի երա՜նի ցավը ամենուրեք չլիներ ,լիներ մի տեղ ,սրտիս կողքից չտարծվեր ,մնար սրտսի կողքին որպես սփոփանք ու ՍԵՐ...
ԱԽ ԻՄ ԱՆԱՆՈՒՆ..........

կյանքը գեղեցիկ է ,այնքան գեղեցիկ, որ քիչ է մնում կնության առնեմ ,գերում է ինձ ,իր հմայքով ու տեսքով ,գերում է միջև ոտներիս ու մատներիս ծայրերը ,սիրահրվել եմ ,սիրում եմ ,թե հմայվել եմ ,ես էլ չգիտեմ ,բայց այն որ նրան տեսնելիս ես գժվում եմ ու կրքոտվում եմ դա է վատը ,ախ կյանք սիրահարվել եմ,քո անձրևին ,քո շուրթերին ,քո սառը հողերին ,քո ծաղիկնների ու բույրերին ,քո ծովերին անսհաման ,քո երկնքին մաքուր ու պարզ ,քո տվածին ու չտվածին ,քեզ սիրահվել եմ ,սիրում եմ քեզ կամ հմայվել եմ .........

ինչ հասկանցա այս ամենից ,այն որ ԱՆԱՆՈՒՆԸ ցավն  է իմ ,այն որ ես տխուր չեմ ու երջանիկել չեմ ,այն որ ես կարամ լինեմ ու չլինեմ բայց և լինեմ ,այն որ կարամ սիրեմ չսիրեմ կամ ատեմ ,այն որ կարամ ապրեմ չապրեմ բայց չմեռնեմ ,ախ այս որքան բան կարող եմ ես ,ո՞վ է ասել անկարող եմ ես ,ես շատեմ կարող ,պարզապես ես վախենում եմ, վաեխնում եմ իրոք շատեմ վախենում .......



Սենյակս լցվում է նորից լռությամբ ,քամին է սկսկում պատուհաններս իրա տալ ,անձրևն է սկսկում արտասվել վրաս ,իսկ լռությունս սսկում ննջեցնել հոգիս ,ինչ ծանր է օդը ,ու գեղեցիկ ....ախ պատուհաներսել են ցավում ,անձրևսել է ցավում ,բայց երջանիկ ենք մենք կողք- կողքի..

Անառակ է կյանքս ,անառակ մի կուսություն ,մեկ տեսնում ես անկեղծ ու սիրով լի գրկում է քեզ ,մեկ տեսնում ես խաղ է անում Պոռնիկի պես ,մեկ տեսնում ես լուռ տխուր միայնակի պես լռում է ու չի խոսում ,քար լռությամբ է նա ժամանակ է սպանում ...
Բայց ամեն դեպքում կյանքը գեղեցիկ է ,նրա շուրթերը հաստեն ու հյութեղ,նրա կրծքերը մեծեն ու գունեղ,ախ նրան տիրելը ու նրան տրվելը գեղեցիկ է ,նրան սիրելն ու նրան անվերջ նայելը խենթություն է :
Իսկ ես գնամ մի ծովին ափին ,վառեմ խառույկը մենակության ,սիգարը առնեմ ատամններիս ու անվերջ նայեմ նրան ,նա մերկանում է երբ արևը մայր է մտնում,նա լողում է ծովի ալեկոծ ելևեջնների մեջ ,նա սավառնում է մեղմ զեփյուռի ու փթորկի մեջ ,գեղեցիկ է նա մերկանում ,գեղեցիկ է նա հանգստանում ու ննջում,ինջ գեղեցիկ է կյանքը ,սլացիկ ու նուրբ ,նրա ամեն մի մասն ու բուրյն խենթացնում է ,ես երջանիկ եմ ,քանզի նրան հպվում եմ ,նա իմ անառակ ու կույս գեղեցկուհին է ,որին ես ՍԻՐՈՒՄ ԵՄ ..............

3 comments:

  1. Խմբագրման կարիք ունի։ Տառասխալներն ու ուղղագրական սխալները շատ են ստողծագործության մեջ։ Եթե կարող է ավելի լավը լինել, ինչու՞ չլինի։

    ReplyDelete
  2. *Ստեղծագործության

    ReplyDelete