Լռել ....
Լռել ,չևոր միևնույն է չես հասկանա այն բառերը ,որոնք պետք է խոսեմ ....
Լռել այնքան ,միջև դու ինքդ սկսկես պահանջել խոսքեր ,բայց ես անխոս կլռեմ ,ոչինչ չեմ խոսի ,ոչ մի բառ ,դուրս չի թռչի իմ ատամներից ու շուրթերից.....
Այնքան լռել ,որ սկսես խոսել ,անիմաստ խոսել ,խոսել այնքան միջև բերանդ հոգնի ու լռես ...
Լռել ,չևոր միևնույն է ,երբեքել չես հասկանա ,այն ինչ որ պետք է ասեմ ,ու կլռեմ ,ու կլռեմ այնպես ,որ ականջներդ խլանան իմ լռության աղմուկից ,որ սիրտդ չդիմանա ,ու աչքերդ սկսեն խոսել ,լացել ,իսկ բերանդ ուժեղ գոռալ ,լռել այնքան ,որ հասկանաս ,որ այդպեսել երբեք չես հասկանա ,այն ինչ պետք է ասվեր.........
լռել ,խոր լռությամբ ,լռել ու լուռ խոսել ,լուռ արտասվել ,միայն թե լուռ ,որ անզեն աչքով անգամ ,չնկատես թե ինչպես է խոսում ցավից հոգնած ,ու կարոտից հեգնած իմ հոգին .....
չէ ,բառերը իմաստ չունեն ,բառերը ոչինչ չեն փոխում ,բառերը արժեք չունեն ,քանզի եթե
ունենային ,այդքան շատ չէին խոսի մարդիկ .....
լռել ,բայց միթ՞ե կարող եմ լռել ,միթե աչքերս կարող են լռել ,ոչ ,ոչինչ չի կարող լռել ,միայն կարող եմ բերանս փակել ու կոփել ,որ անգամ ամենանուրբ բառերը չկարողնանա դուրս գալ բերևանից ,բայց սիրտս ու հոգիս ,ինչպե՞ս լռեցնեմ ,երբ նրանք ճչում են ,գոռում ,ու խոսում ,ինչպե՞ս լռեցնեմ աչքերս ,ինչպես լռեցնեմ սիրտս.....
լռել միևնույն է ,ինչքանել որ խոսեմ ,միևնույն է ,ա՜խ միևնույն է այդպեսել չես հասկանա ,թե ինչ եմ ասում ,թե ինչեմ խոսում ,կամ թե ինչ եմ շատախոսում ......
ախր բառերը ,ախ՜ր այն բառերը ,չեն կարող նկարագրել ոչինչ ,ոչ մի բան ,ոչինչ ու ոչինչ չեն կարող նկարագրել ....
իսկ եթե իմանայիր ,թե ինչու եմ լռում ,գուցե չպահանջեիր խոսքեր ,գուցե չպահանջեիր ոչինչ ,այլ պարզապես նստեիր լուռ կողքիս ու ունկնդրեիր լռությունս ,ունկդրեիր աչքերս .....
եթե իմանայիր ու գեթ մի քանի վայրկայնում հասկանայիր թե ինչ եմ ասում ,գուցե մեղավորության զգացումից քեզ ցած գցեիր ,կամ ծնկի իջնեիր ու լուռ ներում խնդրեիր ,գուցե ներեի ,ինչ՞ իմանամ ,գամ գուցե թևերիցդ բռնեի ու վեր բարձրացնեի ,գուցե նորից ժպտայի ու համբուրեի ճակադ նուրբ ,ու հետո շուրթերդ ,կամ գուցե սառնասիրտ մի դահիճի նման կտրեի գլուխդ .
չէ ,կներեի ,բայց մի պայամանով ,որ ինձ չէիր խնդրի ,քեզ կրկին հավատալ ,անկարող եմ ջանս ,անկարող եմ հավատալ ,ներելն անգամ ուժասպառ է անում ,էլ ուր մնաց հավատալ ...
չէ ,երբեքել չես իմանա,ու չես հասկանա ,ոչինչ ,ոչ մի բառ ,անգամ լռությունս դու ունակ չես հասականալ ,այն ամենը ,ինչ ասում է հոգիս ,աչքերս ,ունակ չես ջանս............
գուցե նաև հոգնել եմ խոսելուց ,ու չհասկացվելուց ,գուցե նաև ,չգիտեմ ոչինչ ,ինչո՞ւ եմ լռում ,գուցե անգամ դու հասկանում ես թե ինչու եմ լռում,բայց չես համարձակվում լռությունս խաղտել ,չես համարձակվում այդ ներդաշնակությունը խաղտել ,գուցե լուռ այնքան գեղեցիկ եմ ,,գուցե լուռ այնքան շատ բան եմ ասում ,միթ՞ե արդյոք միթ՞ե հասկանում ես......միթ՞ե քեզ չհասկացողի դերում ես դրել ,միթ՞ե .........
չէ չես հասկանում ոչինչ ,ու լռել ,այնքան լռել որ թողնես ու հեռանաս ,որ վերցնես այն ամենը ինչ քոնե ու գնաս ,գնաս ու կորչես ,դուրս գաս իմ միջից,դուրս գաս հոգուս պատերից ,դուրս կորչես ՀՈԳԻՍ ,
այքան լռել ,որ ականջներդ սկսկեն խլանալ ,խլանալ այնքան ,որ երբ ուժեղ գոռամ ու ասեմ ,խոսեմ ,միևնույն է դա լռուություն թվա ,լռություն թվա քեզ .........
լռել ,իրոք լռել ,միևնույն է ոչ բառերս ,և ոչել լռությունս չես հասկանլու ,ոչինչ չես հասկանլու....
......
Լռել ու լռել այնքան ,որ թվա թե խոսքերն ավարտվել են ,ու ոչինչ չկա այլևս խոսելու .........
Վանիկ Հովակիմյան (Անանուն)
This comment has been removed by the author.
ReplyDelete