Thursday, 26 February 2015

Էլ երբեք....................

Երբ այլևս աշխարհում ,չլինի մաքուր ու պարզ ճանապարհ ,ես քեզ կառնեմ գիրկս ու կմագլցեմ լեռների գագաթները ,կգրկեմ նուրբ մարմինդ ,ու կնստեմ այնքան միչև կքնես ,իսկ հետո ամբողջ մարմնով կծածկեմ մարմինդ ,չեմ թողնի որ լեռների սառնությունը ներթափանցի կծկված ու փոքր քո մարմնի մեջ ,չեմ թողնի որ փոքր ու նուրբ մատերդ սառեն ,կթաքացնեմ շուրթերով ....
Բայց դու կգնաս ,գիշերվա նման  ,հենց առավոտը գա ,այլևս չես լինի ,կփնտրեմ շուրջս ,ամեն ուր ,կգոռամ ու կճճամ բարձր քո անունը ,սակայն չես լինի ,ու գիրկս նորից կլինի դատարկ ,կմնամ մենակ,միչև նորից խորաթափանց գիշերվա մեջ ,երազի նման կգաս գիրկս նորից ,կքնես անձայն ,ու նորից կգնաս լուսաբացի առաջին իսկ լույսի հետ ......
Մնա ,մնա փոքրիկ ,մնա որ մնամ ,մնա որ լինեմ ,մնա որ այդ սպասումից ես չմասնատվեմ ,չկորեմ ,մնա փոքրս ,մնա ,դատարկ չթողես գիրկս ...........


Լքվում եմ նորից ,երկար չէի լքվել ,ասես այդ ստորացնող լքումից ,արձակուրդի մեջ էի ,բայց լքված էի նորից ,լքումից լքվում եմ նորից ,ամեն մի լքումից հետո ,լքում եմ ինքս ինձ ,լքվում ու ստորանում ,այնքան ,որ երբեմն անգամ հավասարվում գետնին ,ինքս իմ առջև ,ու իմ խորհաթափանց ուրվական հոգին ,ինձ տապալված տեսնելուն պես ,գլուխը շարժում ,ու հանդիմանում ` -Չփոխվեցիր հա ,գրողի տարած ......
Նայում եմ նրան `- ,ոչինչ կանցի ,դիմացիր ու սա էլ կանցնի ,սակայն չի անցնում ,լքում եմ նորից ,լքումից լքում եմ աշխարհը ,լքումից լքում եմ ինքս ինձ ,ու ամեն պահ ,ամեն մի վարկյան ,լքում եմ ,լքում ինքս ինձ .........

Նա կմնար ,կմնար այստեղ մոտիկ ,կմնար ,ու չեր գնա ,բայց չմնաց ,չմնաց այստեղ ,գնաց ,ես չեմ ուզում իջնել այս սառը լեռներից ,չեմ ուզում զգալ աշխարհը մենակ ,չեմ ուզում ճանապարհներ ,չեմ ուզում ուրվագծած հայացքներ ,չեմ ուզում իջնել ,ուր էլ որ լինեմ ,մենությամբ եմ տառապում կրկին ,ես եմ անհասկանալի ,թե աշխարհն է անբռնելի ,ես չեմ ուզում ,բայց սա էլ կանցնի ,ու էլ երբեք ,ու էլ երբեք ,չէ ու էլ երբեք չի անցնի :
Ժամանակը կարճ է ,չէ ,ասա հա ու կբացատրեմ ինչու ,սա էլ է անցնում ,բայց մի մասնիկ անգամ ,իմ մեծ սրտի մեջ ,խրվում է ասես ,խրվում է ,ամեն անցնելուց հետո ,ինչ որ բան մնում է  չէ ....
Գիրկս դատարկ է ,չներկայութամբ քո , լքումից քո ,չէ էլ երբեք ,այս էլ կանցնի ,բայց էլ չի անցնում ,մնում է ,կիսատ բայց մնում է ....փոքրս ,մնում է ամեն մի անցածից հետո մնում  է ,կա .........

Հայացքիս մեջ ,պատմություներ լիքը ,լիքը ,պատմություներ մնացած կիսատ ,կիսատություն է ամենուր այստեղ ,մոտիկ իմ հոգին ,պատմություներ կիսատ ....
Չեմ ուզում այլևս ,էլ երբեք չեմ ուզում,կիսատ մնալ ,չեմ ուզում տառապել կիսատությունից ,չեմ ուզում հայաքիս մեջ նկատել ,չամբողջությունը ,չեմ ուզում ......
Ամեն անգամ ,ամենից հետո ,սա էլ կանցնի ,բայց ինչ-որ տեղ հոգուս մի սառը անկյունում ,անցածից հետո ,կիսատ մի բան կմնա  ,ու էլ երբեք չի անցնի:

Մնա փոքրիկ ,մնա ,քո գնալուց հետո ,չեմ ուզում ասել ` Սա էլ կանցնի ,չեմ ուզում ,ուզում եմ ,առավոտներն էլ մնաս այստեղ ,մնաս գրկիս մեջ ,քնիր ,ներում եմ լռությունդ ու քունդ ,բայց ուզում եմ մնաս միշտ ....
Այլ չգնաս ,աշխարհում իրականությունից թացանան աչքերդ ,ու գան գիշերները փակվեն իմ գրկում ,միքիչ էլ ,թող հոգնես ինձանից ,թող միքիչել չլինեմ քո խաղաղ գիրկը ,թող միքիչել ,արձակուրդ լինի ,ու դու մնաս միքիչել մնաս...........
Փոքրիկս................

No comments:

Post a Comment