Friday, 1 July 2016

Փրկիր ինձ Մար ............... 18 +



Եվ շուրջս ասես ՝մի ամբոխ է գոռում ,լռության ձայնով սատկացնում հոգիս ,ասես լռեցված մի քանի հազար ու մի կես ճիչ՝ հալածում է ինձ ,ներսից ու դրսից ...
Մաշկս տեղից պոկում կպցնում նորից ,անջատում հոգիս ,մեղմ հպումներով քնեցնում լույսս,ու ես մեռնում եմ ՝որպես բարություն ....
Փրկիր ինձ Մար ,հալածվում եմ ցավից ,մռմռում եմ մորից զրկված անմաշկ որբի պես ...Աղոթիր ինձ Մար ,ես եմ ՝Աստվածը ցավերի ,տիրակլան ու կրքերի հոգին .աղոթիր ինձ Մար ,որպես հատուցում կապույտից տրված  կանացի նման իմ ցավերի համար ....ես դուրս եմ ծնում բարությունս թաց ,որպես անարդարության ճիչը անմեղ ,ես դուրս եմ ծնում խիղճս ,որպես անարդարության կշիռը ...ես դուրս եմ հանում կապույտը մաշկից ,որպես անարադարության թուքը թքած ամենատես աչքերիդ...
Աղոթիր ինձ Մար .որպես հատուցում ,քո տված ցավերին ...աղոթիր ,որ հռճվեմ հաղթանակից պարտված ..աղոթիր ինձ  Մար ,չէ որ ծնում եմ կապույտս ծանրացած ...
Ծախված եմ Մար ,ինքս իմ խորքին ...իմ խորքը դաժան հռճվանքի նման ,սև է ինչպես սատանան,և կապույտ է ինչպես Աստվածների երկինքը լույս..և անմեղ է ինչպես հրեշտակը մաքուր ,ու կեղտոտ է ինչպես սևն է հավաքում չորս ու բոլոր կեխտերն աշխարհի...ես մեղք է Մար ,փրկիր ինձ Մար .....գրկիր ինձ Մար ....


Եվ ես մեռնում եմ ,մեռնում եմ անվերջ..մեռնում եմ նույն նման ,ինչպես երկինքն է տանուլ տալիս ամպերը սև....ինչպես սուտն է գրկում անկեղծը մաքուր ,ինչպես մահն է սպանում անմեղին մաքուր .ինչպես սևն է գրկում աշխարհը ....
ես մեռնում եմ ,ու որդերի նման հավաքվում են ի շուրջս ,ու ծնկի գալիս .ինչպես մեռնում է Աստված մարդու հալածված խղճերի մեջ ....
ես փթում եմ .մարդկային մարմնի նման ,փթում եմ ՝ քանզի սպանել են կիրքս ,սերս ..ներարկել ինձ ցավը սև...ու ես վառվում եմ ,չէ դժողքի նման չէ ,այլ ներսից եմ վառվում ,ինչպես վառվում է աշխարհը խորքից ...
Ես եմ ցավերի Աստվածը անմեղ ...ես եմ մեռած ու զարթնող կրքերի տերը .որովհետև իմն է աշխարհը ցավի ,ու իմն է կիրքը աշխարհի ....
եվ չկա լոկ սեր ,ու ոչ էլ լույս..ես եմ մութը ,բայց ոչ չար..ես եմ լույսը ,բայց և ոչ բարին ...
ես եմ մաքուրը .բայց և ոչ ՍՈՒՐԲԸ .....
Ինջ կապույտից հալածեցին ....ինձ տվեցին լույսը ,բայց լույսի խորքում ցավը թաղված ...ինձ տվեցին հույսը ,բայց և խորքում հույսի ,ինձ ներարկեցին տառապանքս ....և որ մեղքիս համար ...Ախ Մար աղոթիր ինձ ... չէ որ ես եմ ....միջին Սատատաների ու Հրեշտակների....
Բայց և պարտվեցի չարին ,որովհետև փրկեցի բարությունս ....
և պարտվեցին լույսին ,որովհետև տրվեցի չարին .......
Եվ ինձ սիրողները կատեն ինձ ,որովհետև սևս շողում է ինչպես հրեշտակը լույսին ....
Եվ ինձ կատեն ,որովհետև ես եմ Ցավը ....
Բայց ինձ կաղոթեն ...որովհետև ես եմ ՍԵՐԸ....


_______________________________________________________________________________

Ու ես մեռնում եմ ...մեռնում եմ նորից ու նորից ,անվերջ ու դարձյալ ...մեռնում եմ ,որովհետև ինձ մոռցավ Կապույտը .....երբ ես խնդրում էի մաքուր լույսը ....
մեռնում եմ և նաև չարից սև ...որը ինձ մոռացավ ,երբ ես խնդրում էի սպանել իմ բարությունը ...
Փրկիր ինձ Մար ,փթախտից այս ...ես փթում եմ....կապույտից տրված լացից ,ու չարից տրված չորությունից ....
Փրկիր ինձ Մար ....գրկիր ինձ Մար ....Մեղք եմ ....ու մեղավոր ,որ անմեղ եմ ...
Մեղավոր եմ Մար ....բայց աղոթիր ինձ ,որովհետև ես եմ Ցավը ,ցավի Աստվածը....Աստվածներն ու Սատաներն թող վկա ,ես եմ  ցավը ու կիրքը աշխարհիս ....
ու իմն է արքայությունը ու զորությունը ,բայց ոչ փառքը Հավիտենական  .....

Փրկիր ինձ մար ....մեռնում եմ անվերջ............

No comments:

Post a Comment