Thursday, 23 June 2016

Հատված Սառը Քամիներ գրքի առաջին գլխից ........




Ամենասքանչելի բանը կյանքում դա խաղաղությունն է ,մի բան որը քեզ ստիպում է իսկապես ապրել ,զգալ ինքդ քո շունչը ,զգալ հանգստությունը :
Այդ սքանչելի խաղաղությունը մի բնություն է նստած մեր մեջ ,մի տեղ որտեղ ,երբեք չես հոգնում դիմավորել ու ճանապարհել մայրամուտն ու լուսաբացը :
Բայց կյանքը պատերազմ է ,պատերազմ որից հետո այլևս ուժ չես գտնում խաղաղությունը վայելելու համար ,այլևս տեղ չունես ներսդ խաղաղ ու սքանչելի պահերը տեղավորելու համար :
Կյանքը դա իրոք հսկա պատերազմ է ,պատերազմ որը երբևէ ոչ ոք ի վիճակի չէ հաղթահարել .պատերզմ որի վերջում մնում է միայն մեռնելը ,ու այդպեսել ոչ ոք չի կարողանում հասկանալ ,թե հանուն ինչի էր ապրում ,ու հանուն ինչի մահացավ :
Պատերազմ ,որտեղ միայն ու միայն կորցնում ես ,իսկ վերջումել՝ ինքդ քեզ ........

Մարդիկ կորցնում են անվերջ ,և դա վիճակված է մարդկանց .
Կորցնում են ՝ սեփականություներ,գումարները ,հարզատ մարդկանց ,բայց ոչ ոք այդպեսել չհասկացավ,որ ՝ ամենադաժան կորուստը դա սեփական Ես-ի կորուստն է .
Մենք շատ լավ գիտենք ,որ ի վերջո մի օր մեռնելու ենք ,դրա մասին անգամ գիտեն հիմարներն ու խելագարները ,բայց պատերազմում են ապրելու համար ,պատերազմում են ունենալու համար ,պատերազմում են ոչինչ տանուլ չտալու համար ......
Խելագարները վախենում են կորցնել ՝իրենց սիրելի խաղալիքը ,հարուստները վախենում են կորցնելը ՝սեփական ու շքեղ սեփականությունները ,ազքատները վախենում են կորցնել ՝ վաղվա հասանելիք հացը .իսկ ին՞չ  են վախենում կորցնել նրանք ,ովքեր պարզապես ոչինչ չունեն կորցնելու ....


Նոյեմբերի 3 2016 ,ժամը 13:00 `  .Դուբլին ՝Բժշկագիտության արքայական ակադեմիա.
_______________________________________________________________________________

-Ուշանու՛մ եք Վեն
-Քնած էի Մնացել ,երեկ առավոտյան վերադարձել եմ Միացյալ Նահանգներից ,ու բավականին երկար ու խորը քնի մեջ եմ մնացել...Սկսեն՞ք Բժիշկ
-Վեն ինձ հասած տեղեկութուների համաձայն դուք հոգեբան եք ,դա այդպե՞ս է
-Այո իմ մասնագիտություներից մեկը դա հոգեբանությունն է
-Ինչո՞ւ եք դիմել ինձ ,ես այդքանել հայտնի հոգեբան չեմ ձեր հարուստ ու արքայականին վայել շրջանակներում
-Հենց դա է ձեզ փրկում այս հարցում
-Ինչևէ .Ես միջև ձեր ժամանաելը բավականին մեծ տեղեկություներ եմ հավաքել ձեր կյանքի ,ու ձեր անձնական կյանքի վերաբերյալ .
-Դա ոչինչ չի նշանակում ,դուք ընդամենը տեղեկություներ եք հավաքել տարբեր մարդկանցից ,ովքեր առհասարակ կյանքում ինձ չեն հանդիպել
-Բրիտանիայի արքայական տան արխիվներում պահվում է ձեր մանկությանը վերաբերվող փասթաթխթեր ,ին՞չ կապ ունեք արքայական ընտանիքի հետ.
-Դու լրագրությամբ եք զբաղվու՞մ .
- Չէ Վեն ,ես գիտեմ ձեր կապի մասին ,բայց ցանկանում եմ ձեզանից լսել .
-Դա իմ անձնական կյանքին վերաբերող տեղեկություն է ,որը ես ցավոք չեմ կարող ձեզ պատմել .եկեք դրանից չխոսենք
-Դուք պետք է մաքսիմալ անկեղծ լինեք Վեն ..
-Բայց ես ձեզ չեմ խաբում ,ճշմարտությունը չասել ՝դա դեռ չի նշանակում ,որ ես անկեղծ չեմ ձեզ հետ բժիշկ .
-Ինչևէ ..
-Գրողը տանի Բժիշկ ,ես համբերությունս չեմ կարողանում զսպել ,դուք այնպես եք հարցերը ուղում ,որ ինձ թվում է թե ՝ ես վաղարժամ մահվան մեջ եմ ,ու վերջին հարցազրույցս եմ տալիս ինչ-որ լրագրողի ,ով բավականին մեծ գումարներ է աշխատելու իմ կյանքը հրապարկելու համար ..
-Հանգստացեք Վեն ,ես գուշակ չեմ `որ կարողանամ գուշակել ձեր անցյալն ու ապագան ,ես պետք է կարողանամ ձեզ օգնել ,միայն ձեզ ճանաչելուց հետո :
-Ես ոչ մի փասթաթուխթ չունեմ Արքայական արխիվներում ,դա ընդամենը խոսակցություներ են .առհասարակ իմ մանկությանս վերաբերվող բոլոր փասթաթխթերը իմ ուղեղի մեջ են ...
-Ինչո՞ւ զրույցի սկզբում ասացիք ՝,որ չեք կարող պատմել ձեր կապերի մասին ,քանի որ դրանք խիստ անձնական են ..
-Կապերի մասն է խիստ անձնական ,ես նկատի չունեի փասթխթերը բժիշկ ,ես նկատի ունեի կապերը արքայական ընտանիքի հետ ...
-Տեր Աստված Վեն ,ոչ ոքի համար գաղտնիք չէ ,որ այս դարում ու այս ժամանակահատվածում ,դուք համարվում եք աշխարհի ամենազդեցիկ մարդը ,ու ոչ թե ասում են դրա մասին ,այլ դա խիստ երևում է ...ձեր քաղաքական հայացքներն արդեն խոսում են ,որ դուք մեծ կապ ունեք աշխարհում կատարվող ցանկացած մեծ իրադարցության հետ ,դա կլինի քաղաքական ,թե այլ ոլորտում..և դա դուք չեք կարող հերքել ,որովհետև դա պարզ երևում է ..
Միթ՞ե դուք չեք վախենում Վեն Մաքելվին
-Ինչից պետք է Վեխանամ .
-2013 թվականին աշնանը ,Բրիտանական թայմսը գրում էր ՝ Միցյալ Նահանգների ամենազդեցիկ կին քաղաքական գործչի ՝Ջորդան Սմիթի դեմ մահափորց է կատարվել ,հենց նրա տանը ..Հաջորդ օրը Թայմսը գրում է ՝ Ջորդան Սմիթի դեմ մահափորձ կատարվելու մեջ կասկածվում է ՝Աննա Ադամսը ,ով հանդիսանում է Վեն Մաքելվինի աջ ձեռքը ,նույն օրը պարեբերականը գրում է ՝ Վեն Մաքելվինը ձեռք է բերել իր կորցրած՝ երեք Ամերիկյան ռազմական բազաները ,երեկոյան Բրիտանական Թայմսը գրում է ՝ Վեն Մաքելվինը հանդիպել է Ջորդան Սմիթի հետ ,իր առանձնատանը ,իսկ մի քանի ժամ անց հրապարակվում է ՝ Վեն Մաքելվինը բացի իր երեք ռազմական բազաներից ,Միցյալ նահանգներում ձեռք է բերում ևս երեք բազաներ ,որոնք պատկանում էին Ջորդան  Սմիթի ամուսնուն ՝ Մարթին Սմիթին ...մեկ տարի անց Վաշինգթոն թայմսը գրում է ՝ Մարթին Սմիթը ինքնասպանություն է գործել  ,նրա առանձնատանը գտել են ՝ թուղթ ,որի գրեթե ամբողջական մեծ մասը վառված է ,միայն թխթի մեջ երևում է այս գրվածը ՝ Վեն Մաքելվին ,ես երբեմն ատում եմ քեզ ,իսկ երբեմն սիրում ......
Վեն Մարթին՞ը սիրում էր ձեզ ...Ինչո՞ւ այս հաջորդականությունը բավականին համահունչ է իրար ..;
-Մարթին Սմիթի հետ ես սիրային կապ եմ ունեցել .Երբ հանդիպեցի Ջորդան Սմիթի հետ ,ես չէի քնարկում իմ ռազմական բազաները ,ես փորձում էի Ջորդան Սմիթի հետ խոսել իմ ու Մարթինի կապի մասին ...Մեկ տարի անց ,երբ ես արդեն խզել էի իմ բոլոր թե ՝անձնական և թե գործնական կապերը Մարթինի հետ ,նա զանգահարեց ինձ ու սպառնաց՝ եթե չհանդիպեմ նրան ,նա իր կյանքին վերջ կտա ..
-Չհանդիպեցի՞ք նրան Վեն
-Ոչ Բժիշկ ,հարջոդ օրը առավոտյան ինքը՝ Ջորդանը զանգահարեց ինձ ու ասաց որ Մարթինը ինքնասպանություն է գործել .
-Ինչպե՞ս այդ պահին ձեզ զգացիք Վեն
-Առանձնապես դա ինձ չհուզեց . Ջորդանին հեռախոսազրույցում ցավակցական խոսքեր ասացի ,բայց առանձնապես ես ոչինչ չէի զգում .
-Կապ ունե՞ք Մարթինի կնոջ հետ՝ Մաքլեվին
-Չգիտեմ ,եթե դա կարելի է կապ ասել ,նրա հետ վերջին անգամ զրուցել եմ Սմիթի մահվան երկրորդ տարելիցի ժամանակ .
-Իսկ մինչ այդ ,դուք ին՞չ էիք զգում Մարթին  Սմիթին տեսնելիս ՝ Մաքելվին
-Ես չեմ սիրել Մարթինին
-Իս՞կ նա ձեզ
-Նա խելագարվում էր ինձ համար ....
-Ինչո՞ւ սպանեցիք նրան Մաքելվին...Դուք խաբում եք ինձ ,նա ինքնասպանություն չի գործել ,նրան սպանել .
-Ինչո՞ւ եք մտածում ,թե ես ձեզ խաբում եմ
-Ձեր առաջին հրապարակած գրքից ..
-Ես իմ առաջին հրապարակած գրքի միայն տասը գրքերում եմ իմ անձնական կյանքի բոլոր գաղտնիքները զետեղել ,ու այդ տաս գիրքը բավականին թանկ են վաճառվել ,մնացած գրքերի գնին համեմատ ..Չեմ կարծում ,որ դուք այն ձեռք եք բերել Բժիշկ ..
-Ձեռք եմ բերել Մաքելվին ,ու չեմ փոշմանել որ իմ ամբողջ կարողություն եմ ծախսել այդ գիրքը ունենալու համար ...Հենց այդ գրքում էր ,որ իքնենրդ էիք ասում ՝ Որ Մարթին Սմիթին սիրում եք ,և հենց դուք եք նրան սպանել ...ոչինչ մի թաքցրեք ,ես ձեր գիրքը անգիր գիտեմ ..
Նորից եմ հարցնում Մաքելվին ՝ Չեք վախենում միթ՞ե
-Իսկ ես նորից եմ հարցնում Բժիշկ ,ինչի՞ց
-Ջորդան Սմիթը այն տաս հաջողակներից է ,ով ձեռք է բերել ,ձեր գրքի այն տաս օրինակը ,որը դուք բավականին թանկ եք վաճառել ....
-Որտեղի՞ց գիտեք
-Երեկ երեկոյան մինչ դուք քնած էիք ,Ջորդան Սմիթը այստեղ էր ՝ինձ մոտ .

Մաքելվինը սկսկեց անհասկանալի շարժումներ անել ,նրա երեսի գույն դեղնացավ ...սկսեց քայլել դեպի պատուհանը ,բաց արեց պատուհանը ու ամբողջ մարմնով հենվեց պատուհանագոնքին ,սկսեց հազել ...ապա վառեց ծխախոտը ...

-Ծխու՞մ եք ՎԵն
-Այո Բժիշկ
-Ինչո՞ւ
-Ինչ իմանամ ,ես ինչ իմանամ ինչու եմ ծխում ,գուցե այդպես մի պահ փորձում եմ նմնավել ու ձևանալ այն մարդկանց ովքեր գեղեցիկ են ծխում ։ Կամել ընդամենը .....պետք չէ նման հարց տալ ՚դա վիրավորական է ։
-Ես բժիշկեմ ,ու դրա իրավունքը ունեմ
-Դուք իրավունք չունեք ,մարդկանց դրդել ,որ նրանք դադարեն անել այն ինչ սիրում են ։
-Դա սպանում է
-Դուք նույնպես սպանում եք
-Ինչ եք անիմաստ խոսում
-Ձեզ թվում է թե մարդկանց կյանքն եք փրկում ,միջդեռ նրանք չեն ապրում ու վայելում ,որովհետև ամբողջ կյանքը ստիպված այս սոսկալի պատերի ներսում են անցկացնում ,դուք փրկում եք նրանց կյանքը իհարկե ,բայց սպանում եք նրանց ապրելու իրավունքը ..
-Համաձայն չեմ ձեզ հետ
-Խնդիրը սա է Բժիշկ ,մեզ թվում է թե դժվարը մեռնելն է ,բայց մենք հիմարներս այդպեսել չհասկացանք ,որ ամենից դժվարը ապրելն է ,ու թքած որ մի օր մեռնելու ենք ,կարևորը անելն է այն ,ինչը իսկապես սիրում ես ,վերջապես կյանքը առանձ այնել կարճ է .....
-Վեն դուք անում եք այն ինչ սիրում եք ,ու դուք եք սպանում աշխարհը հավատացեք ,որովհետև անում եք այն ամենը ինչ սիրում եք ...
Մոռանալով ,որ այս աշխարհում շատ -շատ բաներ ձեզանից են կախված .
Ինձ թվում է ,դուք դեռ չեք էլ հասկացել ձեր իսկ ձեռքբերումների լրջությունը..
-Դուք ինձ չեք ճանաչում բժիշկ .իմ գրքերը կարդալը բավականին քիչ է ,ինձ հասկանալու համար ....
-Հիշեք Վեն ,այս կյանքում միայն դուք չէ որ լավ եք խաղում ,մի թերագնահատեք մարդկանց ,ինչ իմնաք ,գուցե պատահաբար մի -օր ձեզ տապալեն ...
-Գուցե ,բայց ոչ մարդը ..
-Ինչո՞ւ  ձեզ մարդ միթե չեք համարում ,միթե դուք դեռ վստահեք ,թե դուք Աստվածային կերպար եք ,Աստվածը հենց .
-Այո վստահ եմ
-Սխալվում եք
-Ես այնքան եմ տապալվել կյանքում ու կանգնել ,որ ես արդեն ամեն ինչում եմ վստահ ,ու դրա իրավունքը ունեմ Բժիշկ .
-Դուք շատ բաների իրավունքը ունեք ,բայց դա ձեզ չի փրկում
-Ես չեմ փրկվել ,դրա համարել շատ բաների իրավունքը ունեմ
....ես պետք է գնամ
-Ու՞ր Մաքելվին
-Բրեյ
-Տուն եք վերադառնու՞մ
-Այո ,ես ձեզ կվարձեմ .շաբաթվա մեջ վեց օր կայցելեք ինձ Բժիշկ
-Փաստորեն արդարացրեցի ինձ Մաքելվին
-Փաստորեն այո ....

Վեն Մաքելվին գնաց ...Ուրախութայնս չափ չկար ,չէ-որ վերջապես հնարավորություն ունեի խոսել ու մոտիկ գտնվել նրան ...ես սիրում եմ նրան ,գրքերի միջից ,գրքերի մեջ ,բայց այսօրը հասկացա ,որ ես պարզապես ավելին եմ սիրում ,քան մինչ այդ սիրել էի ....
Մեկ շաբաթից հետո ամբողջ մի հավերժություն ,կլինեի նրա Բրեյի առանձնատանը ,մտածել եմ ՝ կգա մի օր ,երբ ես նրան կհամբուրեմ ,անգամ այդ օրը ծրագրել եմ ...
Չէ որ նա իրոք Աստվածային է ,Աստվածը հենց ...........




Հեղինակային իրավունքները պատկանում են Վանիկ Հովակիմյանին ,հատվածը մեջբերված է Հեղինակի `Սառը Քամիներ գրքից ....







No comments:

Post a Comment