Վեն Մաքելվին ՝ Սառը քամիներ
-Դու երբև՞է մտածել ես ,որ սպանում ես նրանց ովքեր ուշադիր նայում են աչքերիդ մեջ.
-Հ՛ա ,դա ինձ ուրախացնում է ,բայց ո՛չ այսօր.Լսու՞մ ես փողոցում ինչ է կատարվում .
-Չե՞ս հոգնել
-Զգացվու՞մ է
-Մի տեսակ մեր զրույցները կարճացել են
-Մի տեսակ մեր լռություներն են շատացել
-Ես հենց դա նկատի ունեի
-Ասում են ՝ երբեմն պարզապես խոսելու ոչինչ չկա ,իսկ երբեմն էլ պատահում են մարդիկ ,ում հետ լռելը գեղեցիկ է .
-Ին՞չ ես ուզում դրանով ասել Վեն .
-Ես հոգնել եմ քեզանից
-Ծիծաղելի չ՛է
-Բայց ես չեմ ծաղրում
-Վեն ակնարկում ես ,ինչ-որ բան .
-Այ՜ո
-Ին՞չ
-Երբ փոքր էի ,միշտ ամանչում էի մարդկանց ասել այն ամենը ինչ զգում եմ ,կարծում էի թե դա նրանց ցավ կպատճառի .ու պատճառում էր ,բայց ես ամոթ էի զգում ,մի տեսակ խանգարվում էր հանգստությունս ,մտածմունքներս քարանում էին ,ամբողջովին կենտրոնանում էի ինքս ինձ վատաբանելու մեջ ...
Իսկ հիմա ,երբ լիովին կորցրել եմ խիղճս ,ասում եմ ՝ այն ինչ իրոք զգում եմ .
Գիտես ցավալին այն է՝ ,որ մարդիկ տանջվում են ճշմարտությունից ,անկեղծությունից ..
Դու հիմա դողում ես ,բայց դա ոչինչ չի նշանակում ինձ համար ,դու դողում ես ,որովհետև լսում ես ճիշտը .ու ճիշտը քեզ տանջում է ..բայց փոխարենը ես հանգիստ եմ հավատ՛ա ,փոխարենը չեմ ստում .Լիովին անկեղծ եմ .
-Լուսաբացին մնացել է ,ընդամենը՝ մեկ ու կես ժամ Վեն
-Գրողը տանի ,ես չեմ քնել ուղիղ երեք ՝ու կես օր ..իսկ դեռ առավոտնել պետք է մեկնեմ Չիկագո ..
-Գնալո՞ւ ես
Նա աչքերը չռեց վրաս ,ձայնի մեջ այնքան տխուր ելևեջներ կային ...ասես նրա մարմինց այդ պահին պոկվում էր հսկայական մի խաղաղություն ,ասես մատերը դողում էին ոչ թե ճշմարտությունից ,այլ կորստի ինչ-որ զգացումից ,մարմինը անշարժ էր ,ասես ինչ-որ տեղ մահացել էր ,բայց նրան մոռացել էին թաղել ...արցունքները չէր հասցնում մաքրել ,վերնաշապիկի թևերը ամբողջովին թրջվել էին ..ամեն կերպ փորձում էր իրեն ձիգ պահել ,ասես ցասումից ու կորստի զայրույթից ինքն իրեն ուզում էր գցել գետնին ,շուրթերը մռմռում էին ,ամեն կերպ ինքն իրեն հետ, փորձում էր խոսել ,պարզաբանել ...վերցնել իրականությունը ,հասկանալ ,ըմբռնել..բայց չէր կարողանում ,նա այդ պահին մի այլ վիճակի մեջ էր ...
Չէր կարողանում խոսել ,տրամաբանել ...զրկվել էր ասես ապրելու բոլոր հնարավորություներից ,ու ապրելու բոլոր միջոցներից ...ասես մեկ առ մեկ պոկվում էին նրա մազերը ,մեկ առ մեկ ջարդվում ոսկորները ...
Ինձ չկորցնելու համար պատրաստեր ՝պառկել սատանայի տակը ,անիծեր Աստծուն ,մեղքեր վերցնել .միայն թե չգնաի ...
Պատրաստ էր մեռնել ,միայն թե չապռել ու չզգար այդ պահը ....
-Գնալո՞ւ ես Վեն ,քեզ հետ եմ ,ձայն հանի՛ր ,խոսի՛ր Աստված իմ .
Ես ոչինչ չէի խոսում ,առհասարակ ոչինչ չէի զգում .ասես աչքերիս առաջ մի հսկա ավերում էր ,ասես աչքերիս առաջ մի հսկա ծով զրկվում էր ջրերից ,մի հսկա խորություն լցվում էր հողով ,ասես աչքերիս առաջ մի ամբողջ մարդկային խորը ու տառապալից տապալում էր ,հսկայական մի պատերազմ ,ինձ տանուլ չտալու համար ...նա ամբողջովին կռվում էր ինքն իր հետ ,փորձում պահի տակ ՝հարմարվել ,իսկ պահի տակել մեռնում էր կորստից ...
Մոտեցավ ,ուղիղ չէր կարողանում քայլել ,մի ամբողջ ուժ ասես պոկվել էր նրա մկաներից ,պոկվել էր կամքը …առհասարակ նա նման էր սփրտնած ու հիվանդ մի թմրամոլի ,որը ամեն կերպ ուզում էր հասնել ինձ ,ու նորից վերականգնել իր էությունը …
մոտեցավ .ես անշարժ նստած ծխում էի ,հայաքս թեքված էր պատուհաներին ,մեկ րոպե՝ ու լուսաբացը կբացվեր ,մռայլ ,անձրևոտ ու սառը …
Մոտեցավ գլուխը դրեց ուսերիս ,սառը մատերով շոյում էր վիզս ,պահի տակ համբուրում էր գլուխս .հազում էր ծխախոտի ծխից ,որը տարածվել էր ամբողջ տան մեջ ..ես իսկապես ոչինչ չէի զգում…ասես ուսերիս հենված էր ընդամենը բեռ ….
Լուսաբացը բացվեց ...նա քնել էր ուսերիս վրա ,բայց սառն էր մարմինը ,անգամ ինձ մի պահ թվաց թե մեռել է ,սակայան չէ ...անգամ քնած ժամանակ ձեռքերը դողում էին ...
Նրան տեղավորեցի ,մի կերպ պոկելով նրան ինձնից ,տեղավորեցի ննջարանում ....երբ ուզում էի դուրս գալ ՝մի պահ կարոտեցի նրան ,նա այնքան գեղեցիկ էր քնած ...նա մեղք չուներ ,որ ես աշխարհիս վրա գտնվող ամենաեսասեր ու սառը մարդն եմ ...
Առավոտյան արդեն Չիկագոյում էի ,բայց կարոտում էի Տունը ,ու խաղաղությունը ,իսկ նրան մեկ-մեկ էի կարոտում ....
Հեղինակային իրավունքները պատկանում են Վանիկ Հովակիմյանին ,հատվածը մեջբերված է Հեղինակի `Սառը Քամիներ գրքից ....
No comments:
Post a Comment