Thursday 16 November 2017

Գրեթե Կապույտ 18+



և ձեռքեր 
ամեն մի հպումից 
անջատվող նյարդներ...... 
և ինչ-որ մեկը մերկ փռված բազմոցին 
օդը հոտ ունի 
և այն մարմնահոտ է 
օդը գույն ունի 
և այն գրեթե կապույտ է 
և ինչ-որ մեկը ծխում է 
ինչ-որ մեկը նույնպես ծխում է 
դողացող ձեռքեր 
չռված ու լայն բացված բիբեր 
ցույց տուր նորից այն ժամացույցը 
որի սլաքները քարանում եմ 
երբ անկողինը թրջվում է ...
և կիսամերկ հոգիներ 
հագուստներ փռված հատակին 
և ինչ-որ մեկը ծխում է 
ինչ-որ մեկի մարմնիը գրկած
և կիրքը խրված կոկորդում 
ինչ-որ մեկի ձեռքերը սահում են 
ինչ-որ մեկի որովային 
և անջատվում է ինչ-որ մեկը 
ինչ-որ մեկին կպած 
անջատվում է աշխարհից ՜ 
սրբեր սրբեր ՜լացակումած 
պատին ծեփնված Մարիամը 
և մոմեր 
չվառված հանուն աղոթքների 
գրեթե կապույտ քո հոգին 
և գրեթե հողագույն քո մազերը 
և քո ձեռքերը հանուն ազատության ...
բացվող տաբատներ 
քանդվող հոգիներ 
և ծնկի իջնող հզորագույն ինքնություն 
հպարտություն ցխված պատին 
ու լղոզված պատուհաններին 
տեսարաններ 
կինոներ  կիսամերկ 
ի բաց երկնքին 
և ձայներ ՜ ձայներ ՜ 
ծիծաղներ ու նուրբ
ինչ-որ մեկը 
ինչ-որ մյուսին 
ու գրեթե կապույտ ....
ցույց տուր այն ժամացույցը  
որի սլաքները կանգ են առնում 
երբ անկողինը չի կսիվում քեզ հետ 
այլ ամբողջանում է գիշերը անկողնում...

ինչ-որ մեկը ծխում է 
ինչ-որ մեկին 

բանտարկված 
վանդակի մեջ 
և վանդակ դրված քաղաքի սրտում 
պատուհանից դուրս 
համակարգ 
օրենքներ 
վառող ջահեր 
և գոռոցներ 
սրբեր լացող 
ներսից քանդված ինքնություններ 
և պաստառներ 
և տվեք ինձ այն բաժակը 
որ կիսալիքն է 
և ես հարբում եմ ՜ 
և քո համն ունի 
և քո այն օծանելիքը 
և քո մարմինը
և քո մատերը 
հողագույն մազեր 
ես թույն եմ խմում 
ու կորցնում եմ համակարգը 
ես թույն եմ խմում 
ու վառվում են օրենքները 
ես թույն եմ խմում 
ու սիրտս թրթռում է 
ես թույն եմ խմում 
ու կորցնում եմ աղոթքները .....

թույլ տուր կործանումը 
թույլ տուր գողանամ մատերդ 
շնչեմ մարմինդ 
կրծքավանդակդ իբրև լեռներ 
որովայնդ կանաչ հովիտներ 
վիզդ ՜ 
ինչպես ծովեր 
և աչքերդ ինչպես երկինք 
սավառնում եմ ՜ 
կիսամերկ հոգիդ 
և մերկ մարմինդ 
և իմն է արքայությունը և զորությունը 
և քոնն է փառքը 
փառքը այն որը ես եմ 

և աղոթքներ հազար անգամ չարտաբերված 
և ցույց տուր այն ժամացույցը 
որի սլաքենրը կանգ են առնում 
երբ անկողինը թրջվում է կրքից 

և ինչ-որ մեկը լուսաբացին 
փռված բազմոցին կիսանջատված 
կիսամերկ 
բացված վերնաշապիկներ 
կիսաբացված տաբատներ 
և հոգիներ 
հոգիներ գրեթե կապույտ 

լուսաբացեր 
որ հոտ ունեն 
և գույն 
դրանք քեզ են նման 
այն օրվանից ի վերջ 
երբ կիսաքուն 
տենդում էին կրքից 
տնքում էինք կրքից 

և վանդակի մեջ 
վանդակից դուրս համակարգ 
ջարդված հոգիներ 
և կիրքը ամենուր է 
վանդակի մեջ 
վանդակից դուրս ....

և մի ցանեք նրա օծանելիքը 
ես ասում եմ ՝ 
ձեր վզին չի սազում նրա հոտը ....

այսքանը սիրելիս ՜ ................







1 comment:

  1. Չգիտեմ ի՞նչու, բայց ես սիրահարված եմ քո գրածներին, Վեն ~ Ամեն անգամ կարդում եմ, ու ինքս ընկնում եմ խորը մտածմունքների մեջ: Չդադարե՛ս գրել, խնդրում եմ ♥

    ReplyDelete