Ես հոգնել եմ . կյանքը աստիճանաբար նմանվում է ՝նեղ ու նեղլիկ միջանցքի ,նեղ մի արահետի .Այլևս չեմ զգում սեփական, ու անկրկնելի իմ ազատությունը .ազատությունս նմանվում է՝ մենակությա՜ն .....
Հոգնել եմ. չ՛է սովորականի նման չէ ,ու ոչ էլ բառացի : Հոգնել եմ նույն շուրջը ծեծվելուց ,ընկճվելուց ,հեգնելուց .հոգնել եմ սրամտելուց ու բացատրելուց .հոգնել եմ նույնանման բառերը կրկնելուց ,դա` սպանում է ինձ ,նույնքան որքան ջուրն է սպանում կրակը .կրակը, որ չպտի մարի .կրակը, որ պիտի մնա ....
Բայց առհելի այս մենակության, ու առհելի այս գահվիժող ժամանակի մեջ ՝ ես կանգնած եմ .ես չեմ ընկնում ,ասես հոգիս պինդ գրկել է ոսկորներս ,ասես երկաներս կապել են ինձ ՝ ինձ հետ .
Ես սիրում եմ ավերումը .դա մաքրում է երակներս ՝ քո ներկայությունից ,քո հոտի զգացումից ,քեզ ճանաչելու արատից ...
Ու ես հիվան՛դ եմ ,ասես հսկայական մի ուռուցքի պես ՝ցնցում ես գլուխս ,վառում մկաներս ,զրկում քիչ-քիչ ինձ պատկանող ու ինձ տրված հազարավոր զգայարաներից ...
Ինձ տրված կյանքում ,խցկվել ես կյանքիս մեջ ,ու ոտքից գլուխ տեղավորվել խորը ,այնքա՛ն խորը ,որ կամքս անգամ չի ձգվում այդքան երկար ,քեզ դուրս շպրտելու ու քեզ վանելու համար ...
Ես ուզում եմ մոռանալ քեզ ,ապա չեմ ուզում ...բայց ուղեղս պտի որ, քեզ քո մեղքերի համար դատապարտի ,՝ցմահ դատապարտի մոռացության ...
Իսկ սիրտս չզգա քո այդքան մեղավոր ,բայց և այդքան հաճելի ու ճանաչելի ,ու ծանոթ ....
Չ՛է ես քեզ չեմ ճանաչում...ու դա է քո մեղքը...
դու որ հեգնել ես թաքուն ,հեգնել ես մթի մեջ ,լուսավոր ու անմեղ իմ կրքի առաջ ,մեղք ես փռել ,սուտ ես երերացել ՝իմ գրկի մեջ ,ու իմ մեջ ...դու հեգնել ես ,դու սպանել ես թաքուն ,դու ինձ սպանել ես սակայն չես թաղել ...բայց ես քեզ տիրել եմ ,մաքուր ու կապույտ ,դու ինձ տրվել ես կեղտոտ ու գորշ ....դու ինձ կեղծի ու անկեղծի մեջ խաբել ես ՍՐՈՒՆ՛Ս .....
դու թողել ես ինձ ...գնացել ես ,այնքան հեռու ,այնքան հեռու ու մոտիկ ...
Չ՛է ես քեզ ատում եմ ,ու հոգնել եմ շատ .
դու եղանակի նման խցկվում ես օդիս ամեն մի շնչառության ,ու արտաշնչի մեջ ....ու ես քեզ դեռ շնչում եմ ,արտաշնչում ,հուսալով՝ որ մի օր կխեղդվեմ այդ օդից ,քո օդից ,որ դեռ շուրջս է ,որ դեռ շնչում եմ ...
Ես հիվանդ եմ հասկանու՞մ ես ...անբուժելի,խոցելի ,տկար...
որովհետև քո քայլերին պաշտելով ,ես երերացի իմ քայլերի մեջ ...
քո խոսքերին ուշադիր սիրելով ,ես կմկմացի իմ խոսքերի մեջ ...
քո լռության մեջ խաղաղվելով ,ես խեղդվեցի իմ լռության մեջ ....
քո սեփական աշարհի մեջ տեղավորվելով ,ես մենակությանս մեջ թաղվեցի ..
քո արևից տաքանլով ,ես իմ արևը վառեցի ....
դու գնացիր ...ու ես քանդվեցի...
դու հեռացար ,գնացիր ,մոռացար ...ես էլ զրկվեցի մի ամբողջ կյանքից...
որովհետև դու էիր կյանքս ,այդքան հսկա իմ կյանքը ...որի մեջ ի վերջո ,ես կծկվեցի ..մի անկյունում ու որբ մնացի....
_________________________________________________________________
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած Խղճիդ վրա:
Լաց կլինեք ,մեռած հոգուդ վրա .որը չկա ,մասնատված է ինչ-որ հեռվում ,ու մեռնում է ,բայց անհմահ է չ՞է ...
Լաց կլինեք սոված մարմնիդ վրա ,որ կերլ են ,բայց դու չես կշտացել ...
Լաց կլինեք հոգնած մատերիդ վրա ,որ մեղք են արել ..
լաց կլինեք իմ ու քո համար ,վառված արևների ու անկուշտ քամիներ համար....
Լաց կլինեք աշխարհի մեռած ու մասնատված անկեղծության վրա ...ու քո էլ ....
Լաց կլինեք ,լացել եմ ուզում ... ի վերջո իմ եսասիրության համար ,որ հեգնել է քեզ ,ու վանել է քեզ ...
Լաց կլինես ,բայց միայն դու ,իմ մեռած կրքի վրա ,որ խլել ես առանձ անձնագրի ու կորցրել ես ,մոռացել ես մթում ....
Ու ես կհեգնեմ ,կծիծաղեմ...քո պոռնիկ ու մեղավոր աչքերի առաջ ...որովհետև ես եմ հաղթել .....
Կգամ գլուխ-գլխի կտանք ,ու ձեռք -ձեռքի կտանք
Լաց կլինենք դու քո մեռած խղճիդ ու պարտությանդ վրա ,իսկ ես էլ իմ ,ինձ սպանող հաղթանակի վրա ....ՍԻՐՈՒՆՍ ...........
No comments:
Post a Comment