Sunday, 10 January 2016

Կծկում .............





Ես տխուր եմ .....ու դա անվերջ կրկնելով ,չի թեթևանում ,այլ ավելի է ծանրանում ,ինչ-որ մի կետ... ծանրանում է ոսկորներս ,ու ես դժվարանում են քայլել .....Ծանրանում է շնչառությունս ,ու ես մտածմունքից եմ ծանրանում ,կշիռ առնում ,հավաքում կշիռ ......




ես տխուր եմ ,ու այդ փաստից,ասես ինքս իմ առաջ կարմրում եմ ,ամանչում եմ ինքս ինձնից...ու այդ փաստից դժվարանում են նայել ինքս ինձ ,իմ մեջ ,իմ դեմ ..... ասես հավաքված լինի մի գաղտնիք իմ մեջ ,որ ես պահում եմ ինքս ինձանից ,թաքցնում եմ ,ու խաբում եմ ինքս ինձ ....ինքս ինձանից անգամ երբեմն թաքուն հերքում եմ փաստը ....բայց և փաստը մնում է փաստ .......՝




տխուր եմ ասենք փողոցում մոլորված մի անցորդի նման ,ով մոլորվել է ,ու շիկնում է հարցնել անցորդներից ,ով կորցրել է տեղն ու փողոցը .....


տխուր եմ ասենք մի այլ մոլորվածի նման ,ով ոչ տուն ունի ,և ոչ էլ տեղ ,տխուր է  ,որովհետև վերջին ծխախոտն է մնացել տուփի մեջ ծխելու համար,ու երկմտում է ,ծխել թե չէ ...
տխուր եմ ,նույն գերաստղի նման ,ով չունի սեփական մի կաթիլ կյանք ,ու նստել է թանկարժեք մի աթոռին ,ու երկմտում է ,երկաներում խցկել թե չէ, թմրանյութը ...ու երկմտում է ,երկմտելուց զայրանում ու խցկում ....
....Ես տխուր եմ ,սովորական մի տան տիկնոջ նման ....ով երկտմում է ,քնել թե չէ ...գուցե ուշ գա ,կամ գուցե չգա....կամ գուցե թողել ու գնացել է ,կամ գուցե դարձյալ հարբած է ......
.Ես տխուր եմ ,աշխարհի նման ,ծառի ,ծաղկի ,գարնան նման ,կամ և աշնան ,որ չի հասցրել մերկանալ ,ու ձմռան շնչից դողում են տաք գունավոր մազերը .....
Ես տխուր եմ ,հոր մոր նման ,ովքեր նստել են ,երկմտում են ,պոռնիկ աջկա ,ու խելոք որդու կյանքի մասին .....բայց և ամանչում են նայել իրար ,մեղավորության չափից շնչահեղձ լինում ,մեկը մյուսին ,մի քանի անգամ ատում ու մեղադրում ....
ես տխուր եմ ,պոռնիկ մի աղջկա նման ,ով երկմտում է ....կամ գուցե չէ ....կամ նմանեմ խեղճ որդու նման ,ով չի երկմտում ,այլ մտածում է ....ու ահավոր շատ ....
Ես տխուր եմ թեթևամիտ մեկի նման,ով երազում է հասկանալ մի պահ ....կամ տխուր եմ մեկի նման ,ով երազում է մի քանի վարկյան չհասկանալ ....
....ես տխուր եմ ,խելառի նման ,ով պարում է անձրևից ,ուրախանում ,վազվզում ու տխրում թաքուն .....ես տխուր եմ Ջիմ Մորիսնի նման,ով չգիտեմ էլ ,թե ինչու է տխուր ...գուցե տխուր եմ Սիդ Բարեթի նման ,ով երկմտում է ...ու դեռ ավելին......ես տխուր եմ երևի Դիլան Բոբի նման ,տխուր եմ ,որովհետև չգիտեմ ՝Ծեծել թե ջարդել դուռը երկնքի .....ծեծել կամանց ,թե ջարդել ուժեղ ,զսպել ,թե բաց թողնել գոռոցն ու ճիչս ....կամ գուցե Մոնրոյի նման ,Մոնրոյի նման խեղճ եմ գուցե ,կամ և տխուր ,չհասկացվելուց ....
.......կամ գուցե սովորկան մեկի նման ,ով տխուր է ,որովհետև մտածելու ոչինչ չունի ......
Գուցե տխուր եմ ,ինքս ինձ նման ,ով չունի պատճառ տխրությունը նմանեցնելու ,բայց այնքան է խտացել տխուրը մեջը ,որ թվում է թե ,դրան կարելի է կերպար տալ .....տխուր եմ ինքս ինձ նման ,ավելի....տխուր եմ նույն ձևով...բայց չեմ էլ ուզում ասել ,թե ինչու եմ տխուր .....գուցե ինքսել չգիտեմ ....կամ գուցե գիտեմ ,բայց վախենում եմ ու ամանչում եմ ,ինքս ինձ խոստովանելուց .....շիկնում եմ ու շարունակաբար գաղտնի պահում ինքս ինձնից ,վախից ու կծկումից ...
Տխուր եմ Ինքս ինձ նման ,ինքս ինձանից տարբեր ,տխուր եմ ամենքին նման ,ու ամենքից տարբեր տխուր եմ ես ......ամոթից շիկնում եմ ինքս ինձանից ,վախենում եմ խոսել կիսվել ինքս իմ մեջ ,որ ես տխուր եմ լոկ հասկանալուց ....լոկ տեսնելուց ու նկատելուց .....‪
ես Տխուր եմ ,իմ ու քո նման ....տխուր ենք ...ու դա մի փաստ է ,որ երբեմն շիկնում ենք թաքուն ,իսկ երբեմնել կշիռ ստանում ,մեծանում ,կամ երբեմն անգամ փոքրանում ու կծկվում .....դառնում անօգնական .......
Տխուր եմ վերջապես կտուրների նման ......ով գիշերներին կորում են փախչում ,իսկ երեկոներին փայլում ,բայց վերջ ի վերջո մենակ են մնում ......երբեմն ել անձրևից ու թացից բարակում ու ժանգոտում ...
Ես տխուր եմ ....եղանակի ու ինձ նման ...
եվ քո պես ...
ես տխուր եմ ինքս իմ մեջ ,ինքս իմ դեմ ,ու ինքս ինձնից հեռու ....

No comments:

Post a Comment