Wednesday 8 February 2017

Թողել Քեզ.....



Քեզ հետ
քո կոպերին
մեջքիդ լուսե
մաշկիդ վրա
ատամներիդ
մազերիդ ու ծամքերիդ
ամենուր քեզ հետ
քո վրա
աչքերիդ թարթում
առավոտվա դառը սև սուրճում
քո կողքին
նստած գրկիդ
օդում խեղդված
մատերիդ արանքում
ի վերջո քեզ հետ
վայրկայներից պոկված պահերի մեջ
գլխիդ մեջ
անկյուներում

տունդ տունս է
պատերդ հոգիս
մազերդ օդ են
իսկ մատերդ ժանիքներ
խրված մաշկիս .
ինքդ որբ ես
ես մանկատուն
ես եմ որբը
դու ես տուն

ՕՀ՜ հեռանալ այս ամենից
պատերից պոկվել
գնալ տնից
տունը ծածկել պոկված մաշկով
մաշկս փոխել
գնալ տնից
հեռանալ

թողել այստեղ
քեզ ու ինձ
նորը հագնել ու գնալ .
թողել հոգին իմ այս հիվանդ .

Միայն թե գնալ
քեզ թողել դրսում
անտուն մի տան մեջ
ուր ես չկամ
կա մաշկս պոկված մի հին
ու թողնել քեզ որպես տաճար
ձմռան ցրտին որպես  պի•ջակ
հագնես քնես
մաշկս ապրես

Սիրտս թախծոտ
Հոգիս հիվանդ
թողնել քեզ ու գնալ
մեկ անգամ քեզ չապրել
չհիշել ունքերդ հաստ
ձեռքերդ բարակ
ձայն բարակ
մեջքդ լուսե
քեզ մոռանալ գոնե մեկ անգամ
չհիշել քեզ
մոռանալ
ինչ-որ մի նոր տան պատերում
քնել մեկ այլի մաշկը գրկած
քեզ չունենալ  իմ փոխարեն
գոնե մեկ անգամ .

Հոգիս հիավանդ
մաշկս պոկված
քաղաքն անտաշ .
այս ուր ես դու
իսկ ինչու եմ այստեղ մոտիկ
կպած քեզ
քեզ հետ նստած
հոգիդ բացաց
լաց եմ լինում
ես քեզ համար
դու քեզ համար
բայց հվանդ եմ ես
այդ ուր ես դու
ինչու չկա գոնե մեկ անգամ մի օր
որ դու նստես հոգիս բացես
ու քեզ պոկես
ու թողնես որ գնամ ....


տան պատերից ու խնդիրներից հոգնած
դուռը ծածակելով տան երեսին
դուրս եկավ գնաց .
Գնաց տնից
չփախավ .
գնաց ,որ հետո Տունը կարոտեր .
Տուն որ պատեր չէր
առաստաղ չէր
ու ոչ էլ պատուհաններ ու սենյակներ .
տունն էին
նրանք
տան մեջ տուն էին .
գնաց որ տունը կարոտեր
ու հետ գար տուն ....

Գնաց
Գնացի .
որ տուն գամ
մեկ անգամ տնից դուրս գոնե մեկ անգամ
չլինեմ քեզ կպած
չլինես մեջս
կրծքիս
վրաս
մաշկիս
գոնե մեկ անգամ չապրեմ քեզ
գնամ կկարոտեմ կգամ
կգամ տուն

որ նորից

Քեզ հետ
քո կոպերին
մեջքիդ լուսե
մաշկիդ վրա
ատամներիդ
մազերիդ ու ծամքերիդ
ամենուր քեզ հետ
քո վրա
աչքերիդ թարթում
առավոտվա դառը սև սուրճում
քո կողքին
նստած գրկիդ
օդում խեղդված
մատերիդ արանքում
ի վերջո քեզ հետ
վայրկայներից պոկված պահերի մեջ
գլխիդ մեջ
ու անկյուներում ...

Գնաց որ հետ գա Տուն ....













No comments:

Post a Comment