Monday 7 August 2017

Ես երկու տղա ունեի.....................



Ես քեզ մի գաղտնիք կասեմ
այն երկո երբ քեզ տեսա
դու էլ ինձ տեսար
մենք անծանոթ էինք իրար
և թերևս մեկ տարի էր անցել
բայց չճանաչեցինք
ես ջազզը խցկեցի ականջներիս մեջ
դու շուրթերովդ կլանեցիր ծխախոտը
ու գրողը տանի
սուրճը այն ,որ խմում էիր
սառեց ~ ...............

Ես ծիծաղեցի թաքուն
այն կարոտը որը թերևս կծում էր աչքերս
կուշտ կուշտ ներս կերա
ու թքեցի ներսում `հավաքված արցունքներս
որ թերևս ինքս ինձ խաբեմ
որ թե մեկ տարի անց
ես ապրում եմ
ու մենք ապրում ենք .

Ես քեզ մի գաղտնիք կասեմ `

ովքեր գնում են
հավաքում են իրերը ու չքվում
այդ վայրկյանից ի վերջ որբ են .

դու նման էիր նորածին որդուս
քեզ կարելի էր սովորեցնել խոսել
քայլել
և հիանալ սիրելիս ~
որովհետև քո գանգռահեր մազերը
ազատություն էին
որտեղ թաղում էի ձեռքերիս մեջ կուտակված
եսասիրությունը
որը ամեն անգամ երեսիս էի քսում
ու հարբում ինքնս ինձնով

և դու այդպես էլ չխմեցիր ինձ
այնպես ինչքան որ ես ինքս ինձ
ու դու չհարբեցիր
իսկ քեզ հետ
քեզ մեծացրած ամեն մի օրից մինչև հիմա գուցե
ես հարբած եմ
ու անկառավարելի .........

այո ես մեծացնում եմ
այն լռությունը
որը ծամում եմ քո ակաջներին
ու թքում քո մաշկի վրա
մեծացնում է քեզ

ախր ես ծաղկանոց ունեի
և դու միշտ գարուն էիր
միթե աշունը այդքան տհաճ է սպանում
քորում վերքերը

և ամեն անգամ երբ աշնանագալին
պատուհաններս լաց լինեն
կամ լացեն լինում
ես սպանվում եմ
այն հույսով
որ լուսաբացին
կարթնանամ այնպես
ասես վերջապես
ախր ~ վերջապես կապրեմ .

իսկ լուսաբացները այնքան երկար են տևում

որ թվում է թե ամեն մի արևածագին
հեռանում ես
թողնում ես մերկ
ու դուռը չեմ փակում
որովհետև վաղուց հավատում եմ այն ստին
թե կգաս աննշան
ու ես կարթնանամ
քո մի քայլից վեր կթրնեմ
ու կգաս
ու կգամ .
միթե չես սիրում երբ կպչում ենք իրար

ես հավատում եմ այդ ստին...

Մտքերը հավաքեց
ծրարեց գրպանների մեջ ու գնաց .
Ասում են արտճանակով կրակել են գլխին
իսկ ես չեմ հավատում
նա դեռ թրթռում է ինչպես նործինը
մոր կրծքին հենված
և ցանկացածը
միակները
ովքեր գնում են
մտքերը ծրարած գրապներում
այդ վայրկյանից ի վերջ որբ են .
ես երկուսն ունեի
երկու տղա
մեկը գանգռահեր էր
հեքիաթային ու թեթև
ասում են գեղեցիկ էր
նման էր Աստծուն

իսկ այն մյուսը
փոթորիկ էր
կտավ
որ լղոզվում էր մարմնիս վրա
լցվում ամենուր
ու ես հասկանում էի
ատելությունը
սերը
դրանք կիրք են .
և ոչ ավելին .

ամեն անգամ նրան տեսնելիս
ատում էի քեզ
և նրան
'ես երկու տղա ունեի
երկուսնել որբ
ես էլ էի որբ

իսկ հիմա

Բարև սիրելիս ~

լուսբացաին կհագնեմ իմ վերնաշապիկը
ու դուրս կգամ փողոց
կհեռանամ ինքնս ինձնից
ու քեզանից
և այն մյուսց '
որովհետև վաղուց է ինչ է
միևնույն է տանս դուռը բաց է
երբ գաս
կգաս նրա հետ
ու մենք չենք ճանաչի իրար
կնայենք իրար այնպես
ասես թե մեկ տարի առաջ
չէինք ծածկվում իրար .

Բարև Սիրելիս ~





No comments:

Post a Comment