Friday 14 July 2017

Յոթ Վերք ...... 18+



սրբուհինները  ծնկի են իջնում 
քեզ համար շարկանն էր ձայնում մինչև լուսաբաց 
իսկ սևը ես եմ 
վերքը ես եմ 
որ ամուր ամուր գրկել եմ քաղաքն այդ 
որ քեզ ունի .
Եվ վաղուց մեզ չեն ներում
գիշերվա մեղքը 
որը թաց է դեռ 
ու դեռ փռված սպիտակ ու ճերմակ սպիտակաղենին 
ես լուսաբացին 
փռում եմ լույսին 
որ Աստված մեկ անգամ էլ հասկանա ինձ նորից 
որ չեմ կարող մթի մեջ 
չտրվել անկողնուն 
ու քեզ չխմել 
մարմինդ մեռոն 
մատերդ մեռոն 
հագածդ չկա մերկ ես 
իսկ մաշկդ զոհասեղան 
որ մի ներքին ինքնություն եմ 
ամբողջ մի գիշեր սպանում վրան .

Տանուլ եմ տալիս հասկանում ես 
միթե լռել ես երբևէ ինձ հետ 
չես լռել երբեք 
ապա կլսեիր աղոթքները շշնջալի 
որ դուրս են թափում իմ աչքերից 
ու վերև լցվում .
որ ներեն ինձ 
որ քեզ 
ու դու որ դու Հուդան ես 
ճանապարհ եմ տալիս 
տուն են բերում 
ու եկեղեցի ...

այդ ես եմ սուրբ 
երբևէ ընկել ես ներսս 
դասավորել ես միթե ներսը 
քեզանից հետո 
որ միշտ թափրտվում է 
ցրիվ է գալիս 
ու մի ամբողջ փոշի է նստում .
ու ես հիվանդ եմ 
մոլի ծխող 
կամ և թող լինեմ խմող 
ես չեմ կարող և ոչ մի գրամ 
զոհասեղինին չընծայել իմ ինքնությունը 
որը մաքուր է 
կապույտ 
սիրուն 
չքնաղ 
էլ ինչ ասեմ 
ես եմ սրբությունը 
որ չեմ կարող զոհասեղանին 
այդ սպիտակեղենին 
չզոհել ոչինչ 
չեմ կարող 
դու ես ինձ նայում
և ես չեմ տեսնում քո աչքերը կոկիկ 
որն այնքան անմեխսունակ է նայում ինձ 
ու չեմ տսնում 
բայց այնքան եմ սիրում դրանք 
որ գիշերվա հազարվա մթին 
մթության խորը ծոցերում 
պարզ տեսնում եմ 
կամ և զգում .

ոչինչ 

իսկ երբ մատերդ դիպչում են մաշկիս 
ես աղոթում եմ 
որ այդ պահին չմեռնեմ հանկարծ 
ու գիտեմ նաև որ չեմ մեռնելու 
բայց աղոթում եմ ամեն դեպքում 
որ չմեռնեմ 
ու հասցնեմ ևս մեկ անգամ 
մատերդ զգալ 
մաշկիս վրա 
մաշկիս մեջ 
ամեն դեպքում աղոթում եմ
այդքան մեծ է վախը կյանքիս 
որ դու ես կարծես օդը այն 
այն թթվածինը 
առանց որի 
ես ընդամենը կշշնչեի.

ոչինչ 


Հավերժ 
իրար մոտիկ 
իրար անտես 
իրարու մեջ 

բայց հեռու ենք 
այնքան հեռու 
որ տարածությունը 
չի չափվում 
դու մոտ ես այսքան 
և մոտ ես այնքան 
որ շնչիցդ անգամ կտրվում է շունչս 
բայց դու չկաս 
հուդայի նման 
ասես ոչ թե դու ես ծախվում 
այլ ես եմ քեզ ծախում անվերջ 
օրվա մեջ 
լուսաբացին 
գիշերներում 
ժամերին եմ ծախում 
ու անվերջ գնում ...

ոչինչ 

սեր չէ 
ինչ սեր 
կիրքը այնքան է տարածվում օդում 
որ անհնար է քեզ սիրել 

և ինչպես 

սպիտակաեղեին այն 
երբ տանուլ ենք տալիս 
մի ամբողջ ինքնություն 
իմը 
քոնը 
վերևում փչվում են մեզ համար աղոթքները 
որոնք տեղ են հասնում
և այն հույսով 
որ թե մի օր այլևս 
կավարատվի գիշերն այս թաց 
ու լուսաբացին կարթնանաք այնպես 
ասես այս նենգ աշխարհում
մենք էլ ենք մարդ .

բայց ոչ 

ոչինչ .

ես ամեն մի գիշերից հետո 
լուսաբացին 
որ դեռ թաց է սպիտակեղենը մեղքով 
փռում եմ լուսաբացին 
որ Աստված ևս մեկ անգամ ինձ հասկանա
որ չեմ կարող 
ևս մեկ անգամ ուշացնել ծիսակարգը 
ես քեզնով եմ շնչում 
ես գիշերն եմ ապրում.

ու երբ մարմինդ է փռվում ինձ վրա .
ես ծանրանում եմ խորությամբ 
և ինչպես չծանրանամ 
որ այդ դու ես 
այն խորությունը 
որ լցվում է ներսս 
ու հա լցվում....

Այդ ես եմ վերքը 
քո այդ մաշկի 
որ գիշերները ցավում է .
մռմռում է ահագին .

իսկ դու 
դու ես այն մեղքը 
որ գիշերից հետո 
փռում եմ լուսաբացին 
որ ինձ ներեն 
ևս մեկ անգամ նորից ինձ ներեն .

Բարև Սիրելիս .............՜ 



















No comments:

Post a Comment