Saturday 12 October 2013

Ամեն ինչ ,մի օր լուռ կվերջանա..........

ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ...........

Լռում եմ ,բայց մարմինս ճչում է ,մարմնիս ամեն մի անկյուն լարված է ,ու քրտնած ,կարծես մարմինս արտասվում է  ,լռում եմ ,բայց զգում եմ թե որքան եմ ուզում խոսել ,աչքերս անհնագիստ են ,կարծես ինչ որ մի պահեն փնտրում ,որ պայթեն ,ճչան ու գոռան,արտասվեն ու կուտակված ցավը թափեն ...
Լռում եմ ,բայց որքան եմ ուզում խոսել ,նկարագրել թե ինչեմ զգում ,բայց այնքան ցավալի է երբ զգում եմ ,բայց չեմ կարողանում նկարագրել ,պատմել ,այնպես ինչպես զգում եմ ,կասեմ մեկ բառով ԵՍ ՑԱՎՈՒՄ եմ ...........
 հոգուս վրա վերքերը այնքան շատ են ,որ չեն հասցնում սպիանալ ,սպիանալուց էլ ավելի մեծ վերք է բացվում ,հոգիս արնոտած  է, արնաշաղաղ ,չի դադարում արյունը հոսել ,բայց ես լռում եմ ,տես ոչինչ չեմ ասում ,այն ինչ կա իմ ներսում ես պահում եմ ,ու լուռ ՍՊԱՆՎՈՒՄ. Օր -օրի կարոտս էլ ավելի է խոցում ինձ ,խոցում սեր կոչված դաշույնով ,խոցում սիրտս,մարմինս ,աչքերս ու հոգիս ,ես ցավում եմ ,ամեն մի անկյուն յուրովի է ցավում ,յուրովի տանջվում ,յուրովի արտասվում ........

 Գուցե ես այնքան ուժեղ չեմ, բայց այնքան թույլ էլ չեմ, ես պարզապես ,չգիտեմ,չգիտեմ ,գիտես ուժեղներն են զգում ,թույլերը դեռ կարոտում ,հիմա ին՞չ եմ ես ,ուժեղ եմ որ զգում եմ ,թ՞ե թույլ եմ որ կարոտում եմ,միթ՞ե թույլ եմ որ քեզ սիրում եմ ,քեզ սպասում եմ ,միթ՞ե ախ գուցե հիմար եմ ,չևոր չես գալու ,բայց ինչո՞ւ եմ սպասում ,միթ՞ե իրոք հիմար եմ ,ախ գուցե միայն հիմարներն են սիրում ու կարոտում ...

չէ ոչինչ չգիտեմ ,կուզեմ պարզապես հոգիդ բացել ,առանց քեզ ցավ պատճառելու պոկեմ ինքս ինձ ,դու ինձ գողացել է ինձանից ,ուզում եմ ինձ խլել քեզանից ,բայց վախենում եմ ,իսկ եթե ցավաս ,միթե դու չէիր վախենում որ ես կցավամ ,չէ ինչ եմ ասում ,իրոք չէիր վախենում ,ինձ պոկեցիր ինձանից ,ու կորար ,ինձ քեզ հետ կորցնելով..........

լռում եմ ,ինքս ինձ գրկած օրորվում ,ինչ կապ ունի թե ինչ եղանակ է ,միևնույն է մրսում եմ ես ,ինչ կապ ունի արևը կամ քամին ,անձրևն ու ձյունը ,միևնույն է ես մի եղանակ ունեմ ,դա իմ տխրություն է ,նա իմ եղանակն է ,ամեն պահին նա իմ եղանակն է ,անկախ ԵՂԱՆԱԿԻՑ.....


Այնքան կուզեի լինեիր ,քեզ կսովորեցնեի սիրել ինձ,,կսովորեցնեի է հասկանալ ինձ ,չկորցնել ինձ ,իսկ ես դա չսովորեցի ,միայն դա ,ես չսովորեցի ՉԿՈՐՑՆԵԼ քեզ ,դու ինձ սովորեցրու դա ,քո մնալով ,ու երբեք չհեռանալով,այնքան կուզեի լինեիր հենց այս պահին ,այս րոպեին ,գրկեի ,ժպտայի ,սիրեի ,իմ ու քո եղանակը կլիներ ,անկեղծ ու տաք...չէ ոչինչել չի լինի ,դու չկաս ,գոյություն չունես ,դու հեռացել ես ,ու դադարել ես մտածել իմ մասին ....կյանքում երևի պետք է միշտ ժպտալ,միևնույն է ժպտալ ,հակառակ քո ներկայության ու քո բացակայության ,արտասվելիս անգամ ժպտալ ,միայն ժպտալ ,թեկուզ ոչ ի սրտ է ,ես իրոք չգիտեմ որն է անկեղծ ժպիտը ,դու դա խլել ես ինձանից ,չգիտեմ ինչ է անկեղծ ծիծաղը ,դաել ես խլել ինձանից ,փոխարենը թողելես մի մեծ սեր ,ու ինձ ու քեզ, քեզ հետ տարել ես ...ես ոչինչ չունեմ ,ու չեմել ուզում ունենալ ,գուցե հասկացել եմ ,որ ոչինչել չի կարող միշտ մնալ...........
Մթություն է ամենուր ,տանջող ժամեր ,տանջող սպասում ,ու նույնպիսի օրեր ,ամեն ինչ նույն  է ,միպաղաղ ,միայն օրն է ուրիշ ,ամենուր նույն  է ...........

Նորից լռում եմ ,ու անշունչ մի մարմնի նման քարանում ,աչքերս փակում ու հիշում մեզ ,նույն օրվա մեջ ,նույն րոպեի մեջ ու նույն համբյուրի մեջ ,ես հիշում եմ մեզ ,մեր անցյալը ,ուր անգամ քո անտարբերությունը սիրում էի ,ուր անգամ քո թերությունները պաշտում էի ,իսկ հիմա չկա ոչինչ ,չկա դու ,չկա քո թերությունները ,չկա քո ներկայությունը ,և չկամ ես ,կարծես ինձ վերցրել ու տարելես քեզ հետ ,քեզ հետ կորցրել..........

Իմ լուռ աչքերում մեծ կարոտ մնաց ,քեզ գտնելով չհասցրեցի քեզ ունենալ ,քեզ կորցրեցի ,ու քեզ հետ ԿՈՐԱ.........
Միևնույն է ինչ եղել արդեն եղել է ,մնում է ժպտալ ,մեկ-մեկ քարնալ ,աչքերը փակել ու կարոտել լուռ ,կորցրածս ,դեռ չգտած ,սիրել ու լռել անվերջ ,միևնույն է ժամնակ ճչալ ու գոռալ ,ինքդ քեզ խաբել ու ,բոլորին խաբել ու ժպտալ ,միևնույն է ,ոչինչ այլևս ՉԿԱ ու ոչնչել երբեք չի մնա................

 այնպես կգրկեի ուսերդ ,այնպես կհամբուրեի վիզդ ,կխաղաի ականջներիդ հետ ,մատներով կշոեի շուրթերդ ,կհամբուրեի լուռ ,անվերջ ու անժամանակ ,այնպես կսիերի քեզ ,այնպես ինչպես ոչ ոքին չեմ սիրել երբեք.......

գիտես աշուն է ,մեկ-մեկ քամի ,մեկ-մեկ անձրև ,ես գժի նման անձրևին գրկում ու պարում եմ միշտ ,մեկ ծիծաղում ,մեկ ,լուռ ժպտում ,մեկ արտասվում ,բայց միևնույն է ես չեմ ապրում ,քեզ կորցնելով կորցրել եմ ինձ ,քեզ չգտնլով մոռացել եմ ինձ .....

ախ այնպես կուզեի քեզ սիրել ,այնքան կուզեի կանգնեցնել ժամանակը որ այդ պահն այլևս չվերջանա ............

Ես ՑԱՎՈՒՄ ԵՄ ................  Վանիկ Հովակիմյան


ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ.,.,......

Ես գիտեմ ,որ դադարել ես  մտածել իմ մասին ,և գուցե կյանքում չեսել մտածել ,ես գիտեմ անգամ թե ինչ ես զգացել ,այո գիտեմ, որ դու ոչինչել  չես զգալ ,գիտես <<Հ>> ,ես մտածում եմ ,որ դու հենց այնպես չես հայտվել իմ կյանքում ,քո ներկայությունը ,թեկուզ կարճ ինձ շատ բան է սովորեցրել ,ստիպել է սթափվել ու դադարել սեր փնտրել ,քանի որ սերն է այնպիսի բան է ,որը գուցե անհնար է ՈՒՆԵՆԱԼ.....
քեզ կորցնելը իզուր չէր,երբեմն հենց կորստն է բացում աչքերը մարդու,սթափեցնում ու սովորեցնում գնահատել այն  ամենը ինչ կա ,ու ինչը քոնն է ,անկախ ամեն ինչից....
Ես ուժեղ եմ ,զգալը թուլությունը չէ ,սիրել առավելևս ,սիրում է ուժեղը ,սպասում ուժեղը ,հավատում ԱՄԵՆԱՈՒԺԵՂ.
ես չեմ սպասում քեզ ,դու մի մտածիր թե անդադար քեզ եմ որոնում ,պարզապես ես ինքս ինձ գտնել եմ ուզում ,ուզում եմ ինքս ինձ նորից վերդարցնել ,քեզ սիրում եմ ,բայց օր օրի հասկանում եմ ,որ այդ սերը մահանում է ,ու մնում է միայն կարճատև հիշողությունները , քեզանից հետո ամեն ինչ ուրիշ է ,ամեն բան ,սակայն մի բան ամփոփող է մնում ,չգիտեմ ինչու դեռ կարոտում եմ քեզ ,զգում քո կարիքը ,չգիտեմ ինչու մեկ-մեկ ինքս ինձ հետ լինելով ,սկսկում եմ նորից սիրել քեզ ,բորբոքել մարած սերը ,բայց դա պահ է ,վայրկյան ու ժամանակվոր..հետո հասկանում եմ որ չէ ,ամեն ինչ մարել է ............

 ու արդեն տարիներ են անցել ,ու  հասկացել եմ ,որ կյանքը գեղեցիկ է ու ,ոչ ոք ոչ ոքի կյանքում ,հենց այնպես չի հայտնվում ,գիտես հասկացել եմ ,որ մարդիկ երբեք չեն նկատում ու չեն ուզում նկատել ,որ կարող են մեկ վայրկյանում փոխել մարդու կյանքը ...

ամեն ինչ փոխվել է ,ամեն բան նույնը չէ ,բայց իմ ներսում ոչինչ չի փոխվել ամեն ինչ նույն է ,միայն օրերս են ՈՒՐԻՇ..........

No comments:

Post a Comment