Friday 25 November 2016

Վեն Մաքելվին ՝ Նամակը ՝ << Ն.Հ Հ.Մ Հ.Ք >> -ին




Գիտեմ որ այլ երկերում ես .վստահ եմ՝ ,որ այս պահին նստած ես փողոցի անկյունում գտնվող սրճարանում ,ու թեյում ես .չմտածելով անգամ ,որ այս պահին կա մեկը ,ով որոշում է գրել քեզ .չեմ ուզում մտածես ՝,թե երկար էի որոշում գրել քեզ թե ոչ ,ուղղակի ուզում եմ կարդալիս ոչինչ չմտածես.որովհետև արդեն մեծացել ենք ,ամեն ինչ այլ է ,սա պարզապես հիշեցում է ,անցյալի նողկանք ,որ խեղդում  է մեզ .
Մենք մեծանում եք առանց իրար ,ինչը իրականություն է ,բայց հակաոսում է մեր երազնքներին .մեծանում եք չմտածելով ,որ նոր կյանքի այս մամռոտ հեղեղում ,ասես փորձում ենք գտնել իրար ,փրկել ,բայց չգիտեմ թե ինչից ,ճշմարիտ եմ ասում .
Մենք միասին ուժեղ էինք ու բարի ,իսկ առանց իրար,ուժեղ ենք բայց սառը ,անտարբեր աշխարհի հանդեպ ,ու որքան մեզ սպասող հայացքներ ենք մենք սպանում ,չեմել ուզում պատկերացնել .սերը թափված է փողոցներում ,բայց այն մերը չէ.գիտեմ զգացել ես ,այն ինչ զգում եմ .
գրում եմ ,որովհետև ուզում եմ գրել .
երբ փոքր էի ,դու հոգ էիր տանում իմ մասին ,չմտածելով որ օրերից մի օր կատենք իրար .սիրում էիր ինձ ,պաշտում ,երբեմն թվում էր թե առանց ինձ չես կարող ապրել ,բայց ապրում ես հիմա .ինչը ցավեցնում է ինձ .
Հիմա քո երկում տաք է ,իսկ այստեղ ցուրտ է .կծկվել եմ վերմակիս մեջ ,ու մտածում եմ ,որ ամեն դեպքում թույլ եմ ,բայց փողոցներում ու քաղաքում ,մարդկանց հանդիպելիս,ուժեղ եմ թվում .ասես ոչինչ չի պատահել .բայց զգում եմ ,որ թույլ եմ ,հիվանդ եմ ասես ,քեզ չունենալու մի սարսափելի հիվանդությամբ եմ տառապում ,բայց դա անցնում է .գիտես ամենավատը որն է՝ այն ,երբ այս ամենից հետո վերադառնում ես տուն ,ու հասկանաում ,որ այդ պահին ամենից շատ սիրում ես լռությունը ,քամիների ձայները ,քո հարազատ ծխախոտը ,քո շորերը ,հասկանում ես ,որ այս պահին ամենից շատ հանուն մանրուքների ես ապրում ,այլ ոչ թե մեծ երազանքների ու ապրումների .
մեծացել ենք.ի վերջո մեծացել ենք .քո մասին քիչ եմ մտածում ,երբեմն պարզապես ուզում եմ պատկերացնել քեզ ,թե ինչպես ես քայլում ,սրճում ,ծխում .բայց երբեմն միայն .
իսկ շատ ժամանակ պարզապես ատում եմ քեզ .չգիտեմ թե ինչու ատում եմ ,
դու վատ մարդ ես .ոչ թե այն պատճառով ,որ ես այստեղ եմ ,դու այնտեղ .այլ նրա համար ,որ քեզանից հետո ծաղկած գարունները թողեցիր անարև .ծաղկած բալենիները չորացան .իսկ ,ինչ իմանամ .քեզանից հետո ,քո չլինելը ատելի էր ,դատարկ ,անիմաստ ու անմիտ .
Հիմա գնացքում եմ ,մեկնում եմ չգիտեմ ուր ,հանգիստ եմ ու խաղաղ .ինչպես երբեք չեմ եղել .անկախ իմ գործերից ու գրքերից ,իմ փիլիսոփայությունից .ամեն դեպքում մտածում եմ ՝սերը պատերազմ է ,անկառավարելի պայթուն ,միևնույն է մենք տանուլ ենք տալիս .որովհետև մենք չգիտենք սիրել ,մենք գիտենք միայն գրկել իրար ,ու համբուրվել ,հոգալ միմյանց մասին .բայց չ՛է սիրել չգիտենք .դրա համարել չնչին մի սովորական համբույրը  մեզ սպանում է .
լավ արի չխոսենք ,գնում եմ հանդիպման .ուղղակի չգիտեմ ,արդյոք կարելի նորից սիրել ,չէ որ դա այնքան ժամանակատար է ,ու այնքան ծանր բեռ .
գրողը տանի .նա սիրում է ինձ .իսկ ես մեծացել եմ .ազատություն եմ սիրում...
մի տեսակ նա նման է քեզ ..
Ես խղճում եմ  բոլոր պոետներին .
որովհետև բոլորը համատարած սեր էին գրում .
թվում էր թե քո մասին են գրում բոլորը ,չհասկանալով՝ ,որ դու աշխարհի ամենավատ մարդն ես .
քեզնից հետո ես եսասաիրություն էի գրում .սիրո մեկ այլ տեսակ ,որը հունից հանում էր քեզ ,միայն նրա համար ,որ ես ավելին եմ ինձ համար այժմ ,իսկ դու չկաս իմ գործերում .
այս ամենից հետո քո միակ ցանկություներ հետ գալը ,բայց ,բայց ամեն դեպքում իզուր էր ,որովհետև ես սպանել եմ քեզ .իմ բոլոր գրքերում ,իմ մեջ ,դրսում ,փողոցներում ,ամենուր սպանել եմ քեզ .եթե գաս ,իզուր ես գալու ..
ես ամեն դեպքում խղճում եմ բոլոր նրանց ,ովքեր սիրում են քեզ ,այնպես ինչպես առաջ ինքս ինձ էի խղճում ...
չէ ամեն դեպքում սիրելը փչացնում է կյանքը.այն դեղ է մենակության դեմ ,բայց փոխարենը խլում է քո էությունը ,դատապարտում քեզ հավերժ հիվանդության .որի բուժումը ատելությունն է ,բայց այն վերածվում է եսասիրության ու ազատության ,ու դու նորից տառապում ես մենությունից .բայց այս անգամ ոչինչ չես զգում .
չէ ամեն դեպքում ,այս ամենից հետո պետք է վերադառնամ տուն .
հոգ տանեմ իմ մասին .
խղճամ ինձ ու ներեմ .
չէ որ իսկապես հոգնել եմ.
գուցե թեյ խմեմ ,իսկ երբեմն հարբեմ .
բայց վախենում եմ ,որ այլևս չգիտեմ թե ինչ անել ,թվում է թե բոլոր դերերը ապրել եմ ,հիմա հերթը իմ դերը խաղալն է .իսկ իմ դերը վաղուց մենությունն է .կոչումի նման .
չէ վերադառնում եմ տուն .հոգնել եմ շատ .
մեծացել եմ ,ու ոտքերս արդեն հոգիս չեն տանում .իսկ հոգիս անվերջ թռչել է ուզում .
օդերում ,տանը ,փողոցներում ,ամենուր .բայց խոստովանում եմ ,մի տեսակ ասես թևերս կոտրված են .քեզանից հետո եկած այս կյանքը ,հսկայական մի դար է թվում .դար` ,որ չունի ոչ մահ ,ու ոչ կյանք .ՍԻՐԵԼԻՍ ...
հա անձնագիրդ թողել ես ինձ մոտ .որ գաս վերցնելու չարթնացնես ինձ .որովհետև վաղուց ինձ արթնացնում է քո փոխարեն դառը սև սուրճը .ծածուկ կմտնես տուն ,որ պատերս անգամ քեզ չնկատեն .նրանք կարոտում են քեզ ,իսկ դու վաղուց արդեն իմ տան բնակիչը չես ,դա նրանք չեն հասկանում .
եթե ծածկված չլինեմ ծածկիր, որ չմրսեմ ,բայց շշուկով .որովհետև չեմ ուզում արթնանամ ,որ չզգաս ,որ չեմ ներել քեզ .չեմ ուզում ...



Վեն Մաքելվին ՝ Նամակը ՝ << Ն.Հ Հ.Մ Հ.Ք >> -ին



No comments:

Post a Comment