Միշտել հեշտ է գտնել մեղավորներ ,արդարացնելու համար ինքդ քեզ .Դժվարը կյանքում ,ոչ թե ընդունելն է քո իրական էությունը ,այլ դժվարը ապրելն է ինքդ քեզ հետ ,քո խղճի հետ մեկտեղում ....
Մենք ատում ենք սուտը ,բայց դա ոչինչ նշանակում ,մարդիկ ամեն կերպ ստում են ,երբեմն հարկադրված ,իսկ երբեմն պարզապես ..Բայց ամենամեծ դժբախտությունը այն է ՝ որ մարդիկ անում են այն ամենը ,ինչը ատում են ....
Մարդիկ տառապում են ,ոչ թե ստից ու կեղծիքից ,այլ վստահության պակասից ,մարդիկ չեն կարողանում վստահել ,որովհետև վերջ ի վերջո վստահել կարելի է միայն ինքդ քեզ ,չէ որ միևնույն է ,վերջում բոլորնել մենակ են մնում ....
Մենակությունը դա ամենացավոտ բան է կյանքում ,միարժամանակ այդ պահին հասկանում ես ,որ կյանքում կան բաներ ,որոնք հնարավոր չէ ապրել միայնակ ,կան բաներ որոնք հնարավոր չէ զգալ միայնակ ,շնչել միայնակ ,բայց գիտես ցավալին այն է ,որ միարժամանակ հասկանում ես ,որ միևնույն է ,ամեն ինչ ունի ժամանակ ,տարածություն ,անծայրածիր ոչինչ չկա կյանքում ,անծայրածիր միայն երազանքներն են ,որոնք իզորու չես միայնակ գտնել :
Մենք ունակ ենք գնահատել ,բայց երբեմն միայն կորցնելուց հետո ,բայց դա ոչինչ չի նշանակում ,կյանքը վարձակալություն է ,ի վերջո ոչինչ չենք բերում մեզ հետ ,ու ոչինչ չենք տանում մեզ հետ ,պարզ ճշմարտություն է ,որ ոչինչ և ոչ ոք չի պատկանում մեզ ,բայց ավելի ցավոտ է այն է ,որ կան բաներ կյանքում ,որոնք մեզ են պատկանում թվացյալ կերպով ,այդ ամենը կորցնելուց հետո ,մենք որքանել շարունակ ենք ապրել ,միևնույն է ,ինչ-որ տեղ ,ինչ-որ մի բան միշտել պակասում է :
Կան մարդիկ ,ովքեր ոչինչ չեն նշանակում մեզ համար ,և կան մարդիկ ովքեր մեծ նշանակություն ունեն ,բայց միշտել մարդիկ հոգնում են իրարից ,ի վերջո իրական մտերիմներ չկան ,մեր կողքին միշտ մնում են նրանք ,ովքեր հեռու են մեզանից ,որովհետև իրական մտերիմները մտերիմ են մնում միայն հեռավորության վրա ....
Մենք պատասխանտու ենք ոչ թե նրանց համար,ում մենք ընտելացրել ենք մեզ ,այլ վերջապես մենք պատասանատու ենք նրանց համար ,ովքեր ունեն մեր կարիքը ....Հաճախ մենք մոռանում ենք հիշել ,հոգ տանել ,բայց դա մեղք չէ ,մեղքը այն կլինի երբ մենք կդադարենք հասկանալ նրանց ,ովքեր իսկապես ունունեն մեր կարիքը ;
Կան բաներ կյանքում ,որոնք անհասկանալի են ,ժամանակի ընթացքում մենք հասկանում ենք շատ բաներ ,բայց որքան ու կրկնակի անգամ մեծանում է ներքինդ ,այնքան ու կրկնակի անգամ շատ ու շատ բաներ ավելի են բարդանում ,երբեմն անգամ խելագարության չափ հասնող : Բայց մենք ուժեղ ենք ,եթե մենք գիտենք դա ,եթե մենք դրան հավատում ենք ,մենք ուժեղ ենք այնքանով ,որքանով որ մենք ունակ ենք զգալ :
Ես ուժեղ եմ ,ոչ թե ուզածիս ,այլ զգացածիս չափ .......................
Միշտ տարօրինակ էին ինձ համարում այն մարդիկ ,ովքեր ինձ հարցնում էին երազանքներ ունեմ ,թե ոչ ,իսկ երբ ես պատասխանում էի ,որ երազանքները ունեն նրանք ,ովքեր չունեն ուժ հասնելու համար այն ամենին ,ինչը իրոք ուզում են ,ինձ ասում էին ,իբրև թե չեմ ապրում ;
Բայց դա սխալ է ,երազանքները իմ կորցրել են իրենց նշանակությունը ,երբ ես սկսել եմ հասկանալ ,որ վերջ ի վերջո պետք է ոչ թե երազել ,այլ հասնել դրանց .....
No comments:
Post a Comment