Երբև մտածել ես թե քանի աստղ կա երկնքում ,երևի կարծում ես անթիվ ,բայց ստում ես ,աստեղերը քիչ են ,շատ քիչ ,չէ չկարծես թե իրոք քիչ են ,աստեղերը քիչ են համեմատաբար ,իսկ ինչի հետ ենք այն համեմատում ,գրողը տանի ոչնչի հետ ,ես չեմ տառապում չափագրումների և չափսերի համար ,ես ատում եմ գծածները ....
Քիչ են աստեղերը ,ու շատ լավ գիտեմ թե ինչու են քիչ ,որովհետև աստղերը ավելի շատ են մեռնում ,ամեն վարկյան ,ամեն մի պահ ,աստեղերը չեն ծնվում ,ու վերածնվում ,աստեղերը մեռնում են ....ու ես ցավում եմ նրանց համար :
Համեմատաբար քիչ են ,որովհետև ես ավելի շատ վարկյաներ եմ սպասել քեզ, քան կան աստղերը ,ու դրանից ավելի ուժեղ է խորացել քեզ ցանկանալու ,քեզ ունենալու միտումս ......
Ես քեզ չեմ կորցրել ,երբևէ մտածել ես թե ինչպես ,գրողը տանի մարդկանց գնալը ոչինչ չի փոխում ,մարդիկ մնում են ,մնում են այնքան ,որքան հնարավոր է ,ու ավելին ...
Ես քեզ չեմ կորցրել աստղերը հաշվելիս ,ավելին ,կրկնակի անգամ ու նորից ավելի եմ խորացել ,ցնդվել ,ու սիրել քեզ ......
Իսկ երբևէ մտածել ես ,թե ինչու են մեռնում աստղերը ,դրանք մեռնում են հաշվելիս ,ամեն անգամ դրանք հաշվելիս ,ես կորցնում էի վարկյանում միլիոն ու կես աստղ ,ու այլևս չէի վերագտնում նրանց .....
Դու չգիտես ,թե որքան աստղ կա ,դրանց թիվը գիտեն մենակությամբ տառապող հաշվարկումներից զրո ցնդածները ...դրանց թիվը գիտեն մենակները ,ես մենակ էի ,ես մենակության մեջ էի ,դրա համարել հաշվել եմ նրանց ....հաշվել եմ հատ առ հատ:
Դրանք համեմատաբար քիչ են ,շատ քիչ են ,ամեն մի վարկյանից որոնք սպանել քեզ սպասելով .....
Դու երբևէ չես էլ կարող իմանալ աստեղրի թիվը ,դրանց թիվը ես գիտեմ ,բայց երբեք ու երբեք չեմ ասելու ,որովհետև դա մենակյացների գաղտնիքն է ,մենակությամբ տառապողների միակ ու անկրկնելի նվերը կյանքից ........
Աստղերնել են միայնակ ,դրա համարել մեռնում են ,նրանց ոչ ոք չի սպանում ,նրանք ընկնում են ,փոշիանում ,ցնդվում ,մոխրանում ,ինչպես խորքում ,երբ մեռնում է լույսը ,իսկ լույսը վառում են ,այն չի հանգում ,բառիս բուն իմաստով վառում են ,որովհետև կան արևներ կյանքում ,որոնք վառում են լույսը ,մոխրացնում .....Հաշվելի ու չհաշվելիս մեռնում են աստղերը ,բայց աստղերը սիրուն են ,որովհետև հեռու են ,իսկ եթե մոտիկից ու խորքում ,նրանք լույս չունեն ,ընդամենը քարից մի կտոր են ,ընդամենը կտոր են ,կես կտոր ,մի քարի կտոր ,որոնք մնացել են օդում ,քանդված շինություներից ,լքված տներից ,որոնք կորցրել են ,ջարդվել ու փշրվել ,գուցե աստղերը ընդամենը դրանց մասնիկներ են ,ախ գրողը տանի ,որքան տուն է փշրվել ,ու դեռ փշրվում է ,որքան լքված տան քարեր են լույս տալիս հեռվից ,որ գտնեն լույսը ,նորից կենդանանան ,որքան ու որքան ...գուցե մարդկանց հույսերն են աստեղերը ,որ մնացել են օդում ,գուցե մարդկանց խորքին հոգիներն են ,որ մնացել են կախված ու կծկված ,օտար ու սառը երիկնքների մեջ .....
Ես չգիտեմ ....աստղերը հաշվելիս ցնդվում ես ....
Աստղերը մեռնում են ,որովհետև պահ է գալիս ,երբ դրանք այլևս չես զգում ու նկատում ,որովհետև կորցրել ես լույսդ ,անտեսում ես ,իսկ դրանք մեռնում են ....սառում ես ,ու դրանք կորցնում են կրակը .....իսկ քո արևը ,իսկ սառեցրել է ,քո արևը սև էր ,ես չեմ հալվել ,ես կրկնակի ու անգամ ավելի հաստաշեռտ սառույցով եմ պատվել ,ու մոռացել եմ աստեղրի մասին ......որովհետև դրանք անտանելի են ,երբ միայնակ ես հաշվում ,իսկ հազարավոր մենություների մեջ ,նրանց հաշվել ու հաշվել եմ այնքան ,որ դրանք մեռել են ,դրանք կորցրել են իրենց թիվը,այն վարկյաների հետ համեմատաբար ,որոնք սպանել եմ քեզ սպասելիս ................
Ամեն դեպքում ,աստեղերը հաշվելի են մեռնում ,ցնդվում ,ու ես եմ էլ վախենում մեռնել աստղի նման ,ինքս ինձ կորցնեմ ,վախենում եմ ցնդվեմ ու փշրվեմ մի օր ,վախենում եմ ,բայց քո արևը չի վառում ինձ ,քո արևը սառցակալում է ինձ ,քո արևը սև է ,քո արևը սիրում եմ ,բայց ծակում է քո արևը ,տաքացնելու փոխարեն խցկվում է ներսս ,ու ավերում ,քո արևը ,քո սևը սառեցնում է ինձ .......քո արևը աչքերիս դեմն է ,իսկ աստղերը անտեսանելի ,հոգնել եմ դրանք հաշվելիս ,ու դրանց թիվը անգիր անելուց....
Դու երբև է չես իմանա դրանց թիվը ,եթե միայն իմանայիր իմ ամեն այն վարկյաների թիվը որոնք սպանել եմ քեզ սպասելուց ,գուցե մտաբերեիր աստղերի թիվը .....
Բայց դու ոչինչ չգիտես ....չեսել կարող պատկերացնել ,անպատկերացնելի մի թիվ է աստղերի թիվը ,ու իմ սպասված ու մեռած վարկյաների թիվը ,որոնք ծախսել եմ քեզ սպասելուց ...............
Աստղերը քիչ են ,բայց քիչ են համեմատաբար ,համեմատաբար իմ այն վարկյաների ,որոնք ավելի երկար էին ,քան դրանց հաջորդող տարիներն ու ժամերը ..........
Աստղերը քիչ են իրոք ,բայց քիչ են համեմատաբար իմ սպասումների ..............
No comments:
Post a Comment