Thursday 22 September 2016

Դեղնավուն Կարոտ......... (Շատ խառը խզբզոց )




Երբ փողոցները լցվեն գունավոր ու կարմրագույն թաց երանգներով .աշունը իջնի քաղաքի վրա .անձրևեն անվերջ լռություները որոնք կաթկթում են երկնքից մոխրագույն .ես լաց կլինեմ .մի անկյունում կծկված լաց կլինեմ .մոխրագույն հագած երանգներով ասես ազատված ամեն կապանքից ու վանդակներից .ես լաց կլինեմ ազատությունից .բաց թողնված մի թռչնակի նման այս ու այն կողմում կորցրած մեկ հատիկ տունս կվորոնեմ .ես լաց կլինեմ ազատված կապանքներից ու .կկարոտեմ ինձ սնող ու ծնող քո ձեռքերը ....ինձ պահպանող ու գրկող քո մատերը .ինձ սիրող ու փայփայող երբեմն անգամ ինձ սպանող քո ստվերները կորչելուն պես .ես կնկնեմ .այսօր մի լքի .այսօր ցուրտ է ու կարծես միշտ .ասես հավերժական սառնամանիք է կիտվել ու կծվել մկաներիս ու երակներիս մեջ .այսօր մի գնա .աշուն է չէ .այսօր արևներ չկան երկնքում փայլող .կան միայն ու միայն հսկայական կիտված գորշ ու մռայլ երկինքներ ...այսօր մի գնա ....մի լքիր ինձ .այսօր ամենից շատ ես անազատեմ ուզում լինել .անազատ ու կապված .միայն թե մի գնա ...այսօր ամենից շատ թույլ եմ ու մի տեսակ դեղնավուն .այսօր մի տեսակ անկարող եմ ես անգամ ուժ չկա քայլել ու մտորելու .այսօր այնքան ու այնքան վառված եմ իրոք .որ քիչ է մնում բերանիցս թափվող ծխի մոխրագույն կուլաների հետ օդում սավառնեմ ու կորչեմ պատերի ներսում .կամ թևածեմ անձրևից հոգնած օդերում դրսի .կամ մնամ միքիչ քո ձեռքերին .կամ աչքերի կամ և թեկուզ քո վերնաշապիկի թևքին ....
Երբ ստվերները կհանգչեն դադնաղ .ու հոգիները կթախծեն անվերջ .երբ գլխր վայր կնկնեն աստղեր .ու կմեռնի կյանքը .ու կմնա ժամանակը կանգնած .կգան ու կգնան վերջին անգամ անցորդենրն անծանոթ ու երկնքից կթավեն հազարավոր ու միլիարդավոր աստղերը մեռած .ու լուսինը կվառվի արևի տաքից .ու տիեզերքը կգոլորշիանա .կմնա միայն բեկորները մոխրացած .կրակները կվերածվեն ջրի .հետո ջրերը կչորանան .ու անապատային մի հսկա կարոտ կիջնի իմ ներսում .ու ես ...քաոսից քաոս որբի նման կնկնեմ ցած.գլխի վրա շուռ տալով ու տեղաշարժելով ցավագին ու մի դեղնավուն կարոտ .....այդքան անհնարին մի ցավ է կրծում ....
չէ ...երբ քամիները փչեն հարվաից դեպի վեր .ու արևները կորչեն երկնքում .ու սառած աստղերը ընկնեն գլխի վայր .ու սառույց կապի շուրջը աշխարհի .ես կսառեմ.ինչպես սև մի առավոտ .ինչպես մոխրացած մի լուսաբաց .ես կսառեմ ու քիչ-քիչ կվերածվեմ երկնքից պոկված բայց դեռ ողջ մի աստղի նման .կնկնեմ գլխի վայր դեպի սպիտակ մի հավերժություն ....այսքան ահնարին ցավ է ուտում .......
ու դարձյալ չէ ....երբ աշուները գան ու էլ չգնան .մայրամուտները թվան լուսաբաց .իսկ գիշերները մնան հեռուներում .երբ թախիծները իջնեն ամենուր .ու աղոթքները էլ ոչինչ չանեն .ու հավերժ լինի դեղնավուն աշուն ......կնկնեմ գլխի վայր դեպքի քո առաջ .դեպքի քեզ .դեպի քո աչքերի մեջ .ու կխնդրեմ որ էլ չհեռանաս .չլքես ....ՄՆԱՍ .միջև ժամանակը կմեռնի մի օր .այդքան հավերժ եմ ուզում ես քեզ ..այդքան հավերժ եմ ուզում ունենալ ...
բայց աշուները կգան ու կգնան .գարուները երբեմն անգամ կուշանան...իսկ երբեմն էլ ձմեռները երկար կմնան .իսկ արևները ...ախ գրողը տանի արևներին .......բայց դու չես լինի և ոչ մի անգամ .դու չես լինի և ոչ մի դեպքում ու նորից էլ չես լինելու ....կգան ու կգնան ....երբեմն երկար կմնամ .իսկ երբեմն կարճ ....բայց դեղնավուն մի կարոտ հավերժ ու ժամանակից էլ երկար .կմնա այստեղ իբրև մի ուշացած մի մեղք .քո դիմաց իմ սիրո համար .......կազատվեմ ես քո ձեռքերից .կազատվեմ գիշերներից իմ ու քո .կազատվեմ այդքան տաք ու գրավիչ քո ձեռքերից .ու կազատվեմ...բայց ազատության մեջ կկորեմ հավերժ .դեղնավուն կարոտից որբի նման .այս ու այն կողմում .ստվերների մեջ .դրսում ու ներսում .անվերջ կմուրամ քեզ ՝ ՔԵԶ ....բայց ոչ ոք քեզ չի տա ինձ ...ոչ ոք քեզ չունի իմ չափ.....
այս ամենի մեջ սխալներ կան .....
այս ամենի մեջ աշուները կգան ու կգնան .դեղնավուն կարոտը կմնա որպես քո անձնագիր ,որ թողելս մոտս ու դու էլ մնացել այստեղ .....բայց քեզ չեմ մուրա և ոչ ոքից .........կսառեմ հավերժ ժամանակիցել երկար .....կսիրեմ միայն ու միայն  ինքս ինձ ......բայց խոստանում եմ.եթե հանկարծ մի օր արևը կծկվի իմ ծխից դեղնած ամպերի մեջ .ու աշուն իջնի փողոցներում .ու ամենւր լինեն թաց երանգներ ..խոստանում եմ ՝ քեզ տեսնելուն պես կբարևեմ քեզ ......որպես սառը մի արև ...քո տաք ու մեղավոր անբիծ ու չքավոր հոգու առաջ ....
իսկ դեղնավուն կարոտը ..կմնա որպես անձնագիր ծոցագրպանումս դրված ..իբրև մի անձնագիր...որ ամեն անգամ դողա չնչին իսկ հոտդ զգալուն պես .....ՍԻՐԵԼԻՍ .........

No comments:

Post a Comment