Wednesday 30 August 2017

Մեր Հայրը ․․․․․․․․․․․․





Ինչևէ 

ես ծնկի եմ գալիս 
հպարտությունը թաղում եմ ափերիս մեջ 
ու մատերով գրկում գլուխս 
քո հեռացումից հետո գիշերը կարմիր է 
աստեղրն արնահոսում են 
մութը կարմիր գույն ունի 
և ես սարսափում եմ 
Աստծո զայրույթը առ աշխարհը 
իջնում է ուսերիս 
և ես աղոթքներ չգիտեմ 
որովհետև վաղուց է 
փրկվելու համար ձեռքերս չեն մեկնվում առ կապույտ 
և վախենում եմ ստորացումից 
ինձ փրկողի ձեռքերը կոտրել  եմ 
Հայր Մերը չկա
Մեր Հայրը չկա 
ու ես չգիտեմ թե ինչպես փրկվեմ
քո սատանայական հեռացումից․․․․


Ես մահանում եմ 
և դա տեղի կունենա լուսաբացին 
ես ուզում եմ արթնանալ 
այս մարմնից
սա ես չեմ 
դու երազում էիր դիպչել մատերիս 
երակներիս թարթը զգալ 
զգալ քեզ ինձ վրա 
ես  մահանում եմ 
և մարմինս քոնն է ․
բայց դու այդպես էլ չդիպչեցիր ինձ 
քոնը իմ հողածինն է 
և ոչ թե ես ․․․․․

Սիրելիս 

և ինչպես կարող եմ հոգիս ավանդել քեզ 
դու մարդածին ես 
և դա անուն է 

դա պիտակ է 
և գուցե բեռ 
լսիր՜ դու կեղտ ես 
և այն չի մաքրվում լվացումից 
աղոթքներով 
և անգամ սիրուց 
այն կեղտը խորն է նստած 
դա պիտակ է 
մարդածինը ծնվում է 
ի ծնե ծնելով իր հետ 
հիվանդությունը քո 
և դու ոչնչանում ես 
դու չես մահանում 

Ես եմ քեզ լույս աշխարհ բերել ինձ համար 
ես չբեր էի 
բայց քեզ ունեցա 
 
ինչևէ 

քո մարմնի մեջ ես հորինեցի քեզ համար թևեր 
բայց դու ուժ չունեիր 
և քո փոխարեն 
մտքերս կային ՛
արդյոք ես քեզ եմ սիրել 
թե մտքերս եմ սիրել այդքան 
որ թոշնել եմ կյանքի հանդեպ 
և մահացել եմ առանց մահ ․․․

և թող մենությունը գրկի ինձ 
և տրվելու մեծ հակումներ ունեմ 
այդ իմ մենությունը քո լիությունը չէ 
դրանք նույնն է 
ինչ ես 
ինչ դու ․

մենությունը կոչում է 
և դու հերոս չես 

Լսիր ՛

իմ անունը ցավ է 
քոնը հիվանդություն 
և դու մարդասպան ես 

ես հոգեսպան 

մեզանից արդյոք ով կտանի 
մարդկային դիերը  
մինչև մահ ․

ես կսպանեմ հոգին 
իսկ դու հողածինը 

քեզանից հետո 
ես մահանում եմ 

ու երբ արթնանանում եմ 
ատում եմ մարդածինը 

ես կրակից էի ծնվել 
և թեկուզ մոխրացել եմ հորս գրկում 
ես կայծ կտամ 
կարթնանամ մի օր 
ու կվառեմ լուսաբացդ 
ու դու կարթնանաս սարսափելի այն երազից 
որտեղ ինձ ունեիր ․․․

դու այդպես էլ չդիպչեցիր ինձ 
իսկ երբ մահանամ 
կարող ես դիպչել 
այնքան երկար դիպչել այնքան խորը
բայց մարմիննս է միայն քոնը 
և ոչ թե ես ․․․․․․․

ես ծնկի եմ իջնում այս անգամ 
մատերս պոկում եմ 
որ չխաչակնքվեմ 
որովհետև ես աղոթք չգիտեմ առ կապույտ 
Հայր Մերը չկա
ու ես չգիտեմ մինչև լուսաբաց 
ինչպես փրկվեմ քո սատանայական հեռացումից ․․․

Սիրելիս ...




ես հազարմյակներ  է 
վաղուց է 
հազար տեղ թաղել եմ մարմինս 
և թևածել եմ ծովերից ներս 
լեռներից վեր 
լեռների մեջ 
ես թևածել եմ 
իսկ դու մարդածին ես 

և դա լավ հիշիր ՜








1 comment: