Monday 9 October 2017

Իսկ Ագռավները ․․․․․․․․․․․՜



Ես չեմ մեղանչում
չկա խիղճ
և չկա ցավ
ասում եմ չկա
սպասում
փնտրում
գիտես սիրելիս
մտքերս ծխել եմ
ու հենել եմ մոխրամաներին
քեզ կորցրել
մոխրացրել եմ
հազար անգամ
տեղի ու անտեղի քեզ ծխել եմ այնքան
ու հազար անգամ մոխրամաներ եմ ես փոխել
ինչէև
քեզանից հետո եմ թաքուն սովորել ծխել ՜
ծուխ ու միտք
կապում ես իրար
ծրարում դանդաղ
քաշում ես այնքան
որ չես հասցնում արտաշնչել
և մի ամբողջ ներս
խորքը
մի անտես կանաչ գարուն է վառվում
ծտերը թռնում են երամներով
ու չես հասցնում
վերջին անգամ
գոնե թեթևակի
կուտ տալ
ձեռքերիդ չեն նայում
ձեռքերդ վաղուց ագռավներ են սև
դուրս են թռչում քո երակներից
ու շուրջդ կռկռում ՜
կռռռ
կռռռ ՜
աշուն է ցավոք
և առաջին անգամ
դողում եմ տենդից
դեղնավուն քամին գրկել
ծրարել է ինձ
ես վախենում եմ
տերևաթափից
և քեզ կորցնում եմ
հազար անգամ քեզանից հետո
դեռ քեզ կորցնում եմ ․․․
այնքան շատ եմ կորցրել քեզ
որ վախենում եմ
հեռացումից
իմ մեկ երեսը հայելու մեջ
մեկը դեմքիս
իրար են նետել աչքերը թաց
անձրևում եմ
դանդաղ
դանդաղ
վերջ ՜
այսքանը ՞
չէ
աչքերս փակում եմ
ափերիս մեջ սեխմում եմ բիբերս
քո հեռացումից  հետո
հազարուկես անգամ հեռացել եմ քեզնից
քեզ մոռացել եմ ՜
ու դատարակ մնացել
բայց դեռ ծխում եմ
դա ծիսակարգ է
հիմա դատարկությունն եմ թաղում մոխրամաներում
ու տենդում եմ ՜
ես չեմ մեղանչում
ասում եմ ՝
չի ցավում
ասում եմ ՝
խիղճ չկա
չկա սպասում
նոյեմբերյան քամիներն են գրկել մարմինս
ու դեռ հա դեռ
ագռավներ են ծուռ կտուցներով
մարմնիցս փախչում
երամի հոտն են բռնում
գնում են ՜
գնում ՜
որ գարուն սպանեն
այն հեռավոր ափերին տաք
ուր ձագերիդ
ամուր գրկել
լռության չափ լուռ
օրորում ես
քո մատերդ ՜
որ ես  ունեի
հիմա դու չունես
դրանց ձևն ու հոտը
ես էի ստեղծել
որ դառը սև սուրճի հետ
քաղացր քաղցր ՜
մարմինս ապրեր ․․․․

Բարև Մեգի ․․․․
այնքան սիրեցի երկիրն այս
որ մինչև իսկ
իմ Սերը
ի Սեր Աստծու
բաց թողեցի
արևմտյան այն ափում
ուր քաղաքները չեն կրում
իմ ու քո փարթամ երազանքները
․․․․․
մնացի այստեղ
քեզ տարան
տարան ՜
վախենում եմ
որ այս երկիրը կպրծնի
ու կսկսեմ քո մասին գրել ․

իսկ դու եղանակ էիր

և հիմա ՝
ծիծաղում եմ

մոռացել եմ քեզ արևածագին
ու դատարակ մնացի ՜

ուղեկցիր այս ամենից դուրս
ուզում եմ ծխել
հանուն ՜
ոչնչի

թերևս դա է
որ ծիծաղում եմ ․․․․

ես չեմ մեղանչում
խիղճ չկա
ցավ չկա

գիտես սիրելիս ՜
վաղուց ոչինչ չկա․․․

ու ես հենվում եմ բազմոցին
անքեզ վերմակի տակ  ծածկվում
ոչ թե մարմինս մերկ
այլ դողում եմ
աշնան դեղին այս քամուց
որ քո հոտն ունի
որ գույն ունի
քո ․․․․

իսկ ագռվաները
փախչում են երամների հետևից
որ գարունն սպանեն անտես
այն ծաղկանոցը ՜
հիշում ես ՜
անտես գարուն ․․․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․

ես սուրճ եմ ուզում
կամ չէ ․․․
մեկին եմ սպասում
նա գա
գուցե կհարբենք ․․․․․․․․






No comments:

Post a Comment