Ծանրեր շնչել այն օդը ,որը քոնը չէր ,ծանր էր օտարության մատնված շնչել մի տեղում ,որտեղ ոչինչ քեզ չէր պատկանում ..
Երկար տարիներ ուզում էի հասկանալ ,գիտակցել ու ըմբռնել ,ինչ է կարոտը ...
Գուցե աշխարհում այդ բառը անհիմն են ստեղծել ,անիմաստ ,բայց չէ որ ի վերջո կարոտում ես ,ինչ-որ տեղ փորձում ամեն կերպ հնին վերադառնալ ,դարձյալ հինը ապրել ,բայց այս աշխարհում ոչինչ երկրորդ անգամ չի լինում ,գուցե պատահաբար ինչ-որ կերպ կրկնվում է ամեն ինչ ,բայց միևնույն է ոչինչ չի հուզում քեզ այնքան ,որքան առաջինը....
Ծանր էր ի վերջո զգալ օտարությունը ,այդ պահին ամեն ինչ նմանվում է սաստիկ մի քամու ,որը քեզ մասնատում է ,պոկում ինքդ քեզ քեզանից ,տանում ,կորցնում :
Ես չգտա ,ոչինչ չգտա ,իմ երազանքներում մարմնավորված ոչ մի խաղաղություն չգտա ,ասես ամեն ինչ նման էր պատերազմի ,կորստի ,ասես աշխարհը ինձ համար ,հատուկ ինձ համար մասնատվել էր ,այն ինչ իմներ պոկվել էր ,իսկ այն ինչ ոչ ,սոսնձի նման կպել էր ինձ ....
Ես ոչ թե ոչինչ չէի հասկանում ,այլ պարզապես չէի ուզում հասկանալ ,չէի ուզում վստահ լինել ,չէի ուզում հավատալ .....
Ես նորից այստեղ եմ ,նորից նրա կողքին ,բայց ամեն ինչ այնքան անբնական է ,այնքան բացիթող ,որ ինձ թվում թե նրան ոչ մի կերպ չեմ ճանաչել ,նա այնքան երջանիկ է ,որ երբեմն ինձ թվում է թե նա հիմար է ,մեկը ով ամեն մի մանրուքի վրա ծաղսում է մի ամբողջ լիաթոք երջանկություն ....
Ի վերջո կարոտը ,դա հսկայական մի ավերում է ,ես կարոտում էի նրան ,նա այստեղ էր մոտիկ ,բայց կարոտում էի նրան ,նա այնքան ուրիշ է,ես անգամ ինքս ինձ ատում էի ,ու մեծ ողբերգության վերածում կյանքս ,միայն նրա համար ,որ հեռավորությունը ստիպեց ինձ այդպեսել միջև վերջ չվայելել այն ամենը ,ինչը սիրում էի նրան մեջ ,ես այս պահին ,գրողը տանի հիմա ,նա չկա ,նման է սովորականին ,գուցե ես եմ ստորաբար ինքս ինձ երբեմն խաբել ,թե նա ուրիշ է ....
Ծանր է նորին զգալ ,նա այնքան տարբեր է ուրիշ ,հնից ,չնման հնին ,որ ես փախչում եմ ....
Ի վերջո հինը ,մենք հինն ենք փնտրում ,մատնված նորին ,նորի տակ կծկված ու փակված ,նորի տակ թաքնված ,ամենուր ու ամենքի մեջ ,մենք հինն ենք փնտրում ...
Մենք հինն ենք կարոտում ,մենք հինն ենք երազում ....
Ի վերջո կարոտը ,դա մի ամբողջ մարմին է ,մի ամբողջ աշխարհ ,որտեղ տեղավորում ես հիշողություներդ ,որը այլևս չկան ու չեն լինելու ,ծանոթ հոտը ,որն ամենուր փնտրում ես ,ծանոթ ձայնը ,որ ականջներիդ մեջ արձագանքում է ,ծանոթ շարժումները ,որը որսում ես ամենքի մեջ ,ծանոթ հայացքները ,ամեն ինչ ,մի ամբողջ կյանք է կարոտ ,մի ամբողջ աշխարհ ......բայց միևնույն է ...անիծյալ է ժամանակը ,որքան ու որքան ապրումն է խլել ,մի ամբողջ պատմություներ է խլել ,որքան ու որքան կյանք է փոխել ...
Մարդիկ ժամանակի ընթացքում են փոխվում ,երբեմն ստիպված,իսկ երբեմնել հանկարծակի ...........
No comments:
Post a Comment