Wednesday, 4 May 2016

Մայրամուտը լուսաբացին........(Սառը Քամիներ ) 18+






Երկար տարիներ է ինչ մտածում եմ ,թե ինչ են զգում մարդիկ ,երբ դավաճանում են ,ես չեմ կարողանում հասկանալ նրանց ,չափից դուրս հետաքրքիր է ,դավաճանությունը դա ինձ համար ընտրություն է ,իսկ մարդիկ ընտրության մեծ հնարավորություներ ունեն ,միայն թե խնդիրը այն է ,որ երբեմն մարդիկ ընտրում են այն ամենը ,ինչը նրանց իրականում պետք չէ .....
Բրեյի ամառային հանգստից հետո ,աշնանը վերադարձա Չիկագո ,անտանելի է ,ես ատում եմ Չիկագոն ,այստեղ այնքան շատ է ձևական քաղաքավարիությունը , Աստված այստեղ չափից դուրս անազատություն եմ զգում ...Բայց երբեմն սիրում եմ մոխրագույն այդ քաղաքը ,երեկոները այստեղ չափից դուրս գեղեցիկ է մայրամուտը ,ու չափից դուրս գեղեցիկ է լուսաբացը ,բայց ինձ գրավում է անձրևները ,այս քաղաքի անձրևները ուրիշ են ,գրողը տանի ....
Այս քաղաք միշտ ինձ  հետ է բերում տարօրինակ սերը ,ես սիրում էի մեկին ,ով ուներ ընտանիք ,երեխաներ ,մեկին ում սիրում էի պարզապես ,մեկին ով չէր հիացրել ինձ ,սակայն երբեմն զգում էի նրա կարիքը .....Նա հասուն մի մարդ էր ,Չիկագոյում հայտնի բիզնեսմեն ,առհասարակ Ամերիկայում նա ուներ մեծ համբավ ,սիրում էի նրա հետ թեյել ,հարբել Չիկագոյի անհայտ բառերում ,երեկոները անցկացնել նրա առանձնատանը ,առավոտները արթնացնել նրան ,բայց ինձ վանում էր այն միտքը ,որ նա ուներ ընտանիք ....մի օր միևնույն է բախվելու եմ այդ ընտանիքին .....
Ու եկավ այդ օրը ,նրա զավակները իմ տարիքն էին ,նա միշտ ասում էր ,որ իր երեխաները իմ գրքերից,իմ արվեստից ,ու առհասարկ ինձնից շատ բան են սովորել ,որ թե նրանք հիացած են ինձնով,որ թե անգամ երազում են ինձ հետ թեյել ....
-Վեն ձեզ մի կին է հարցնում 
-Ով 
-Ասաց դուք նրան ճանաչում եք ,անունը չասաց ,ընդամենը ասաց որ նրա Կին է ...
Ես մի պահ դողացի ,այս ինչ ես արել դու Վեն ,միթե վախ ու կսկիծ չես էլ զգացել ,բայց չեմել զգում ,ես ընդամենը դողում եմ ...
-Վեն 
-Ռայն նրան փոխանցեք ,որ այսօր երեկոյան թող լինի Հյուրանոցի թեյարանում ,ես կմոտենամ նրան,հիմա զբաղված եմ ...
-Նա ուզում է հիմա խոսել ձեզ հետ ,նյարդային է ..
-սիրելիս ,ես արդեն ասացի ինչ պետք է անել ,իսկ հիմա գնա գրողի ծոցը ...
Առաջին անգամ էի Վենին նման կերպ տեսնում ,նա դողում էր իրոք ,նա հաճախ է ինձ գրողի ծոցը ուղարկում ,բայց այս անգամ ամեն ինչ լուրջ էր...
Կինը առանձ որևէ բառ ասելու գնաց ,քայլերը անհարթ էին ,թույլ ,կարծես կոտրված էր ,ես շատ լավ գիտեի Վենի սիրային պատմությունները ,բայց չեմ կարող պատկերացնել ,այս անգամ նա ինչպես է տակից դուրս գալու ....
_______________________________________________________________________________

19:30 Չիկագո ,Չարլս հոթելի թեյարան ....

-Բարի երեկո Տիկին
-Եկեք քաղաքավարի չլինենք Վեն ,դա ձեզ չի սազում ,դուք չափից դուրս տարբերվող եք Չիկագոյի մթնոլորտից ...
-Ինչով կարող եմ ձեզ օգնել
-Օգնել ,օգնելու մասին ինչ խոսք կարող է գնալ ,Աստված իմ ,դուք պարզապես իմ ընտանիքը հավասարեցնում եք հողին :Անգամ հիմա ես չգիտեմ թե ինչպես խոսեմ ,երջանկությունից թռչկոտեմ ,թե իբրև խոսում եմ աշխարհի ամենազդեցիկ մեկի հետ ,թե պարզապես ամեն ինչ խորքից նայեմ ,ու ձեզ մի քանի ապտակ հասցնեմ ,ու հեռու վանեմ իմ ընտանիքից ....Ես չգիտեմ թե ինչ անեմ Վեն
-Սիրելիս եթե մտածում եք թե ես պետք է սողորսկեմ ձեր ոտքերի տակ ,ու ներում խնդրեմ ,չէ դա իմը չէ ,հասկացեք Տիկին ,ես այս աշխարհում անում եմ այն ամենը ,ինչը ինձ հաճույք է պատճառում ....
-Սիրել մեկին ,ով ընտանիք ունի ,հա Վեն
-Այս դարում դա սովորական երևույթ է
-Ինքներդ ձեր հարցազրույցներից մեկում չեք ասում Վեն ,իբրև թե դու ինքդ առանձնանում ես այս աշխարհից միայն նրա համար ,որ դու արդար ես ...
-Ես արդարեմ ,ու գրողը տանի ,ձեր անունը ինչպես է ,ձեզ ինչպես Դիմեմ
-Միթե արդար է սպանել ընտանիքը ..
-ես չեմ մորթում ձեր ընտանիքը
-դու արմատախիլ ես անում իմ հանգստությունը Վեն ,դու կոտրում ես ոտքերս ,ու ձեռքերս,ես չգիտեմ թե ինչ անեմ Վեն ,չգիտեմ իրոք ....

Նրա հայացքում իրոք թուլություն կար ,նա կոտրված էր ..բայց ես ոչ մի գրամ խիղճ չունէի ...
-Ձեր անունն ինչպես
-Մարիա ..
-Լսեք Մարիա,թող ձեզ չթվա թե ես խլել եմ ձեզանից նրան ,ավելին ես ավելի եմ մոտիկացրել ձեզ նրան
-Ինչես խոսում
-Մարիա ,ինչ է դավաճանությունը
-դա տերմին է նրանց համար ,ովքեր դադարում են հոգ տանել ,հեռանում են ,մոռանում են ...
-Ոչ սիրելիս ,դա տերմին է նրանց համար ,ովքեր հոգնում են ,երբեմն ազատություն են փնտրում ,ինչ-որ նորություն ,փորձառություն ..Բայց չկա դավաճանություն ,հավատացեք Մարիա ,կա ընտրություն ..
-Ինչ ընտրություն ,չեմ առարակում ,ցանկացած մեկը երազում է ձեզ դիպչել ,դուք գեղեցիկ եք ,գեղեցիկ երիտասարդ ով ունի ամեն ինչ ,մեկը ում ձգտնում են ունենալ բոլորը ..
-Հիշեք մի բան ,նա ձեզ սիրում է ,ու դա ոչ թե ասում եմ պարզապես ,այլ իսկապես նա ձեզ սիրում է ..
-Չգիտեմ ոչինչ
-Պարզապես Մարիա ,երբեմն  մենք չափից դուրս  այնքան եք մադրականց նայում որպես սեփականություն ,որ երբեմն մոռանում եք ,որ նրանք սեփականություն չեն ,նրանք մարդ են ,նրանք որքանով որ մերն են ,այնքանով նաև նրանք ունեն ինքնություն ,ընտրության հնարավորություն ...
-Ուզում եք ասել ,որ նա ձեզ է ընտրել
-Ոչ սիրելիս ,նա ոչինչ չի ընտրել ,նա սիրում է ինձ ,միայն նրա համար ,որ ես կարող եմ նրան հասցնել փառքի ,նա խաղում է ,ինչպես և ես ,ինչպես և դուք ....այս դարում սեր չկա ,չկա պատկանելիություն ,այս դարում կա խաղ,նա լավ խաղացող է ,բայց խաղամոլ է....
-այնպես կուզեի ձեզ սպանել
-բայց չեք կարող ,բացի այդ ամենից ,ինձ սպանելով ոչինչ չի փոխվում ...
-Խնդիրը ձեր մեջ չէ ,ու ոչել իմ ,ճիշտ հասկացեք ,անգամ նրա մեջել չէ ,կյանքը չափից դուրս այլ բան է ,քան մենք պատկերացնում եք .....Նրան դուք ավելի լավ եք ճանաչում հիմա ,երբեմն պետք է տառապել ,հասկանալու համար ,շատ բաներ գիտակցելու և ընդունելու համար ....
-ես ձեզ չեմ հասկանում
-Մարիա ,ես հիանալի խաղացող եմ ,ձեր ամուսինը ինձ պետք է միայն նրա համար ,որ ես ձեռք բերեմ ԱՄՆ-ի ռազմածովային բազաներից շատերը ,այդքանը ...
-Ու ինչ ,միթե ինքներդ չէի կարող դա անել
-ես չեմ սիրում երբ ինձ սիրող հասարակությունը ,հասկանում է ,թե որքան կեղտ կա իմ մեջ ...
-դուք բացահայտ չեք  գործում ,ու դա զզվելի է ,բոլորնել գիտեն ,թե դուք ովեք ...բայց ցավոք ոչ ոք ոչինչ չի կարող անել
-չի կարող անել ,որովհետև ինձ սիրում են Մարիա ,աշխարհը իմ կարիքն ունի...
-Մաքելվին ,ինձ բացատրեք այս ամենը .....ինձ հանգստացրեք
-Մի ժամանակ սիրում էի մեկին ,մեկին որովհետև բացի նրանից ,ոչ ոքին չեմ սիրել աշխարհում ,մի օր երեկոյան տուն մտա ......Ես զգում էի,այդ պահին զգում էի ,քամին ,անգամ այն զգացողությունները որոնք անշույլ էին ,ես զգում էի վերջապես ,զգում էի դադարկ մի ցավ ,դավաճանության նման մի բան ,որը ուտում էր ինձ ,տանջում :

Բայց ամեն կերպ փակում էի բերանս ,ոչ թե նրա համար ,որ խոսելուց հոգնել էի ,այլ նրա համար ,որ կյանքում եկավ մի պահ ,որտեղ իսկապես տեղիներ լռությունս ....Շատ եմ անտեղի լռել,բայց այս այն դեպքներ ,որ իսկապե պեքտ է լռեմ ...

Նա դուրս եկավ սենյակից ,լռիվ մերկ ,հագեցած ու բավարարված ,հարբած էր ,նրա կրքոտ ու կրակոտ հայացքը թարմացել էր ,հանգստացել էր ,շամպային բաժակը ձեռքին օրորվում էր ,նա ճանապարհեց նրան ,քմծիծաղով ,հետույքին մի քանի անգամ հարվածելով ,ու ականջի մեջ մի քանի բան փսփսալով .Հետո եկավ ,նստեց անմիջապես իմ կողքին ,ծխում էր ,նայեց ինձ ,հետո սկսեց լարվել ,մոլորվել ,ասես ինչ-որ մեղավոր մի բան էր արել ...

-Դեմ չես ....

ես լռում էի ,կրկին ու նորից ,որովհետև չէի կարողանում խոսել ...

-Վեն կյանքիս ամենալավ սեքսներ այսօր գրողը տանի ,ինչ է ,ուրախ չես ինձ համար....

ես նորից լռում էի,ուշադրությունս կենտրոնացնելով պատուհաներից դուրս ,անձրևող քաղաքին ...

-Դու միշտ ես լռում Վեն,ասես միշտ մտքիդ մեջ պլանավորում ես փախչել ...

-Չէ փոքրիկս,փախչում են նրանք ,ովքեր փախչում են այն ամենից ինչը ունեն ..

-Ինչ ես ուզում դրանով ասել

-Լսիր ,մի արդարացիր ,ու մի փորձիր որևէ կերպ ինչ-որ ձևակերպումներ փնտրել ու ասել ինձ ,ասա մի բան ,որը պետք է ասես ,առանձ արդարանալու ...

-Զարմանալի է ,դու խոսում ես ...դու ինձ չեսել սիրում Վեն
-Ինչ սիրեմ ,այսքանից հետո ինչ սիրեմ
նա լռեց ..
-դու երբևէ հոգ չեսել տարել իմ մասին
-դու ազատ ես,քո ընտրության մեջ ,ես չեմ ստիպում քեզ ոչինչ ...
-Ես քեզ դավճանում եմ Վեն
-Խնդիր չկա ,դա այդպեսել պետք է լիներ
-ինչու այդպես ,որովհետև դու ինձ չես սիրում
-Ինչ սիրո մասին է խոսքը գնում ,երբ ամեն ինչ հոդս է ցնդում,սերը դա փողոցում է ,դրսում ,բնության գրկում ,իսկ խորքում սեր չկա ,սերը չգիտմել թե ինչ ասեմ ,սերը դա ընդամենը խաղ է ..
-ինչու ոչ մի բացատրություն չես պահանջում
-որովհետև ես քեզ լավ եմ ճանաչում
-ու հիմա ինչ
-մենք ազատ ենք ,հասկանում ես ,դա մեծ ու թանկ բան է ,մենք այսուհտե կանենք այն ինչ ուզում ենք
-Վեն
-Պատկանել մեկին դա հիանալի մի զգացողություն է ,բայց դա հակասում է ազատությանը ,հասկանում ես ,դու իմ սեփականություն չես ,դու ոչել ես քոնը ,ու դա գեղեցիկ է ...
-Գեղեցիկ չէ միթե Վեն ,որ դու ինձ ես պատկանում
-ոչ  ես ոչ ոքի չեմ պատկանում ,ես ազատ եմ ....


ու զանգ եկավ ինձ

-Պարոն ձեր մեքենան տեղում

-Շատ լավ Ռայն հիմա կմոտնեամ ...

Կանգնեցի ,նա ավելի զգաստացավ ,ուշադիր նայում էր ինձ ,ձեռքերով փնտրում էր իմ ձեռքերը ,փորձում էր կպնել դրանց ...

-Գնում ես Վեն

լռեցի նորից ու կրկին ,հետ չնայելով դուրս եկա,դռնից դուրս գալով ասես հսկա մի ավերումից էի փրկվում ,շունչ քաշեցի ,նայեցի ինձ այդքան ծանոթ դռանը ,այն կամանց փակեցի ....

Հեռացա ,ես գնում էի ,առաջին իսկ պատահած ինքնաթիռը ինձ էր սպասում ,ես մեկնում էի ,ինչը պլանավորել էի շուտ ,այն պահից սկսկաց երբ հասկացա ,որ նա գտել է մեկին ,ամբողջ ճանապարհին մտածում էի ,տանջվում ինքնախաբեությամբ ,բայց չէ որ նա իմը չէր ,նա չէր պատկանում ինձ ,նա չէր դավաճանել ինձ ,գրողը տանի ,նա ազատ էր ...

Չէ ես չէի սիրում նրան ,ես սիրում էի իմ ու նրա անկրկնելի պահերը ,որոնք այս պահից սկսկած մի ամբողջ բեռ կարոտ էին մատակարարում իմ երակների մեջ ,ես նրան այդ պահից մոռանում էի ,ջնջում ...

Չէ բայց ի վերջո սիրել եմ ,սիրում եմ ....ասես պոկվում էի մի ամբողջ մարմնից ,ինչը իմներ ,ասես այնքան էի ցրվել ,ու ավերվել ,որ ինքս իմ սեփական քայլերը անգամ չէի զգում ...

Բայց տեղին էր իմ լռելը ,դա էր միակ փաստը ,որը ինձ ուրախացնում էր ,ես լռեցի ,երբ պետք է խոսեի ,զայրանայի ,պատերից պատը տայի ինձ ,բայց լռեցի ,և դա այնքան տեղին էր ,որ իրոք կարիք չկար սպասել ,պետք էր գնալ...առանձ որևէ բառ ասելու ....

Ես առաջին անգամ լքեից կյանքում ,ու չեմ մեղադրում ,ոչ լքողներին ,և ոչ լքովողներին ....

Լքելը դա նույն է ,ինչը լքվելը ...Վերջ ի վերջո երկու կողմնել որբ է մնում ,պոկվում ,տանջվում ,գնում ու մնում ...

Այսքանը Մարիա ....

-Ոչինչ չհասկացա Վեն
-Ընդամենը սա կասեմ ,կյանքը շատ մեծ բան է,մի ապրեք մարդկանցով ,ամեն ինչ անցողիկ է վերջապես ,ամեն ինչ չէ որ հարատև է Մարիա ,ամեն ինչ չէ որ միշտ մնում է ,այսօր նա դավաճանել է ձեզ ,բայց դա այսօր է ,իսկ վաղը նա կգա տուն ,ու ամեն ինչ ավելի լավ կլինի հավատցեք ....
-մի սփոփեք ինձ ...
-Մարիա ,ընդամենը կյանքը խաղ է ,խաղալ իրոք ոչ թե պետք է ,այլ հարկավոր է ...
-ես չեմ խաղում ....
-միևնույն է ,բոլորսել խաղի մեջ ենք ..նա ազատ է ,ես չեմ կապել նրան ինձ ,ու ես վաղը մեկնելու եմ Փարիզ ,այս քաղաքից ոչինչ չեմ տանելու ինձ հետ ..
-Փարիզում նույնպես խաղալու եք Վեն
-Իհարկե Մարիա ....Փարիզում մոդայիկ է սեր խաղալը...այնտեղ դա գեղեցիկ է .....

Մարիան հանգստացավ.....չնայած ոչինչ չասացի նրան ,ես խաբեցի ,իսկ ինչ է սուտը ,դա երբեմն իրոք պետք է ,դա հարկավոր է ,չէ որ երբեմն կյանքում ստելը փրկում է ,ճիշտը խլում հավատը ....ավելի լավ է երբեմն ստել ,քան թե ապտակել ճշտով ......
Դավաճանություն չկա ,կա ընտրություն ,իսկ երբեմն մարդիկ ,գրողը տանի մարդիկ երբեմն ընտրում են այն ամենը ,ինչը իրականում պետք չէ նրանց.............
________________________________________________________________________

Հեղինակային իրավունքները պատկանում են Վանիկ Հովակիմյանին ,հատվածը մեջբերված է Հեղինակի Սառը Քամիներ գրքից ....


.

No comments:

Post a Comment