Մեզ վիճակված կյանքը, մատնում ենք ինչ-որ բան փնտրելով , փոխարեն չհասկանալով մի պարզ բան՝ այն ինչ փնտում ենք, ահա այստեղ է՝, մոտիկ անգամ մեր մեջ ,մեր խորքում ,մեր երակների, ու թեթև նյարդերի մեջ ….
Դու ընդամենը մի սովորական հաճախորդ ես ,իրականում ոչ ազդեցիկ ,ու ոչել հարուստ ,բայց դու եզակի ես ,սովորականից եզակի ,դու սարսափելի ուրիշ մի զգացողություն ես տալիս ,երբ ամեն անգամ մտնում ես ներս ,ամեն անգամ քամիները խառնվում են իրար ,օդը տաքանում է ,իսկ Նյու Յորքյան սարսափելի աղմկոտ փողոցները պատվում են խուլ ու լուռ երաժշտությամբ ,ասես Նյու Յորքը խաղաղվում է ,հանգստանում ,բայց ես եմ խառնվում ,ասես չեմ հասցնում շնչել ,երբ քո հայացքը նկատվում է ,դու իմ մշտական ես ,ես քեզ անգիր եմ արել ,ես քեզ մի քանի անգամ շարադրել եմ ,պատմագրել պատերի ներսում ,սովորել քեզ ամեն ամեն անգամ ,բայց դու բարդ դասես ,անհասկանալի մի բեռ ....
Ամեն անգամ երբ նկատվում ես ,նյարդերս կծկվում են ,ես դադարում եմ զգալ աշխարհը ,ես այդ պահին տառապում եմ ,բայց դու իմ ունեցվածքը չես ,դու ազատ ու թևածող մի հարստություն ես ,դու ոչ ինձ ,ու ոչել ինչ-որ մեկին չես պատկանում ,ես դրանից նյարդայնանում եմ .......մաշկս ցավում է ,երբ պարզ գիտակցում եմ ,որ իմը չես ,ձեռքերիս մեջ չես ,ափերիս մեջ չես ,գրկիս մեջ չես ,ես նախանձում եմ աշխարհին ,որ աշխարհի գիրկն ես ,բայց ոչ իմ մկաների մեջ......բայց նյարդերս քեզ անգիր են արել ,նյարդերս տենչում են քեզ ..........
մենք փնտում ենք մարդկանց, փոխարեն չհասկանլով որ վերջապես, ոչ ոք մեզ չի պատկանում …ոչ ոք մերը չէ ,այս ամենը նման է հոթելի ,որտեղ գալիս են ու գնում են ,բայց դու բոլորի մեջել չես ,բայց դու միշտ մնում ես ,այստեղ ,ներսում ,ոչ ոք մեր սեփականությունը չէ .....բայց ես ուզում եմ գնել քեզ ,ունենալ քեզ ,լինել քո սեփականատերը ,լինել քո եզակին ,քո միակը ....
Դու իմը չես ,բայց ես վախենում եմ քեզ կորցնել ,ես կորցնում եմ քեզ ,երբ ամեն անգամ գնում ես ,ես կորցնում եմ քեզ ,ինչպես մեկը կորցնում է իր թանկը հսկա Նյու Յորքում ,ես վախենում եմ ...
Տապալվում եմ ,տապալվում ենք, չհասկանլով, որ իրական պարտություններ մեր կորուստներն են, դու իմ մեծագույն կորցրածն ես .....ես քեզ չունեմ,բայց ես քեզ կորցնում եմ .....
մենք իսկապես կորցնում ենք, ու դա երբեմն անգամ մեզ վիճակված է….ու դա է միակ ճշմարտություն կյանքում .....
ես ատում եմ այդ ճիշտը ,որովհետև դա նման է հիվանդության ,որը քեզ սպառում է ,տապալում է քեզ ,ջարդում ոսկորներդ.......
մենք դադարում ենք ուղիղ քայլելուց, ուղիղ խոսելուց, թեթև շնչելուց, մեք դառնում ենք տատանվող ու երեացող մի մարմին,մի երկնաքեր , ախր չէ՞ որ կորստից է դա…..մենք ամեն մի կորստից հետո, կորցնում ենք մեր մի մասը ….մեր մի հավասարակշռությունը ,մեր մի ուղիղ քայլը ....
Ես քեզ կորցնում եմ ,երբ ամեն անգամ հեռանում եմ Նյու Յորքից .......ես քեզ կորցնում եմ հենց Նյու Յորքում .....գրողը տանի այդ մեծ քաղաքին .....
մենք նման ենք քանդվող ու նորից կառուցվող շենքի, մեզ լքում են, ու փթում են մեր սենյակները, մենք քիչ— քիչ վերածվում ենք ավերակի, ամեն մի կորստից հետո ……
իսկ վերջում ավերակը, սառն է, ու փակ, նման արգելված տարածքի, որտեղ մուտքը արգելված է, խստիվ արգելված է ,շունչ չկա…քանդելու ու ապամոնտաժելու ենթակա մի շինություն է .....
պարզ է ամեն ինչ, այն ամենը ինչ ստեղծում ենք, ստեղծում ենք մեր կերպարանքով….
մենք նման ենք շենքերի, բարձր ու պինդ, սակայն երբեմն ընդամենը բնակարան ենք, երբեմն տուն ….երբեմն մեզանից հեռանում են, ամեն մի լքումից հետո, մենք դառնում ենք քանդված մի շենք ,մեզ ապամոնտաժում են ....
որովհետև մենք ընկնում ենք վերջապես ,որովհետև մենք հենման կետ չունենք ,մեր հենման կետը փախել է ,մենք ջարդվել են .....
Գրողը տանի….
Ես ատում եմ Նյու Յորքը ......ատում եմ սարսափելի մեծ այդ քաղաքը ,որովհետև կյանքս վերածվել է Նյու Յորք Հոթելի ,գալիս են գնում են ,մեկը կար ,բոլորի մեջ չէր ,բայց միշտ մնաց ,նա այն եզակի անցորդն էր ,որը լցնում էր փողոցները ,լռեցնում մեծ ու հսկա աղմուկները ,ամեն անգամ արթնացնում ինձ ,բայց ես կորցրել եմ նրա ,կորցրել եմ իմ փողոցներում ,բայց նա իմը չէր,բայց ես հենվում էի նրան ,ես հենվում էի քեզ ,ու ծխելով վայելում Նյու Յորքյան ծանր ու մռայլ օդը ,ես կտուրները անգիր գիտեի ,որովհետև ես ու դու սիրում էինք վերևից նայել Նյու Յորքը ,կտուրներից մարդիկ չէին երևում ,ու ինձ ու քեզ թվում էր թե ,աշխարհում միայն ես ու դու էինք .....բայց դա այդպես էր ......
Գրողը տանի ..............
No comments:
Post a Comment