Monday 9 January 2017

Տխուր Կին .... 18+


Սիրելիս ես չգիտեմ թե ինչպես են հաշվում աստղերը
այսօր ասես կին լինեմ
մի տեսակ սպասման մեջ եմ. որը ինձ ուղղեկցում է դեպի պատշգամբ
սպիտակ ու փափուկ խալաթ կա հագիս
դա հատուկ եմ հագել
աստղերը երբ ընկնում են
հոգեհանգիստ եմ անում
ոչ թե մեռնող աստղերի համար
այլ երազանքներիս
որոնց մասին  չեմ հասցնում անկման մեջ խոսել .
մի կին եմ այսօր
չեմ չեմ զրկվել ամուսնունցս
կամ երեխաներս չեն մեռել .
այսօր ինձ կին եմ զգում
թեթևաբարո
տխուր մի կին .
որը զրկվել է որովայնից
որովհետև ծնվել է այստեղ լորձոտ մի կարոտ .
կարոտ առ քեզ .
այսօր ինձ քեզ եմ զգում
ինչպես խեղդված մի կին
որ թե մեկ ու կես բաժակալ էլ հարբի
կուլ կտա աչքերով աստղերը
ու ինքնասպան կլինի դրանց առատ լույսից .
ախ այդ աստիճան սպասում կա
պահի տակ ուզում եմ մեռնալ
հետո հիշում եմ այգիներիս մասին
որոնք ծաղկել են
բութ աշնան առատությունից դեղնել են
բերք չեն տալիս
որովհետև աշնանը այս՝ բոլորն ասես իծնե չբերեն .
արգանդ ունեն բայց պտուղ չկա ու չի ծնվում .
հա մոռացա ասել
տանս ծխնելույզից ծխախոտիս ծուխն է դուրս գալիս .
ցուրտ է
բայց ափսոսեն ծառերս
երեխեքս ափսոս են որ մորթեմ ու վառեմ
կրակի տամ ու տաքանամ :
Օհ՜ այս աստղառատ գիշերը
քաղաքը քնած է
բայց մութն է եռում
ասես սևազգեստ սրբերը
այսօր լքված այս քաղաքում
քնած այս քաղաքում
ծնկի են եկել
ու աղոթում են .
ախ նրանց ձայն է մի ձև կտրել է պետք .
հոգնել են ականջներս
անթիվ աղոթքներից
որոնք կապույտին չեն հասնում .

հիմա առավոտ է
այլևս կին չեմ
աստղեր չկան
կա ինձ վառող արև
ու շոգ է
եռում եմ ներսից
ասես մարմինս
ախ մարմինս
ասես ծեր է
ոսկորները դուրս ցցված
իսկ մատերս դողում են
այսօր ծերակույտ եմ
ներսս ծերություն
խորը ու մանկական .
ատում եմ գրողը տանի մեղքերս
ու հավատում թե կփրկվեմ այսօր
որովհետև գիշերը աստղերը հաշվելիս
աղոթում էի.
բայց ոչ ոք չկար
կապույտից ինձ մեկնող ձեռք չկար
բայց հավատում եմ թե այսօր կփրկվեմ .

քեզ խաչի փոխարեն կտորե թելով փաթաթել եմ վզիս
դրանից սրտիս աշատանքը կրկնակի անգամ արագանում է
սրտիս թրթիռը հասկանում ես ՞
մանկան նման անհոգ եմ զգում .
օհ՜ ոչ անտանելի է մեղքերս այս
դու նույնպես մեղք ես վզիցս կախված
քո խաչն եմ տանում
գլխիս ասես թագ կա
շինված կարմիր քարերից
ոսկորներից
որ փայլում է աստղերի տակ .
փայփլում է առատ գիշերներում
որ թե մոլորվես
գաս տուն.

բայց զզվելի եմ այսօր
միջնամատս զոռով եմ պահում
որ մուտքի առաջ չցցցեմ վրադ
իսկ ցուցամատս պինդ սեղմում եմ ինձ
որ պատահաբար շուրթերիդ չսեղմեմ
դու գիտես որ սիրում եմ շուրթերդ .

հիմա նորից գիշեր է
աստղերն եմ հաշվում
բայց թիվը մտքիցս թռավ
որովհետև անմտություն է
դրանք հաշվել.
ավելի լավ է չսպասել քեզ .
մտածում եմ այդ ինչ է մտքովդ անցնում այս պահին
որ չես մտածում իմ մասին
այդ ինչ գրողի տարած սատանա է ձեռքդ բռնել նստել կողքիդ
որ մոռացել է ժամի մասին
զայրանում եմ ես
որովհետև այս սպասման մեջ
կին եղա
եղա ծեր
եղա սա ու նա
մնացի ես
բայց դուռս չես թակում
տուն չես գալիս
իսկ ես կիսաքուն եմ մնացել
այն աշնան տարուց
որ հեռացար .

հիշեցի այգիներիս մասին
դրանք այսօր նարնջագույն են .
հետո հիշեցի որ կարիք չկա դրանք խնամելու
անձրևը առատ ու եռանդուն դրանք պահում է .


երբ գաս
քիչ կխոսես
հրաժարվիր բերանիցդ թափվող ճոխ բառերիցդ
ու կպիր ինձ .
ինձ բացատրություներ մի տուր .
որովհետև ես քեզ վաղուցեմ ներել .

ես այս աշնան  վերջը չեմ ներում
երբ մտա այգի
ծեր ծառեր տեսա
այգիս ծովի էր նման
ջրերի մեջ թփրտում էի նարնջագույն տերևները
իսկ ծառերը
մերկ էին
անեղանակ ու անգույն .
ես ատում եմ քեզ .
որովհետև.
քեզ սպասելուց աստղերը հաշվեցի
մոռացա դրանց թիվը
այգիս մոռացա
ու քաղաքը մոռացա
ամեն ինչ մոռացա .

ատում եմ այս մեղքերը
որ քեզանից հետո հազար անգամ գործում եմ
դրանցով սրփվում
քնում դրանցով
վզիցս կախված պահում ամբողջ կյանքում
բայց աղոթում փրկությանս համար.
.

ախ այս աստղառատ գիշերը
քաղաքը լուռ է
ես ու գիշերն ենք եռում
ես տանս սենյակում
գիշերը կախված օդից ...

իսկ դու
այդ ինչ է անցնում մտքովդ որ իմ մասին չես մտածում .
գուցե դու էլ ես աստղերը հաշվում
բայց ոչ թե ինձ սպասելիս
այլ այն մեկին
ով հենց հիմա մտավ տուն
գրկեց շուրթերդ
առավ գիրկը ու քնեց .

այդ ես եմ դժբախտ .

Վեն Մաքելվին
















No comments:

Post a Comment