Sunday 8 January 2017

Կարոտը ՛.............




Եվ ոչինչ 
ոչինչ չի հերիքում 
բայց ուզում եմ խոսել 
բայց մի տեսակ անկարող բառերի մի շարան 
կոկորդիս կանգնել ու խեղդում է ինձ .
Փչացել են բառերը 
կամ քչացել են 
կամ կորցրել են իմաստները 
թե պարզապես դու ես անգին .
ոչինչ չեմ հասկանում .
դու քո տեղում չես 
ու անցորդներ են գալիս ու գնում 
ոմանք կիսով չափ տեղավորվում .
իսկ ոմանքել ախ՜ ոմանքել .
անցանք առաջ .

հոգնել եմ 
հրադաթարներից 
պատերազմներից 
ու շղթայական այս սպասումներից 
մեջս ասես կծիկ կա մեծ 
անլույս 
ու տափակ 
տխրությամբ լցված 
հիշողությամբ ծածկված 
ու ավելի վատը 
կարոտից շինված .
խաղաղության եմ  սպասում անվերջ 
մինչդեռ ժամանակը ոչինչ չի բուժում .
ասես այդ ամեն նման է անհույս մի հիվանդության 
որ քո անունն ունի 
քո ձև ունի 
քո ձայն ունի 
ես հիվանդ եմ ներսից
կամ չգիտեմ 
բայց ցավում է 
ասես կրակներ են վառվում ներսում 
երբեմն անգամ փոթորիկ է 
իսկ այնուհանդերց միշտ ցուրտ է  .
աներևույթ
անանուն 
կսկիծով լի 
ախ այդ կարոտը
որ չի բուժվում 
չկա հաբեր 
կա լոկ սև ռոմ 
որ թե միքիչ 
ինձ կտանի 
գույն կտա 
որը չկա.
համ կտա
ու գլխապտույտ .
մի քիչել ծիծաղ
քողարարկված ու ծածակված 
լացով 
անկարող մի զզվանքով 
անանուն մի ցավով .

բայց երեբեմն անգամ 
ես զգում եմ 
ցավը կարծես իմն է դառնում 
երբեմն փոքրանում է 
այնքան փոքրանում 
որ կարելի ծալել ու դնել գրպանս 
բայց դեն չեմ նետում 
քեզանից հետո դա է մնացել .
միշտ չի որ այն ուժեղ է ցավում .
բայց երբեմն ցավում է ուժեղ .
այնչափ 
որ ոչինչ չի հերքում 
կմկմալու համար 
խոսելու համար 
դրա մեծության 
մասին .
ոչինչ չի հերիքում 
կամ բառերն են անիմաստ 
կամ բառերն են քիչ 
կամ չգիտեմ 
գուցե դա մեծ է ահագին 
ու միշտ...

քեզանից հետո ծածկվում եմ 
հայելու առաջ փակում եմ դեմքս
քեզանից հետո դողում եմ 
քեզանից հետո ցուրտ է միշտ .
ու ավելի վատը 
քեզանից հետո 
ես չկամ 
չկամ գոյություն չունեմ 
քեզանից հետո ոչինչ չկա .

բայց անցորդներ են որ գալիս են 
խցկվել փորձում 
փորձում մնալ 
չգնալ քո պես 
բայց տեղդ 
ախ տեղդ 
տեղդ է կյանքը 
իսկ իմ կյանքս իմը չէ 
այն վարձակալ են 
կամ գուցե վաճառել եմ .
հազար ու մի գիշերներում 
հոթելներում 
մոթելներում 
սրա ու նրա ծոցերում 
վաճառել եմ .

չէ փչացել եմ 
շատ եմ հարբել 
ու քեզանից հետո 
հարբած եմ միշտ .

այստեղ են բոլորը 
ես էլ եմ այստեղ .
միայն դու չկաս .

չգիտեմ երբևէ կգաս 
որովհետև այս ամենից զատ 
ուզում եմ ասել 
քեզանից հետո ցուրտ է մի տեսակ.
անեղանակ .
քեզանից հետո միշտ է ցուրտ .

գարունները իզուրեն ծաղկում 
ամառները իզուր են վառվում 
աշունները իզուր են թրջվում 
իսկ ձմեռները 
ախ ձմեռները .ավելի վատ
իզուր են դողում .

քեզանից հետո հիվանդ եմ 
ներսից եմ հիվանդ .

ոչինչ չի հերիքում 
բառերը կամ քիչ են 
կամ փչացել են 
կամ կամ կամ 
չգիտեմ 
գուցե ընդամենը ոչինչ ...

՝Վեն Մաքելվին 












No comments:

Post a Comment