Sunday 23 October 2016

Չբացահայտված նամակներ ..... (հատված Վանիկ Հովակիմյանի Սառը Քամիներ գրքից)




Այն ինչին մենք սպասում ենք ,ժամանակը չի բերում երբեք .
իսկ այն ինչ անսպասելի է ,երբեմն այնքան արագ է տեղի ունենում, որ չես հասցնում շնչել .
երբև՞է մտածել ես ,թե մարդիկ ինչ են զգում մեռնելիս .կամ ինչ են ապրում ,դրանից քիչ հեռու գտնվելով .
իսկ ես մտածում եմ .չէ որ դա տեղի է ունենում .դանդաղ բայց արագ.ասես անվերջ ուզում ես շնչել ,հիմարի նման չմտածելով ,որ դեռ շնչում ես .ասես անվերջ ուզում ես հասցնել շնչել ,այնքան ,որ մկաներդ միջև վերջին կամքը ,վայելեն կյանքը .
հետո սկսում ես մտածել ,մեծ ծովերի մասին ,որոնք ափեր չունեն .որոնց ալիքները իրար են ծեծվում .հետո սառը քամիները պատում են քեզ ,բայց դու չես մրսում ,որովհետև ինչ-որ տեղ տաք մի հոսանք կա ,որը դուրս է ներծծվում քո մարմնից ,ու գրկում քեզ .
ու այդ ամենից ժամեր անց ,սկսում ես մտածել մարդկանց մասին ,ում դու սիրում ես .ու լաց ես լինում .չէ որ կան խոսքեր ,ու բառեր ,որոնք այդպեսել չեն գրկի նրանց .չէ որ կան ասելիքներ ,որոնք այդպեսել չեն հասնի նրանց .
ու շտապում ես .բայց միևնույն է ,դուրս է գալիս ,որ ոչինչ չես հասցրել կյանքում .ու դու հասկանում ես ,որ ժամանակը այլևս չի սպասում .ու դանդաղ մտքերով սուզվում ես անցյալի գիրկը .կարոտում՜ կարոտում անվերջ.ու հասկանում ես ,որ կյանքը ամեն դեպքում անցյալից է բաղկացած.ամեն մի վայրկյան մեռնող պատմություն է .պատմություններ ,որոնք այնքան գեղեցիկ էին ,անկարագրելի .ու միշտ բոլորին թվում է թե ,ամեն դեպքում ամենագեղեցիկ ու խորհրդավոր կյանքը պատահել է հենց նրան .
ծիծաղելի է այս ամենը .որովհետև չեմ կարողանում պատկերացնել,թե ինչպես կարող եմ այս ամենից հետո մեռնել.
չէ որ դա մի տեսակ չափազանց է թվում ինձ .բայց համակերպվում եմ այն մտքի հետ ,որ դա միևնույն է լինելու էր .անկախ ամենից :

Զգացել ես ,թե որքան անարդար ենք մեր սիրելի մարդկանց հանդեպ .մենք չենք ուզում ,որ նրանք երբևէ մահանան.բայց և չենք ուզում դժվարին կյանք ունենան .
ախր ոնց .հասկանում ես ,եթե սիրում ես մարդուն ,վերջապես պետք է թողնես ,որ նա հանգիստ մեռնի .
որովհետև Ամեն մի կորստից հետո ինքս ինձ հուսադրում էի ՝ Թե մարդիկ մեռնելուց հետո գնում են ապրելու .
քանի որ  այս կյանքը ,ավելի շատ էր նման Մեռնելուն .

Տառապանք տառապանք .ու անվերջ տառապանք .ասես հենց այս կյանքն էր մահը .չէ որ ամեն մի վայրկյան մեռնում ես ,կորցնում ինքդ քեզ ,ու ամեն մի կորստից հետո կորցնում ինչ-որ մի բան ,այլևս չես կարողանում ուղիղ քայլել ,շնչել միջև վերջ .այդ ամենից հետո սկում ես ավելի ու ավելի շատ լռել .իսկ երբ մարդիկ սկսկում են անվերջ լռել .դա մեռնելու նշան  է հավատա ՚
քանի որ դժվար է խոսել ,երբ այլևս ուժերդ չեն ներում .


հետո նորից սկսում ես սիրել ծովերը ,ուզում ես անվերջ թևածել ,խաղաղվել ,ու սուզվել .սկում ես սիրել մայրամուտները ,զգալ դրանց վերջին դանդաղ տաք հոսանքները .սկսում ես գիշերները ավելի շատ ատել ,որովհետև ցավը ավելի սարսափելի է հենց գիշերը .հետո սկսկում ես ննջել դանդաղ ,երբ երկնքում տեսնում ես թե լուսաբացը ինչպես է ճեղքում մութը .բայց ամեն դեպքում զգում ես ,որ մեռնելու ես լոսւաբացին . թռչուների ձայների ներքո .զարթնող քաղաքի շարժի ներքո.սառը օդի թեթևակի խաղաղության ներքո .բաց պատուհաների առաջ .չէ որ մեռնելուց հետո թևածելու ես .դեպի մեծ ու հսկա ծովերը .որոնք ափեր չունեն ,որոնց ալիքները ծեծում են իրար .
չէ որ կյանքը գեղեցիկ է հեռվից .իսկ ներսում ցուրտ է ,ու անվերջ քամի .
հետո սկսկում ես երազել .իմանալով որ դրանք միևնույն է այլևս չեն կատարվելու ,բայց շարունակաբար երազում ես .դրանք այնքան գեղեցիկ են չիրականացված ,ու այնքան իդիալական .որ դրանք պետք է միշտ անկատար թողնել .ու հիանալ դրանց գունավորմամբ...սկսում ես սիրել արևը .որովհետև այդ պահին ամենից ուժեղ ես մրսում .ու ամեն դեպքում հասկանում ես ,որ այս ամենից հտո արժէ մեռնել .հանուն հսկա ու մեծ ծովերի ....

հիվանդությունս բարդացել է .այսօր ասացին ,որ շուտով կմեռնեմ .իսկ ես փորձեցի մտածել ,թե ինչպիսին է մահը .
եթե ինձ սիրում ես ,թող որ մեռնեմ .չէ որ կյանքը ավելի շատ է նման մահվան .
բաց թող ինձ դեպի մեծ ծովերը .որովհետև ես դրանց իրոք արժանի եմ .ՍԻՐԵԼԻՍ .........




No comments:

Post a Comment