Saturday 1 February 2014

Նա ԿԱ ու ՉԿԱ......

Նա ԿԱ ու ՉԿԱ......
""Վանիկ Հովակիմյան""



Անկեղծ հգոնել եմ կարոտելուց ,իսկ եթե առավել անկեղծ` հավտա հոգնել եմ քեզ սիրելուց ,քեզ իմ ներսում պահելուց ,քեզ կողքիս չզգալուց , ու հավատ՛ա անկեղծ հոգնել եմ իրոք հոգնել եմ քեզ սիրելուց.......

Հոգնել եմ հոգնելուց ,անկեղծ հոգնել եմ անգամ ինքս ինձանից ,չկամ հավտ՛ա ,կա լոկ մարմին ,շնչող էակ ,իսկ գուց՞ե չնշչող.կա մի գոլուխ ու ոտքեր ,չկա հոգի ,ախ չէ չկամ սերս ,անկեղծ եմ ասում ,հոգնել եմ ինձ որոնելուց ,հոգնել եմ իրոք ինձ չգտնելուց....տարել ես ինձ ,տարել ,ինքսել արդեն չգիտեմ թե ուր ,տարել ես ,տրվել եմ քեզնով,իսկ դու լոկ ,դու լոկ տրորում ես,դու տրորել ես հավատա ...........

Հոգնել եմ քեզ իմ մեջ կրելուց ,հասկան՞ում ես ,կարոտում եմ ,հասկանում ես միթ՞ե ,թե չ՞է ,չէ անկեղծ երևի չեսել հասկանում ,անգամ չես ուզում լսել ,անգամ չես ուզում զգալ ,անգամ չես ուզում էդ հայացքդ մի պահ թեքել ու նկատել ինձ ,չշնչող  էակիս ,չես ուզում ,իրոք չես ուզում անգամ մի պահ աչքերդ հառնել ինձ վրա ,տրորում ես ,տրորում........ՍԵՐՍ..



Հավատա ,ուզում եմ ընկնել ջարդվել ,ինչպես արևից ու անձրևից հոգնած ապակին ,հավատա ուզում եմ վերջանալ ,ինչպես անձրևի կաթիլը տխուր ,հավատա ,միայն դու հավատա ,ուզում եմ փլուզվել ,այլևս չլինել ,չզգալ ,հոգնել եմ ԶԳԱԼՈՒՑ ,իսկ եթե անկեղծ` հոգնել եմ նաև չզգալուց ,դու խլեցիր զգայարաններս բոլոր ,խլեցիր լսողությունս ,տեսողույթունս ,հավատում ես չ՞է ,բացի քեզանից ոչինչ չեմ տեսնում ,բացի քո ձայնից ոչինչ չեմ լսում ,խլանում եմ ,խլանում է կյանքս ,հավատա ԱՐևՍ ,հույսսս մեռել է ,դա ել ես խլել .
կհարցնես` -  ինչպե՞ս ,ես լուռ կպատասխանեմ քեզ `- քեզ սիրելով կորցրեցի ամեն ինչ ,ամեն բան ինչ կարող էի ունենալ ու ունեի ,կորցրեցի ,չ՛է չկրոցրեցի ,նրանք մեռան ,միթ՞ե մեռան ,ախր ինչպե՞ս ,սիրուց ոչինչ չի մեռնում չ՞է ,ասա հա ,խաբիր նորից ,նորից ստիր ստորաբար ,հավատա միևնույն է հավատում եմ քեզ ,ինձ հավատացրու ,որ ոչինչ չի կորել ,որ ամեն ինչ կա ,միայն  դու չկաս ,իսկ այդ քո չկան ,սպանում է ամենինչս .
անկեղծ հոգնել եմ ,քեզ տեսնելուց ու չգրկելուց ,քեզ կողքիս տեսնելուց ու քեզ չհպվելուց ,շուրթերթ տեսնելուց ու չհամբուրելուց ,հոգնել եմ անվերջ ,ինչպես հոգնում է փողոցը անձրևից ,ինչպես հոգնում է մարդը սպասելուց ,հա ես սպասում եմ ,ու գիտե՞ս ,գիտեմ հոգիս ,որ դու չես գալու ,բայց սպասում եմ ,ինչպես չորացած փողոցը ,որը սպասում է անձրևին ...........իսկ ո՞ւր է մեր անձրևւ ,գալու է չ՞է ,ստի՛ր, ասա որ գալու է ,միևնույն է կհավատամ քեզ ,միևնույն է կհավատամ ամբողջ հոգով ,մարմնիս ամբողջ բջիջով...............Կհավատամ հոգիս.



լռում ես ,երևի դուել ես հոգնել ,ասենք ինձանից ,ասենք իմ հոգնած բառերից ,լռում ես ինչո՞ւ ,ասենք չես կարող մի պահ չլռել ու ասել ,ես կամ ,տես շնչում եմ ,տես կամ  ,տես գոյություն ունեմ ,բայց լռում ես ,լոկ լռումես ,ու ոչ մի ձայն ,իսկ ես հենված քո անզգա մարմնին ,անվերջ սիրահարվում է քո լռությամբ ,անվերջ սիրահարվում է ,գժվում ,գժվում օդից ,որի մեջ խառնվել է կարոտս ,սերս ,ու ինձ գրկել է ,ցավ պատճառելով գրկել է ինձ ,լռում ես ,ու լոկ լռում ,ինչպես քարը ,քո.....իսկ ես հոգնել եմ ,հոգնել եմ քեզ այդպես նայելով ,ու չեմ կասկածում անգամ ,որ սիրտդել է քար ,քարե սիրտ ունես հա ՍԻՐՈՒՆՍ ,քար ունես սրտիդ փոխարեն ,քար ունես ...........ՔԱՐ .........


Ուզում եմ լուռ հանգչել,մոմի նման ,մի քանի րոպե լույս տամ ու հանգչեմ ,ուզում եմ որ մթության մեջ հանգչեմ ,ուզում եմ քամու հետ հանքչեմ ,ուզում անպայման անձրևի ,ուզում եմ գոնե վերջին անգամ գոնե արատսվել անձրևի հետ ,չեմ ուզում մենակ արտասվել,հոգնել եմ նաև մենակ արտասվելուց ,և եթե անկեղծ հոգնել եմ առհասարակ արտասվելուց ,աչքերս ցավում են ,ցավում ինչպես մարմնի մեջ խոցված գնդակը ,ինչպես ուղեղի մեջ խոցվաց գլխացավը  ,ցավում են ,աչքերս ու ԵՍ ,ցավում ենք ,ու հոգնել ենք արտասվելուց ,հոգնել ենք մենակ արտասվելուց ,մեն- մենակ լացելուց...............



Չէ լռի՛ր ,լռիր ,անիծված ձայնդ պաշտում եմ ,ու եթե չդադրես լռել ես կխելագարվեմ ,ու ինձ կփակեն մութ սենյակում ,կկողպեն ձեռքերս ,ոտքերս ,չ՛է լռիր ,ես չեմ ուզում գժվել ,ինձ կտանեն ,ինձ կփակեն ու կտանջեն ,չ՛է լռիր խնդրում եմ ,լռի՛ր ԱՆԱՆՈՒՆ .
Չէ ,լռես չլռես ես խելագարվում եմ ,ես լոկ խելագարեմ ,քայլող խելագար ,իմ ու գժերի տարբերությունը միայն այն է ` ,որ նրանք պարել գիտեն ,իսկ ես չգիտեմ ,իսկ ես չգիտեմ պարել ու թռվռալ,իմ տեսակ գիժը գիտի միայն լուռ արտասվել .
ախ հավատ՛ա հոգիս ,հոգնել եմ գժվելուց ,հոգնել եմ գժվելուց ու խելագարվելուց .քո չներկայությունից հոգնել եմ ԳԻԺՍ ,հոգնել եմ ինչպես գիժը իր դեղերից,դեղերից որոնք ոչինչ չեն փոխում ,հոգնել եմ ասենք երազի նման ,որն անվերջ երազ է մնում ,հոգնել եմ ,իրոք հոգնել եմ ԳԻՏԵ՞Ս...............


  Եվ լոկ մի բանեմ ուզում ասել քեզ ,լոկ մի բան ,ուզում եմ շուրթերդ  ասել համբյուր բառը ,լոկ այդ մռմռացող կարոտս ուզում եմ թաղել քո շուրթերին , միգուց՞ե շուրթերդ դեմ տայիր մի պահ ,հավատա դրանք համով են ,անգամ մեռած ժամանակ ,համով են ՀԱՄՈՎՍ ,շուրթերդ համով են ՍԻՐՏՍ ,դեմ տուր ուզում եմ կարոտս թաղել........


_____________________________________________________

Թռչվել եմ ուզում ,անձրևային լացով թռչվել եմ ուզում ,ուզում եմ անձրևը ինձ ընգերակցի ,ուզում եմ անձրևը ինձ հետ մի պահ արտասվի ,մենակ եմ ՄԵՂՔ ԵՄ ,ուզում եմ անձրևը ինձ գրկի..............
______________________________________________________

Վերջ հոգնել եմ խեսելուց,ուզում լռել ,լռել ու լռության հետ սոսնձվել ,քարանալ,ինչպես քո քար սիրտը ,ուզում եմ լռել ինչպես գիշերային մայթերը ,դատարկ մայթերը ,ուզում եմ լռությունս շոշափել ,գրկել նրան ,ու մի պահ ձևանալ մի գիժ ,ու սկսկել պարել ,ցավից պարել ,բայց առանձ երաժշտության ,առանձ որևէ մեղեդու ուզում եմ պարել ,լռության հետ պարել դատարկ մայթերին ,հոգնել եմ խոսելուց ,իսկ եթե անկեղծ իրոք հոգնել եմ խոսելուց ,ու քո խուլ ականջներից եմ հոգնել շատ ,որոնք լսում են ,բայց չեն ԼՍՈՒՄ ոչինչ.............

ՎԵՐՋ ,մենակ եմ ուզում մնալ ,ինձ տուր տութ ծխախոտ ու մի շիշ խմքիչ,ուզում եմ խմել ,թմրել ,ուզում եմ հարբել անվերջ,հարբեցողի նման ,ու ինքս ինձ տալ բաղտի քմահաճույքին ,թե ինչ կլինի ,թող որ լինի ,միայն թե այլևս չզգամ ինձ ինձանից ,դուրս ,այլևս չզգամ քեզ իմ ներսում ,բայց ինձանից հեռու ............

ՀՈԳՆԵԼ ԵՄ .....................


Հեղինակային բոլոր իրավունքնները պատկանում են ` ""Վանիկ Հովակիմյան""-ին

No comments:

Post a Comment